«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի գլխավոր նպատակը կրթության որակի բարձրացումն է: Այս մասին, կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների, քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների խմբի ներկայացուցիչների եւ կրթության ոլորտի փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական հանրային քննարկման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը:
ԿԳՆ-ից հայտնում են, որ փոխնախարարն իր խոսքում նշել է, որ ուսումնասիրելով համակարգը՝ առանձնացվել են 5 խումբ խնդիրներ, որոնց լուծմանն էլ միտված է նախագիծը. «Առաջինը համակարգի կառուցվածքային եւ կառավարչական խնդիրներն են, որոնք նոր մոդելով են ներկայացվում: Երկրորդը բուհերի ֆինանսավորման եւ ընդունելության նոր համակարգի քաղաքականությունն է, որտեղ էական փոփոխություններ են առաջարկվում, երրորդն ակադեմիական որակն է, որի մեջ մտնում են դասավանդման խնդիրները, չափորոշիչներն ու ծրագրերը, չորրորդը կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդումն է եւ հինգերորդը համակարգի միջազգայնացումը, որը նաեւ Բոլոնիայի գործընթացով ստանձնած պարտավորություն է»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ օրինագծի հիմնական գաղափարը ուսանողակենտրոն համակարգի
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է օրենքի նախագծով վերանայման ենթակա մի շարք խնդիրների, այն է՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների եւ պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում եւ այլն), բուհերի ֆինանսավորման սկզբունքներ եւ պայմաններ, օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման ձեւով, ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում եւ այլն:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին, ինչպես նաեւ հանդես եկել առաջարկություններով դիտողություններով: Մասնավորապես, նրանք բարձրաձայնել են բուհերի ինքնավարության, դրանց ապաքաղաքականացման, պրակտիկաների կազմակերպման, բուհերի միջազգայնացման, որակավորումների, նախաբակալավրիատի, ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանման եւ մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ քննարկման համար եւ հորդորել բոլոր առաջարկությունները եւ դիտողությունները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02