Քրիստոնեական ավանդական արժեքների պահպանության, դրանում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների դերի հետ կապված հարցերը քննարկվեցին մարտի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած «Ավանդական արժեքներ. արդի մարդու հրավերներ» խորագրով միջազգային երրորդ խորհրդաժողովի ընթացքու! մ։
Գյումրի քաղաքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքական տարածքի վանահայր արխիմանդրիտ Անդրեյը (Վաց) լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության կարևորագույն բաղադրիչներից մեկն ավանդական ընտանիքի ինստիտուտն է, որի առաջ արդի աշխարհում ևս ծառացած են մարտահրավերներ։
«Ժամանակից աշխարհում առկա են մարտահրավերներ ավանդական արժեքների համար, որոնք աղավաղվում է ընտանիք հասկացությունը։ Հայ և ռուս ժողովուրդների համար ավանդական արժեքներն առաջին հերթին քրիստոնեական արժեքներն են։ Մեր երկու ժողովուրդների համագործակցության հիմքում նաև Քրիստոնեությունն է։ Եկեղեցին պետք է ընդգծի, որ քրիստոնեական արժեքները հորինվածքներ չեն, այլ տրված է Աստծո կողմից»,- ասաց արխիմանդրիտ Անդրեյը։
«Ցարգրադ» հեռուստաընկերության ուղղափառ թեմատիկայով խմբագրության գլխավոր խմբագիր Միխայիլ Տյուրենկովն էլ իր հերթին ընդգծեց, որ այսօր մի քանի ավանդական եկեղեցի կա, որոնք ի վիճակի են հանդես գալ նման մարտահրավերների դեմ՝ ուղղափառները, կաթոլիկները և առաքելական եկեղեցին։
«Այստեղ՝ Հայաստանում, լսեցի մի շատ հետաքրքիր խոսքը՝ հայերի համար ավանդույթ է ավանդույթները պահպանելը։ Եվ ուրեմն, շատ կցանկանայի, որպեսզի նմանատիպ ասացվածքով շարժվեին բոլոր քրիստոնյաները։ Եթե մենք համատեղ կարողանանք վերադարձնել և պահպանել ընտանեկան ավանդույթները, ապա այն ուժերին, որոնք փորձում են աղավաղել այդ ավանդույթները, մենք, Աստծո կամոք, կհաղթենք»,- շեշտեց Միխայիլ Տյուրենկովը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական գրասենյակի տնօրեն, Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հիշեցրեց, որ արդեն ավանդական դարձած գիտաժողովն անցկացվում է երրորդ անգամ։
«Հիմնական թեման ԶԼՄ-ների դերակատարությունն է, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի օգտակարության, կամ վնասակարության հարցերը։ Այս բոլոր քննարկումների՝ ավանդական արժեքների մասին խոսելու և արդի մարտահրավերներին անդրադառնալու գլխավոր նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել բոլոր այն ճշմարտությունները, որոնք հատկապես երկու երկրների, երկու քույր եկեղեցիների միջև եղած մշակութային, հոգևոր, պատմական կապերով են արտահայտվում։ Ուրախ եմ, որ նմանատիպ քննարկումներում եկեղեցիները լուրջ դերակատարում ունեն»,- նշեց նա։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02