Հունվարի 21-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում մեդիա ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ը ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի ակտիվության ամենամյա վերլուծությունը 2019թ․-ի տվյալներով։
Վերլուծությունը ներառում էր համեմատություններ ինչպես 2018թ․ տվյալների հետ, այնպես էլ հետևություններ 2020 թվականի համար։ Ըստ վերլուծության արդյունքների թափուր աշխատատեղերի քանակը 2018-ի համեմատ 2019-ին աճել է 250%-ով:
«Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը, ընդ որում դիտարկելով թոփ 10 պահանջված մասնագիտությունները տեսնում ենք, որ 2018-ի տվյալների համեմատ աճել է Ծրագրավորման, Վաճառքի ու սպասարկման, Որակի կառավարման և Կրթության ոլորտների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ։ Վերջինս պայմանավորված է պետ․ ոլորտի՝ մասնավորապես ԿԳՄՍ-ի կողմից 2019թ․-ին հարթակի ակտիվ օգտագործմամբ»,- նշեց staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Ծրագրավորման մասնագետների պահանջարկի հետ կաճի նաև դեֆիցիտը, նման իրավիճակ կլինի նաև Թվային մարքեթինգի, Տվյալագիտության (Data Science), Պրոդուկտի զարգացման, Նախագծերի զարգացման և չորրորդ ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած մասնագիտությունների դեպքում։
ՀՀ-ում 2019-ին ամենաակտիվ գործատուները ներկայացրել են ՏՏ, Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն, Արդյունաբերություն/Արտադրություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր ոլորտները։ Թոփ 5 գործատուների ցանկը ամփոփում է Տուրիզմ և Հյուրընկալություն ոլորտը։ Ամենամեծ բացասական փոփոխությունը ամբողջի մեջ տեսակարար կշռով՝ Ֆինանսներ/Ապահովագրություն/Բանկ և Հեռահաղորդակցության ոլորտներում է տեղի ունեցել։
2020-ին ՏՏ ոլորտը կշարունակի դինամիկ զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ՏՏ ընկերությունները կշարունակեն մնալ առաջնորդի դերում, ակտիվությունը աճեցնելով մոտ 4-6 տոկոսային կետով։
Մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր։ Բոլոր աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ մարզային քաղաքներում կամ տեղական ընկերություններն են գերիշխում, կամ բանկային, ապահովագրական և հեռահաղորդակցության մասնաճյուղի աշխատանքներն են։ Կարող ենք նշել նաև Գյումրի քաղաքում ծրագրավորման և այլ ՏՏ մասնագետների պահանջարկը։ Մասնավորապես, Գյումրիում առկա թափուր աշխատատեղերի մոտ 15% -ը ՏՏ ոլորտում է։
Զարգացման նման համատեքստում մարզային քաղաքների ակտիվությունն ու ներգրավվածությունը կշարունակի մնալ 7-8% տեսակարար կշռի սահմաններում։ Մարզային ակտիվության աճը անմիջականորեն կապված է ՀՀ-ում աշխատաշուկայի թվայնացման հետ և ցանկացած մեծ փոփոխություն այդ ոլորտում կհանգեցնի նաև մարզային քաղաքների ակտիվության աճին։
«Սոֆթ (անձնային) հմտությունների դերը աշխատաշուկայում գնալով ավելի կարևոր է դառնում։ Եթե համեմատենք գործատուի կողմից 2018թ․-ին առաջադրված պահանջները սոֆթ հմտությունների կոնտեքստում, ապա վստահ կարող ենք ասել, որ անկախ մասնագիտությունից այնպիսի հմտություններ ինչպիսիք են Թիմային աշխատանքը, Ժամանակի կառավարումը Problem Solving (Խնդիրներին օպտիմալ լուծում տալը), Աշխատանքի և թիմի հանդեպ դրական վերաբերմունքը և այլն, նույնքան կարևոր են, որքան տվյալ մասնագիտության համար պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները», - հավելեց staff.am Հաղորդակցության գծով տնօրեն Նազելի Բադալյանը։
Աշխատավարձերի ուսումնասիրությունը թվային տեսքով ցույց է տալիս այն պատկերը, որ կա ՀՀ աշխատաշուկայում այսօր։ Մասնավորապես, մեծ տարբերությամբ մյուս ոլորտների հետ գերիշխում է Ծրագրավորող ինժեներների աշխատավարձերը, թոփ հնգյակում առաջին 4 մասնագիտությունները ՏՏ ոլորտից են, ընդ որում, եթե դիտենք տարիների փորձի հետ աճի դինամիկան, ապա ՏՏ ոլորտի աշխատանքներում այն վառ արտահայտված է։
