Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն»ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև.
– Ձեր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալ կա՞: Մարդ, որը իր քաղաքական ակտիվության համար կարող է հայտնվել բանտում, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
– Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աև անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ և՛ քննչական, և՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01