ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյան էլ, անդրադառնալով նախագիծն, շեշտեց, որ շատ կարևոր է օրենքի փոփոխությունները, քանի որ գործող օրենքով ՀՀ-ին չի ապահովել Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի կարևոր դրույթներից մեկը:
«Եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ անձը պետք է և կարող է վիճարկել իր ձերբակալումը: Մինչև այս պահի հնարավորությամբ գործնական հնարավորություն չկար»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ երբ մարդուն տալիս են դատական պաշտպանության կամ դատարանում վիճարկելու իրավունք, դա չի կարելի ինքնանպատակ անել, քանի որ այս իրավունքի տրամադրումը պետք է միտված լինի մարդու իրավունքի խախտումը դադարեցնելուն, կանխելուն:
«Պետք է լինեն բողոքարկման հստակ ժամկետներ, որպեսզի հստակ լինի, որ անձը, որին ազատությունից զրկել են, հնարավորություն ունենա սահմանված ժամկետներում բողոքարկել, որ եթե պետք լինի, ապա անհապաղ ազատ արձակվի: Ինչպես նաև քննության ընթացքը և ժամկետները պետք է հստակ լինեն, որ հասկանալի լինի, թե քննություն իրականացնելուց հետո որքան ժամկետում է որոշում դատարանը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Վերջիս նկատեց, որ դատական նիստերը հետաձգվում են նաև տեխնիկական խնդիրերով, ինչով խախտվում են մարդու իրավունքները: Նա կարևոր համարեց այն, որ հստակեցվի, թե բողոքն ստանալու հետո առավելագույնը քանի օրում պետք է դատարանը որոշում կայացնի: Նախկին դատախազը նախագծում այլ խնդիրներ էլ է տեսնում ՝ կապված գործի քննության հետ:
«Չափազանց կարևոր է, որ անձի ձերբակալված ժամանակ անձն ունենա իր ձերբակալման համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը, որպեսզի ձերբակալումը վիճարկելը լինի արդյունավետ: Հակառակ դեպքում՝ անձը, որևէ նյութ իր տիրապետության տակ չունենալով, գնում է դատարան ու ասում, թե գիտեք ինչ ապօրինի ձերբակալել են: Արդյոք մենք չպե՞տք է տրամադրենք բոլոր նյութերը, որոնք հիմք են հանդիսացել իրեն ձերբակալելու համար»,- ընդգծեց նա:
Կոստանյանի գնահատմամբ, եթե անձին չտրամադրվի իր ձերբակալման հիմքը, ապա բողոքարկելը դառնում է անիմաստ, ինչը ցույց են տվել նաև ՄԻԵԴ մի շարք նախադեպերով: Նա անդրադարձավ նաև անձի ազատազրկումն ապօրինի ճանաչելու հետևանքներին և նկատեց, որ միայն 2 դեպքում է, որ անձն անհապաղ ազատ է արձակվում՝ եթե առկա են կյանքին վտանգ սպառնացող երևույթներ և չի հիմնավորվել այդ վտանգի չեզոքացումը, և անձին ձերբակալելիս ակնհայտ բացակայել է հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքը:
«Իմ առաջակն այս է, որ եթե դատարանի կողմից որոշում կայացվեց, որ անձն ապօրինի է ձերբակալվել, ապա անհապաղ պետք է ազատ արձակվի: Ի դեպ, սա ոչ միայն իմ առաջարկն է, այլև կոնվենցիոն պահանջ է: Անձին ազատ արձակելը չպետք է պայմանավորված լինի կյանքին վտանգ սպառնալու հետևանքով»,- նշեց Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորը նկատեց, որ ՄԻԵԴ կոնվենցիայում ամրագրված է նաև, որ ցանկացած անձ ով ապօրինի զրկվել է ազատությունից, փոխհատուցման իրավունք ունի և հորդորեց սա էլ ամրագրել օրենքում, որպեսզի օրենքն ու կոնվենցիան հակադրություն չունենան: Ըստ նրա՝ այս դրույթն ամրագրելը կաշկանդող ու զսպող գործիք կլինի մարդուն անօրինական ձերբակալելու ժամանակ:
«Այս օրենքն արտահերթ նստաշրջանով է քննարկվում, բայց ես չգիտեմ, թե մենք որքան ժամանակահատվածում կհասցնենք փոփոխել, իսկ իմ կարծիքով՝ այս օրենքն անհրաժեշտ է: Եթե մենք փոխենք կոնվեցիային համապատասխանեցնելու համար, բայց պատշաճ չանենք, ապա հոնքը դզելու տեղն աչքն էլ կհանենք»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս ձևով օրենքն ընդունելը վնասելու է:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Կոստանյանի մի շարք առաջարկների հետ, թեև համաձայն էր, միևնույն է , հորդորեց հիմա օրենքին կողմ քվեարկել, իսկ առաջարկությունները և փոփոխությունները կլինի ԱԺ լիագումար նիստում քննարկվելուց հետո:
Ի պատասխան Գևորգ Կոստանյան ասաց.«Լավ, ուրեմն ես հավատում եմ Ձեր տղամարդու խոսքին»:
Նախագիծը, ի վերջո, դրվեց քվեարկության և մեկ դեմ ձայնով ստացավ հանձնաժողովի դրական երգակցությունը:
22:42
22:13
21:49
20:19
20:04
18:12
17:48
17:30
17:12
16:22
16:09
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27