Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից ավագանու նիստում կոյուղաջուր բերելու հանգամանքը գնահատում եմ շատ վատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Դիտարկմանը, թե կոյուղաջուրը բերվել էր՝ ցույց տալու համար, որ Նուբարաշենում նման մեծ խնդիր կա, Բախշյանն ասաց, թե ինքն այդպես չի հասկացել:
«Թվում է, թե բաժակներով կոյուղաջուր բերելը լավ նպատակ ունի, որ քաղաքապետն այդ հոտը զգա, ու խնդիրը լուծվի, բայց այս ատելության մթնոլորտում որևէ հարց չի կարող լուծվել: Եթե ուզում ես խնդիրը ճիշտ լուծել, դիմացինիդ պետք է կարողանաս համոզել, օրենքի ուժով լուծել, հազար ու մի ձև կա, իսկ այս չարությունը որևէ տեղ չի տանելու»,- նշեց նա:
Ավագանու անդամը նշեց, որ «Երկիր Ծիրանի»-ի կողմից բերված տարաները տեսնելիս մի քանի բան կարելի է մտածել, որ հնարավոր է դրանք «շփել», քանի որ չգիտեն, թե ինչ կա այդ տարայում:
«Այն ռեակցիան, ինքնապաշտպանվելու ռեակցիան, որ եղավ, հասկանալի էր, իսկ պատասխանը… այդ պահին դժվար է ասել, թե ես ինչ կասեի: Ես չեմ պաշտպանում ՀՀԿ տղամարդկանց, բայց կանանց այդ ագրեսիվ պահվածքի դիմաց յուրաքանչյուրս չգիտենք, թե ինչ կանենք: Ես էլ տեսա, թե ինչպես են իրենք խփում»,- նշեց Բախշյանը
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03