Ըստ հարցման մասնակիցների Մարքեթինգի ոլորտի և Վեբ/Գրաֆիկ դիզայներ մասնագետների աշխատավարձերն ավելի բարձր են, քան Բանկային ոլորտում, սակայն իրականում պատկերը մի փոքր այլ է։ Բանկային ոլորտում բարձր պաշտոնյաների աշխատավարձն այստեղ հաշվի առած չէ, այսինքն` գործ ունենք միջին և միջինից մի փոքր բարձր պաշտոնների հետ։
Աշխատավարձերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և փորձի
Ամենապահանջված մասնագիտությունների և ՄՌԿ-ի համար
Մինչև 1 տարի/ինթերն |
1-2 տարի |
2-4 տարի |
4-6 տարի |
6-10 տարի |
10-15 տարի |
|
Ծրագրավորում |
214,000 |
311,000 |
661,000 |
944,000 |
1,118,000 |
1,570,000 |
Վաճառք/Սպասարկում |
123,000 |
137,000 |
140,000 |
170,000 |
265,000 |
300,000 |
Մարքեթինգ/Գովազդ |
13,7000 |
170,000 |
350,000 |
430,000 |
585,000 |
864,000 |
Բանկային/Վարկային գործ |
156,000 |
189,000 |
283,000 |
351,000 |
437,000 |
480,000 |
Ադմինիստրատիվ/Օֆիսային |
108,000 |
128,000 |
167,000 |
108,000 |
238,000 |
255,000 |
Որակի կառավարում(QA) |
154000 |
318000 |
443000 |
606000 |
- |
|
Կրթություն/Գիտություն |
55,000 |
69,000 |
109,000 |
141,000 |
176,000 |
190,000 |
Հաշվապահություն/Հաշվետարություն |
107,000 |
126,000 |
190,000 |
205,000 |
319,000 |
- |
Վեբ/Գրաֆիկ դիզայն |
141,000 |
188,000 |
376,000 |
666,000 |
865,000 |
- |
Մարդկային Ռեսուրսների կառավարում |
148,000 |
202,000 |
240,000 |
298,000 |
527,000 |
- |
Աշխատավարձերի առումով ունենք հետևյալ կանխատեսումները՝ ՏՏ ոլորտում կշարունակվի դինամիկ աճը, կախված ՀՀ՝ նոր ՏՏ ընկերությունների մուտքով բարձրացումը կարող է տատանվել 10-22% միջակայքում, աշխատավարձի բարձրացում կդիտվի Վաճառքի այն մասնագետների մոտ, որոնք հիմնականում աշխատում են տեխնոլոգիական ոլորտում։ 5-8,5% աճ կդիտվի նաև Մարքեթինգի ոլորտում։ Ըստ մեր կանխատեսումների ավելի տրադիցիոն ոլորտներում, ինչպիսիք են Ֆինանսաբանկային, Արտադրություն, Խորհրդատվություն և այլն, 2020-ին աշխատավարձերի էական փոփոխություն չի արձանագրվի։
Աշխատաշուկայի թվայնացման մակարդակը ՀՀ-ում դեռ զարգացման սկզբնական փուլերում էն, մասնավորապես, անհատների և գործատուների կողմից համապատասխանաբար աշխատանք և աշխատակից փնտրելու առկա գործիքները օգտագործվում են ոչ լիարժեք։
Շատ ընկերություններում առկա է թղթային տարբերակով ինքնակենսագրականների, կամ լավագույն դեպքում, էլ․ փոստի միջոցով աշխատանքի դիմումներ ընդունելու արմատացած մշակույթը։
Թվային հարթակներում առկա բոլոր աշխատանքի հայտարարությունների ընդամենը 7․5%-ն է բաժին ընկնում մարզերին, այն էլ հիմնականում մասնաճյուղերի մեծ ցանց ունեցող և Երևանում գլխամաս ունեցող ընկերություններին։
Պետ․ ոլորտն աստիճանաբար անցում է կատարում թվային լուծումների, մասնավորապես 2019թ․-ի ընթացքում staff.am-ի միջոցով իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարել են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ Վարչապետի ապարատը, ՀՀ Ազգային Ժողովը և այլ կառույցներ։ Հույս ենք հայտնում, որ պետական ոլորտում հավաքագրման թվայնացման գործընթացը կզարգանա և կկատարվի փոփոխություն նաև օրենսդրական մակարդակում։
Թվայնացման գործում մեծ դեր ունի իրազեկումը, որի մի մասն էլ կազմում է staff․am-ի կողմից կատարվող ամենամյա ՀՀ աշխատաշուկայի վերլուծությունը։
20:14
19:40
17:52
16:23
13:47
13:32
13:02
11:45
11:12
21:48
17:53
17:37
17:24
17:09
16:54
16:23
15:45
15:25
13:29
13:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36