2018 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է ինքնասպանության 19 դեպք, եթե այս տենդենցով շարունակվի, ապա ինքնասպանությունների թվի նվազում կունենանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Տիգրան Սարգսյանը:
«Հիմնական պատճառը, որ դիմում են ինքնասպանության, սոցիալական վիճակն է, բնականաբար, հետագա աշխատանքի դեպքում հնարավոր է բացահայտվեն խորքային պատճառներ, բայց հիմնական ներկայացվող պատճառը՝ սոցիալական վիճակն է: Հիմնականում պարտքերի, ապրելու անհնարինության խնդիր է լինում»,- նշեց ԱԻՆ աշխատակիցը:
Հոգեբանի խոսքով՝ ինքնասպանության դիմողների 80 տոկոսը օգնություն է փնտրում և իրականում մտադրություն չունի այն ավարտին հասցնելու:
«Ընդհանրապես ինքնասպանությունն ունի վարքային փոփոխություններ: Եթե մարդը մինչ այդ դրսևորում էր աշխույժ վարք, դառնում է պասիվ, առանձնանում է: Եվ հակառակն էլ կարող է լինել, կարող է շատ աշխուժանալ մարդը, իր համար շատ թանկ իրերը տալ ուրիշներին: Ազդանշաններից է նաև մահվան մասին գրականության հետաքրքրությունը, տխուր երաժշտությունը: Ազդանշան կարող է լինել հետաքրքրվելը ինքնասպանության տարբերակներով՝ որն է ավելի արագ, անցավ: Եթե նման ազդանշաններ կան, մենք պետք է ուշադիր լինենք մեր շրջապատի մարդկանց հանդեպ, և եթե կարիք կա, պետք է դիմել մասնագետին»,- ասաց նա:
Ինքնասպանություն գործողների գերակշռող մասը 60 տարեկանից բարձր մարդիկ են, երկրորդ խումբը՝ 40-60 տարեկան, և ամենաքիչ թիվը 25-40 տարեկան մարդիկ են: Ավարտված ինքնասպանություններն ավելի շատ տղամարդիկ են իրականացնում, իսկ ինքնասպանության փորձերի քանակով ցուցանիշը գրեթե հավասար է:
«Ըստ մեր վիճակագրական տվյալների՝ ավարտին հասցված ինքնասպանությունների մեծ մասը կատարվում է կախման միջոցով, երկրորդ տեղում է բարձրադիր տեղերից նետվելը, երրորդ տեղում է դեղորայքային չափերի խախտումը: Գոյություն ունի տարանջատում նաև արական և իգական սեռերի միջև՝ տղամարդիկ ավելի շատ նախընտրում ինքնասպանության բրուտալ տարբերակները՝ կախվելու, հրազենի միջոցով, իսկ կանայք ավելի շատ դեղորայքային չափի խախտման ձևով են գնում ինքնասպանության»,- հայտնեց Տիգրան Սարգսյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015թ.-ին ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է կատարել 722 մարդ, 2016թ.՝ 635 մարդ, 2017թ.՝ 562 մարդ: Նշվածներից համապատասխանաբար ինքնասպան է եղել 2015թ.-ին 208 մարդ, 2016թ.՝ 195 մարդ, իսկ արդեն 2017թ.՝ 157 մարդ:
ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ տարեկան ամբողջ աշխարհում լինում է մոտ 1 մլն ավարտին հասցված ինքնասպանություն, իսկ դեռահասների շրջանում ինքնասպանությունը մահացությունների պատճառների թվով 2-րդ տեղն է զբաղեցնում:
«Հայաստանում իրականում բարձր չէ ինքնասպանությունների թիվը, Հայաստանը գտնվում է բավականին ցածր մակարդակներում: Բարձր մակարդակներում են սոցիալապես անապահով երկրները, օրինակ՝ Հնդկաստանը, Շրի Լանկան և այլն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, երեք ինքնասպանության դեպք էր գրանցվել: Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է 37 ամյա մոր և 9 ամյա դստեր դիերը, իսկ Վանաձորում հայտնաբերվել էր 51-ամյա Ղազար Ա.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել:
«Մոր և դստեր դեպքն արտառոց էր, ես իմ պրակտիկայում այդպիսի դեպքի չէի հանդիպել»,- հայտնեց ԱԻՆ աշխատակիցը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01