Մեր տեսակետները շատ հստակ են և բնականաբար չենք կիսում այդպիսի մոտեցումներ՝ տարբերակել աղքատներին հարուստներից. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և թանկացող ապրանքներ, ինչպիսիք են կարագը, միսը, միևնույն է, չեն գնում։
«Մարդը մարդ է և պետք է լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններն ունենա, դա միանշանակ է, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն ևս միանա սոցցանցերում ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք պատասխանատու չեն առանձին պատգամավորների հայտարարությունների համար:
«Կամ ի՞նչ է նշանակում պահանջենք պատգամավորի հրաժարական, պատգամավորի հետ կանչելու կարգ գոյություն չունի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե գոնե պահանջեն ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն ազատել, ՀՅԴ պատգամավորը նշեց. «Հանձնաժողովն ինքը պետք է որոշի՝ հրաժարվի՞, թե՞ ոչ, այդ խնդիրը մեզանից չպետք է բխի, իր ասածների համար պետք է պատասխան տա ցանկացած պատգամավոր, և ՀՅԴ-ից պահանջել, որ վերահսկողություն կատարի և մարդկանց ստիպի հրաժարվեն իրենց այս կամ այն հայտարարությունների համար, կարծում եմ տեղին չէ»,-ասաց նա:
Իսկ թե ինչպիսին է բուն գնահատականը, հատկապես որ ՀՀԿ-ական Հակոբյանին միացել է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, այս անգամ էլ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խորով Հարությունյանը, ով ասել էր, թե միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է չեն կարող միս գնել, Ռուստամյանը նշեց, թե ասել են, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է մարդկանց հարուստների ու աղքատների բաժանելը:
«Դա մարդու իրավունքների կոնվենցիայի մաս է կազմում, երևի այդ ձևի պատգամավորները տեղյակ չեն դրանից, որ մեր երկիրը վաղուց միացել է այդ կոնվենցիային: Տարբերակում չի կարող լինել, սա միայն սոցիալիստ լինել-չլինելու հետ կապված չէ, շատ տարրական մարդասիրության և մարդ հասկացություն եզրույթը հասկանալու հետ է կապված»,- ասաց նա:
Հարցին, թե, ըստ իրենց, որքանով է իշխանությունն ադեկվատ գնահատում իրավիճակը,երբ ըստ պաշտոնական թվերի՝ 30 տոկոս աղքատություն կա երկրում, և դեռ ոչ պաշտոնական թվերով նշվում է, որ շատ ավելի է, Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ընդունում առանձին դետալի վրա կենտրոնացված գնահատականներ:
«Պետք է ամբողջական պատկերը տեսնել, ոչ թե առանձին մի էպիզոդ վերցնել ու դրա վրա եզրակացնել: Եթե մի հատ սպիտակ ագռավ տեսնե՞ք, պետք է ասե՞ք բոլոր ագռավները սպիտակ են: Այդպես չէ, չէ՞, մեր գնահատականներն ընդհանրական են, բազմիցս են եղել և մենք ճիշտ ենք գնահատում այն քաղաքականությունը, որն այսօր կառավարությունն իրականացնում է՝ ուղղությունները ճիշտ են, լուծումները ճիշտ են, բայց տեմպերն են ոչ բավարար, դրա պատճառով էլ դեռևս հանրային ընկալման մեջ այդ գիտակցումը չկա, որ երկիրը ճիշտ ընթացքի մեջ է: Մարդիկ ուզում են իրենց կենցաղում տեսնել այդ փոփոխությունները և ես վստահ եմ, որ կտեսնեն: Դրա համար ժամանակ է պահանջվում և մեր կողմից էլ իշխանության մեջքին լինելով մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ տեմպերն արագանան, որ մարդիկ իրենց կենցաղում էլ այդ ամենը տեսնեն»,-ասաց նա:
Հարցին, թե համակարծիք չէ՞, որ վարչապետը պաշտոնը ստանձնելով բավական դրական մեսիջներ հղեց, բայց այսօր տեսնում եք սոցիալական բևեռացվածության խորացում, Արմեն Ռուստամյանը հակադարձեց, թե այդպիսի բան չկա, որ բևեռացվածությունը խորանում է:
«Ավելի խորանում է դուք ինչի՞ հետ համեմատած եք ասում, եթե համեմատում եք ինչ-որ ժամանակահատվածի, օրինակ՝ երկու-երեք տարվա համեմատ՝ ավելի լավ է վիճակը, և այդ առումով Ջինի գործակցով ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ լինելով ավելի լավ ցուցանիշ ունի, քան ԵԱՏՄ միջինն է, հիմա մենք այս նոր համապարփակ համաձայնագիրը կնքել ենք, պետք է բնականաբար գնանք եվրոպական միջինին մոտենանք, որը բևեռացվածության հիմնական ցուցանիշն է տալիս, այնպես որ կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ այս հարցերն ընկնեն իրենց տեղը»,-ասաց նա:
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02