Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 15-ին ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` Արման Թաթոյանի գլխավորությամբ, մեր կարծիքով այն ինստիտուտն է, որը ոչ միայն կայացել է իր գործառույթների տեսանկյունից, այլ նաեւ պրոֆեսիոնալ իմաստով շատ բարձր որակի վրա է, եւ ես շատ ուրախ եմ, որ մեր համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ, մասնագետներ նպաստել են այդ ինստիտուտի կայացմանը: Նաեւ շնորհակալ եմ պարոն Թաթոյանին իր մոտեցումների համար, որով նա ներկայանում է մեր հանրությանը. քաղաքական վայրիվերումներից եւ հոսանքներից բացարձակ զատված, իր ուրույն մասնագիտական գործառույթներն իրականացնող մարմին է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»,- նշել է Արմեն Դարբինյանը:
Հուշագրի նպատակն է սահմանել Կողմերի միջեւ համագործակցության ուղղությունները, ինչպես նաեւ կանոնակարգել դրա պայմանները եւ եղանակները: Կողմերը համաձայնում են համագործակցել մի շարք ուղղություններով եւ եղանակներով, որոնցից են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ դրա պաշտոնատար անձի` օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայցեր կայացնելու նպատակով ՀՌՀ-ի փորձագիտական աջակցության տրամադրում ՄԻՊ-ին, ՀՌՀ-ի առաջարկությամբ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկում ՄԻՊ-ի կողմից, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարան դիմել ու համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելու նպատակով Համալսարանի կողմից գիտական օժանդակության ապահովում եւ այլն:
«Կարեւորում եմ այս համագործակցությունը եւ ցանկանում եմ իմ կողմից հատուկ շեշտադրում անել, որ իմ համոզմամբ Հայ-Ռուսական համալսարանը կարեւոր տեղ է զբաղեցնում մասնագիտական աշխատանքում, կարեւորագույն նշանակություն ունի երկրում կրթական գործընթացների կազմակերպման տեսանկյունից եւ վստահ կարող եմ ասել, որ մեր կայացած ու կարեւոր նշանակություն ունեցող ԲՈւՀ-երից մեկն է: »,- շեշտել է Արման Թաթոյանը` հավելելով, որ Հայ-Ռուսական համալսարանը բազմաթիվ կադրեր է տվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որոնք նպաստում են կառույցի կայացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ վերոնշյալ հուշագրով Կողմերի միջեւ նախատեսվում է նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտին վերաբերող հիմնախնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների, դասընթացների, իրազեկման տարբեր ծրագրերի կազմակերպում եւ անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մասնագիտական քննարկումների եւ խորհրդակցությունների անցկացում, մասնագիտական գրականության փոխանակում, կողմերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերի ձեւավորում` համատեղ վերլուծություններ իրականացնելու, ուսուցման ծրագրեր եւ գիտագործնական ուղեցույցներ մշակելու նպատակով:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02