Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս տարի խաղալիք ներմուծող և արտադրող 49 խոշոր տնտեսավարողների վերահսկողություն կիրականացնի: Նախորդ տարվա առավել ռիսկային ու խոշոր ներմուծող և արտադրողների մոտ իրականացրած 18 ստուգումներից 12-ի արդյունքում խախտումներ են արձանագրվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:
«Խաղալիքների շուկան այսօր Հայաստանում ամենառիսկային ոլորտներից մեկն է: Այն մեր անմիջական վերահսկողության ներքո է գործում: Նախորդ տարի հայտնաբերվել են խախտումներ հիմնականում համապատասխանության սերտիֆիկատի, ինչպես նաև մակնշման բացակայության հետ կապված: 2018-ին տեսչական մարմինը վերահսկելու է 49 խոշոր տնտեսավարողների»,-ասաց Մկրտչյանն ու հավելեց, որ արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն:
2016-ին 59 տնտեսավարող սուբյեկտ խաղալիքներ են ներմուծել, որոնցից ընդամենը 4-ը, այսինքն՝ 6.8 տոկոսն է ունեցել համապատասխանության սերտիֆիկատ, իսկ 2017-ին 76 տնտեսավարող սուբյեկտներից 14-ը, այսինքն՝ 18.4 տոկոսը: Մկրտչյանի խոսքով՝ խախտումների դեպքում տալիս են կարգադրագիր և որոշակի ժամանակ՝ շտկումների համար: Եթե տվյալ ժամանակում չի լուծվում խնդիրը, դրանց գործունեությունը կասեցվում է: «Սակայն նման դեպք դեռ չի եղել: 2017-ին 4 տնտեսավարող սուբյեկտների տրվել են կարգադրագրեր: Դրանք բոլորն էլ տրված ժամանակում վերացրել են թերությունները»,-նշեց նա:
Քանակային առումով տեսչական մարմինն ավելի շատ տնտեսավարող սուբյեկտներ է ներառել իր ստուգումների ցանկում: Բացի ստուգումներից, իրականացվում են նաև ամենօրյա իրազեկումներ: Տեսչական մարմինը ոլորտային հանդիպումներ է ունեցել խաղալիք ներկրող և արտադրող 3 ընկերության հետ՝ նրանց բացատրելով պարտականությունները: «Մեր նպատակը շուկայում անվտանգ խաղալիքների իրացումն է: Կշեռքի մյուս նժարին դրված է երեխաների առողջությունը, դրա համար յուրաքանչյուր կառույց իր հնարավոր ներուժը պետք է դնի ոլորտը վերահսկողությունից դուրս չթողնելու համար»,-ասաց Մկրտչյանն ու կոչ արեց սպառողներին խանութում անպայման համապատասխանության սերտիֆիկատ պահանջել, որը հավաստում է խաղալիքի անվտանգ լինելը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանի խոսքով՝ հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ բնակչության մեծ մասը խաղալիքներ գնում է մոտակա խանութից, միայն 26 տոկոսն է ձեռք բերում դրանք մասնագիտացված խանութներից: Մարդկանց ընդամենը 6 տոկոսն է նշել, որ անվտանգությունը հաստատող սերտիֆիկատ է պահանջում գնելիս: 41 տոկոսը ուշադրություն է դարձնում խաղալիքի գնին, 38 տոկոսը՝ արտաքին տեսքին, իսկ ընդամենը 15 տոկոսը մակնշմանը:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03