«Այն կուսակցությունները, որոնք կանցնեն Ազգային ժողով և կփորձեն ուրախանալ, դա պետք է որակել՝ խրախճանք ժանտախտի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ չի կարող համարվել ուրախություն այն, ինչին մենք երեկ ականատես եղանք.
«Մեր պետությունը լուրջ հիվանդ է, մենք բավական լուրջ հիվանդ ենք ու լուրջ խորհելու խնդիր ունենք՝ վերականգնելու կամ կասեցնելու այդ հիվանդության ընթացքը: Ինչո՞ւ այս օրին հասանք, ինչո՞ւմն է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը, որ ունենք այն, ինչ երեկ արձանագրվեց: Երբ հրապարակավ ընտրակաշառքը նվիրատվություն կամ աշխատավարձ է անվանվում, երբ մեր քաղաքացուն հասցրել են կամ քաղաքացին հասել է հպատակի այն աստիճանի, որ կարող է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Քվեարկության արդյունքների հետ կապված շատ քիչ հարցեր կարող եմ բարձրացնել, դա ինչ-որ առումով օբյեկտիվ եմ համարում, խախտումներ եղել են, բայց շատ մեծ նշանակություն չեն ունեցել, հենց սա է խնդիրը, որ այս խումբը կարող է ստանալ այդքան մեծ աջակցություն»:
Ա. Սաքունցը վստահեցրեց, որ իրեն չի հետաքրքրում միջազգային կառույցների գնահատականը.
«Մենք պետք է կարողանանք մեր իրական գնահատականը տեսնենք, մենք ահագին գործ ունենք անելու՝ այս հիվանդությունը, ծանր իրավիճակը հաղթահարելու: Եթե որևէ մեկը կփորձի իր պատգամավորական մանդատի ձեռքբերման վերաբերյալ պոզիտիվ բան ասել, դա կլինի արհամարանք ու կեղծիք բոլորիս նկատմամբ, մենք լուրջ անելիքներ ունենք՝ փրկելու ՀՀ-ն այս վարակից, որը կոչվում է ժանտախտ: Սա գիտակցված հանցագործությունների մի ամբողջ շարան է, նպատակ ունի՝ ՀՀ քաղաքացուն հուսահատեցնի, որ երկիրը լքի, սա ամենամեծ հանցագործությունն է ու մեր բոլորի մարտահրավերը:
Քվեարկողներն էլ էին հասկանում, բայց չէին ուզում պատասխանատվություն վերցնել: Այն, որ հստակ է, որ մեր ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, ես դա տեսել եմ հաշվարկի ժամանակ, վախեցա՞ծ է քվեարկել, կաշառքի՞ հիման վրա է քվեարկել, թե՞ ոնց, նշանակություն չունի, բայց նա քվեարկել է»:
10:35
10:35
10:35
10:35
10:14
09:53
09:38
09:27
09:13
09:02
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02