ԱԺ-ում մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ԱԺ-ում ներկայացնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, նշեց, որ պայմանագիրը պարունակում է 3 հավելված, առաջին հավելվածը հենց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն է, երկրորդը ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնք նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ճանաչվում են ուժը կորցրած, երրորդը ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնց համար առանձին դրույթներ են առաջարկվում՝ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Միրումյանը նշեց, թե նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում:
«Անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,-ասաց նա:
Մասնավորապես, ըստ Միրումյանի՝ կրճատվում է հայտարարագրերի ժամկետը՝ 2 ժամից սահմանվելով 1 ժամ: Ըստ նրա՝ սրանով անճշտությունների դեպքում ոչ թե կմերժեն հայտարարագիրը, այլ ուղղելու և մեկ ժամվա ընթացքում կատարելու հնարավորություն կտան:
Միրումյանը նշեց, որ մաքսային հայտարարագրումն այսուհետ կլինի առանց ուղեկցող փաստաթղթերի: ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ սա նորություն է, և ներկայում տնտեսվարող սուբյեկտին, քանի դեռ ուղին ընտրված չէ, միայն մաքսային հայտարարագրով թույլ է տրվում անցնել: Հետագայում արդեն կախված է, թե ինչ ուղի է ընտրվելու. երբ կանաչ ուղի է, կարիք չկա ուղեկցող փաստաթղթերի, կարմիրի կամ դեղինի դեպքում արդեն անհրաժեշտ է:
Նրա խոսքով՝ ներդրված է վճարումային կատարման կանխավճարային համակարգը, որը կամավոր է. տնտեսվարող սուբյեկտը կունենա կանխավճարային հաշիվ, վճարում կկատարի և առանց խոչընդոտի ապրանքները կտեղափոխի։
Նորություն է նաև, ըստ նրա, բոլոր ապրանքների ներմուծման մասով մաքսատուրքի տարաժամկետման հնարավորությունը՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
«Ներդրված է կարևորագույն համակարգ, որը տալիս է նախնական տեղեկատվության ներկայացման հնարավորություն»,-ասաց նա:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ ընդլայնվել է ապրանքների ցանկը, որոնք պետք է բաց թողնել նախքան հայտարարագրելը, որոնք վերաբերում են ոչ միայն փչացող ապրանքներին, այլ ցուցահանդեսի համար ներկայացված ապրանքներին:
Այլ անձի միջոցով ապրանքների հայտարարագրման հնարավորություն է տրվել: Ապրանքի մաքսային հայտարարագրման և բացթողնման ժամանակը կրճատվել է 6 անգամ և սահմանվել 4 ժամ։
«Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես՝ ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայիս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն»,-ասաց նա:
Մաքսային արժեքի նոր մեթոդեր են սահմանվել, բայց ինչպես ներկայում է՝ մնացել է 6 մեթոդ:
Միրումյանը կարևորեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կառուցված է էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքի կիրառման վրա:
«ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն և լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Միաժամանակ կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում և այլն»,-ասաց նա:
Բացի այդ ըստ նրա՝ վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը՝ առանց երկարաձգման հնարավորության:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03