ARM | RUS |

«Սիվիլնեթը» վերածվում է էժանագին ռեսուրսի

15.06.16 | 22:03

«Սիվիլնեթ» լրատավականը, իրեն պատելով արդարամտության և անկողմնակալության շղարշով, բայց իրականում շատ կեղտոտ գործելակերպ ընտրած, օրեցօր վերածվում է շարքային թափթփուկ կայքի: Այդ կայքի՝ հասարակությանը ոչ անհայտ տերն այն աստիճան է վառված Արտգործնախարարությունից, որ հրամայել է, ամեն օր ինչքան հնարավոր է շատ ցեխ շպրտել ԱԳՆ ուղղությամբ, առանց մտածելու, որ այն ամենում, ինչում վերոգրյալ կայքը շատ ժամանակ մեղադրում է ԱԳՆ-ին, ապա դրանք մեծամասամբ ժամանակին լույս աշխարհ են եկել և արմատավորվել հենց իրենց հիմիկվա վերակացուի պաշտոնավարման տարիներին: Իսկ այժմ, նա, իր ժամանակի թերությունները չնկատելով, այսօր փորձում է նկատել ներկայիս չեղած թերությունները:
Սա չի նշանակում, որ ԱԳՆ-ն թերություններ չունի: Իհարկե, ունի: Չի կարող նման հսկայական գործունեություն ծավալող կառույցը թերություններ չունենալ: Բայց մի բան է մատնանշել թերություններն ու կառուցողական առաջարկներ անել դրանք շտկելու համար, մեկ այլ բան՝ ամեն օր նորանոր կեղծ հերյուրանքներ տարածել այդ կառույցի հասցեին, մեկ անգամ ևս ապացուցելով, որ չեն քննադատում թերություններն ուղղելու ակնկալիքով, այլ քննադատում են, քանզի նրանց դա բավականություն է պատճառում և քաղաքական դիվիդենտներ բերում: Այս պարագայում մարդ սկսում է մտածել, որ կայքի աշխատակիցները, Հյուսիսային պողոտայի իրենց հարմարավետ և թանկարժեք գրասենյակներում նստած, մի հարցի շուրջ են երազում ամենօրյա ռեժիմով, թե երբ ԱԳՆ-ն սխալ թույլ կտա, իսկ իրենք՝ քննադատելու թեմա կունենան: Հայրենիքի արժեքն իրենց անձնական նկրտումներին ստորադասած այսպիսի մտածելակերպն ու դրանից բխող գործելակերպը չափազանց արատավոր երևույթ է և՛ քաղաքականության մեջ, և՛ քաղաքական ինչ-ինչ նպատակներ ունեցող լրատվական կայքերի գործունեության շրջանակներում, և՛ առհասարակ կյանքի ամեն բնագավառում:
Այսօր տեղադրված մի հոդվածում քննադատություն է հնչում առ այն, թե այս կամ այն երկրում ինչո՞ւ ենք դեսպանություն բացել: Բայց չէ որ նպատակային դեսպանությունների բացումը և աշխարհի ամենատարբեր երկրներում ներկայացվածությունը՝ դա երկրի զարգացվածության և հեղինակության գլխավոր ցուցիչն է: Նշեմ, թե հատկապես որ դեսպանություններն են հայտնվել քննադատության թիրախում և ապա ցույց տամ դրանց սնանկ և էժանագին լինելը:
1. Ինդոնեզիա – պատճառաբանվում է, որ մենք այնտեղ համայնք չունենք, ապրանքաշրջանառությունը ցածր է և այլն: Եթե այդ է միայն նրանց համար դեսպանություն բացելու նախապայմանը, ապա նրանք դիվանագիտությունից հազարավոր կիլոմետերերով հեռու են, ուստի իրավունք չունեն այդ թեմայի շուրջ հոդված հեղինակել: Նախ նշեմ, որ Ինդոնեզիան աշխարհի ամենամեծ իսլամադավան երկիրն է, որն արդեն տևական ժամանակ, հենվելով հենց այդ հանգամանքի վրա, անընդհատ դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ մշտական անդամի կարգավիճակ ստանալու համար: Այսինքն նա այնպիսի դեր է փորձում ստանձնել մահմեդական աշխարհում, որ ի դեմս նրա՝ մահմեդական աշխարհը ներկայացված լինի այդ կարևորագույն կառույցում, այսինքն՝ որոշակի ուժային կենտրոն դառնալու նպատակներ է հետապնդում: Եվ Հայաստանն էլ, իր աչքի առջև ունենալով իր արևմտյան և արևելյան հարևաններից բխող վտանգը, փորձում է, Ինդոնեզիայի նման պետության հետ սերտացնելով հարաբերությունները, գոնե որոշ երկրների մասով և մեզ համար կարևոր որոշ հարցերի շուրջ խարխլել իսլամական համերաշխության գաղափարը:
