Ադրբեջանի պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, և նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ:
Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Իր ելույթում Մելքումյանը, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Միանշանակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեությունը և աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում խիստ կարևոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում:
Սակայն, որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ և նպատակային, անհրաժեշտ է, որ նաև տվյալ տարածաշրջանում լինի կայունություն և ժողովրդավարություն:
Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, և նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ: Այսպիսով՝ նա արտահանում է յուրօրինակ մի ծառայություն, որը խաթարում է տարբեր միջազգային կառույցներում նորմալ կյանքը, որոշումներ ընդունելու ինստիտուտները փոշիանում են, կորում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ: Ուստի շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատմամբ:
Կարծում եմ, մենք պետք է գնանք իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետևանքները անդառնալի են: Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով:
Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում: Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որևէ արդյունք չեն տալիս և չեն տալու: Տնտեսական և ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում:
Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ հարևան երկրից լրագրող են առևանգում և ներմուծում սեփական երկիր՝ բռնությունների ենթարկելու համար: Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար:
Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Guardian-ը և այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ ծուխը առանց կրակի չի լինում»:
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27