Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքը հանդիպում կանցկացնի, որի ժամանակ միասնական որոշում կկայացվի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ում քվեարկության վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Արմեն Սարգսյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումներից հետո դաշինքը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ևս մեկ հանդիպում կկազմակերպի, որին մասնակցելու են խմբակցության պատգամավորները և քաղխորհրդի անդամները:
«Այս հանդիպմանը պետք է հանրագումարի բերվեն երկու հանդիպումների արդյունքները: Հարց ու պատասխանից, քննարկումից հետո միայն պետք է կայացվի միասնական որոշում, որը կլինի մեր պաշտոնական դիրքորոշումը, և մենք այն կհրապարակենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի և դաշինքի պատգամավորների հանդիպումը նախատեսված է անցկացնել առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին տեղի էր ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձին հանդիպումը: Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին կայացել էր Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03