2. Մեքսիկա – երբ տարիներ առաջ Մեխիկոյի կենտրոնում բացվում էր Հեյդար Ալիևի անունը կրող և նրա արձանն իր սրտում կենտրոնացնող պուրակը, շատ մեծ աժիոտաժ սկսվեց հայկական լրատվական տիրույթում: Իսկ հիմա, երբ դեսպանություն ենք բացել, որպեսզի նման իրավիճակները ժամանակին կանխվեն, այսօր այդ որոշումը քննադատվում է:
3. Սկանդինավյան երկրներ – երբ երկու ամիս առաջ Ստոքհոլմում թուրք գործիչը հակահայկական ելույթ էր ունեցել, ասելով, որ «պետք է սատկացնել հայ շներին», դա Հայաստանի դեսպանության և հայ համայնքի ջանքերով էր, որ շվեդական ղեկավարությունը շատ խիստ դատապարտեց նրա խոսքերը, և թուրքը նույնիսկ հրաժարական տվեց թուրքական կազմակերպության փոխնախագահի պաշտոնից:
4. Հոդվածում նշվում է, որ կան դեսպաններ, որոնք դիվանագիտական կրթություն չունեն: Նրանց թվում Վատիկանում ՀՀ դեսպանը, Իտալիայում ՀՀ դեսպանը և նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որին շատ տգեղ կերպով հոդվածում ներկայացնում են, որպես կյանքի մայրամուտին գտնվող անձ (զուտ բարոյականության տեսանկյունից արդար չէ մեծ հայի հասցեին այդ կերպ արտահայտվելը): Բայց հենց նույն «Սիվիլնեթում» փայլուն գիտեն, որ Մինասյանի օրոք ինչքան ակտիվացան Սուրբ Աթոռի հետ Հայաստանի հարաբերությունները: Վկայությունները՝ Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագն է և Քահանայապետի օրերս սպասվելիք այցը: Իտալիայում ՀՀ դեսպանի շատ աշխույժ և բովանդակալից գործունեությունը տեսնելու համար, բավական է միայն մտնել լրատվությանը հետևել, որը փաստում է, որ Սարգիս Ղազարյանը ամենաակտիվ դեսպաններից է: Իսկ Շառլ Ազնավուրի հետ կապված էլ ասեմ, որ 1992 թ-ից նա հանդիսանում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանը, և այդքան տարիների կուտակած փորձը, ինձ թվում է, բավական էր՝ նրան Շվեյցարիայում դեսպան նշանակելու համար: Եվ հետո, դա բացարձակ պայման չէ, որ դեսպանը պարտադիր դիվանագիտական կրթություն պետք է ունենա: Կարող են լինել այնպիսի հարգված գործիչներ, որոնց դեսպան նշանակումը բազմաթիվ անգամ օգտակար կարող է լինել իր երկրի համար, քան կադրային դիվանագետի նշանակումը: Դա պատմությամբ ապացուցված փաստ է:
5. Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Օլեգ Եսայանին ու Արմեն Խաչատրյանին: Հոդվածագրին հիշեցնեմ, որ այդ մարդիկ դեսպան են նշանակվել հենց «Սիվիլնեթի» ներկայիս «շեֆի» պաշտոնավարման տարիներին և լավ կլինի, որ այդ դեսպանների մասին հոդվածագրին հենց Օսկանյանը պատմի, թե որ արժանիքների համար ժամանակին նրանք դարձան դեսպաններ:
Հ.Գ. Ի վերջո, վստահ կարելի է ասել, որ եթե վերոնշյալ երկրներում չբացվեին դեսպանատներ և օրինակ, եթե որևէ հակահայկական քայլեր տեղի ունենային այդ երկրներում, նույն «Սիվիլնեթը», իրեն պատռելով, արդեն հակառակ հարցադրումը կաներ, թե ինչո՞ւ դեսպանություններ չեն բացվում այդ երկրներում:
Ամոթ է արդեն, շատ եք էժանացել:

Հայոց Տուն


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55