Բացասական է, որ որևէ երկիր այս պատերազմական իրավիճակում զենք է վաճառում Ադրբեջանին, լինի դա Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, թե այլ պետություն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանը, սակայն, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուստի ցավալի է, որ հակառակորդին զենք վաճառողների շարքում է:
«Սա նույնն է, որ մենք Ուկրաինային զենք վաճառենք: Երևի պիտի սկսենք վաճառել, մենք էլ բիզնես անենք…»,- ասաց Զաքարյանը:
Ինչ վերաբերում է ռազմական փորձագետների տեսակետին, թե «Սոլնցեպյոկ» տեսակի զենքը, որը ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին, Ղարաբաղի պարագայում աշխատող չէ, Արշակ Զաքարյանը չհամաձայնեց, ասաց, որ չաշխատող զենք չկա:
«Այդ զենքը անպետք չէ, դա չի նշանակում, որ մեզ այդ զենքով չեն վնասի: Դա ռուսական արդարացումներից մեկն է, որը իրենց մեդիայով շաղ են տալիս, որ ասեն՝ դե լավ, հայեր ջան, մի նեղացեք, դա ձեզ չի վնասի: Սովորական ատրճանակն էլ զենք է ու աշխատում է: «Սոլնցեպյոկ»-ը վատ զենք չի: Էդ ինչի՞ չի աշխատի, Արցախում դաշտավայրեր չկա՞ն… Ասեք մի ռելիեֆ, որ Արցախում չկա: Մենակ ծով չկա, «Սոլնցեպյոկ»-ն էլ ծովի համար չէ, ցամաքում աշխատող է, Արցախն էլ ցամաք է, իսկ ցամաքում այն հաստատ աշխատելու է: Այնպես որ, այդ հեքիաթները թող պատմեն իրենց В гостях у сказки հաղորդման ժամանակ»,- շեշտեց նա:
Կինոռեժիսորն ասաց, որ պատերազմը չի էլ ավարտվել, այն «դանդաղ կադրերի վրա է դրված, դանդաղ ընթանում է», բայց լինելով «սանձարձակ ցեղ, ինչպես մեծ եղբայր Թուրքիան՝ Ադրբեջանը բաց չի թողնի առիթը, եթե հասկանա, որ պատրաստ է դրան»:
«Մենք ասում ենք՝ գերտերությունները թույլ չեն տալիս, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, բայց մենք տեսնում ենք Կիպրոսի օրինակը, թե ոնց են թուրքերն իրենց պահում՝ պետք եղած դեպքում ռուսական ինքնաթիռ էլ են խփում, ինչ ուզում անում են: Այդ ցեղերը մոնղոլ- թաթարներից այդպես էլ եկել են, հենց տեսան, որ հնարավոր է հափշտակել մեկի ունեցվածքը, անելու են, հիմա դրան են սպասում: Իրենք լավ հասկանում են, որ տեխնիկա ունեն ու դրանով վնաս կպատճառեն, բայց լավ գիտեն, որ մենք ենք հաղթելու»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչնչանալու է, եթե պատերազմ սկսի:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02