Առաջիկա ամիսներին ռուսական շուկայում կհայտնի հայկական բոլորովին նոր արտադրանք՝ մաքուր շոկոլոդով պատված պրեմիում կարգի բանանի չիր: Մինչ ռուսները, այն կարող են համտեսել հայաստանցիները: Արտադրանքն անվանել են «Զաբել» Կիլիկիայի թագուհու պատվին: Արևադարձային այդ երկրում էլ բանանը լավ էր աճում:
Բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանի մոտ նման քաղցրավենիք արտադրելու միտքն առաջացավ Ամանորին ընդառաջ, երբ չսպառված բանանին սպառնում էր փչանալու վտանգը, վնասը կազմելու էր մի քանի տասնյակ միլիոն դրամ:
«Մրգի բիզնեսը շատ ռիսկային է, բանանինը՝ հատկապես, քանի որ պահպանման ժամկետը կարճ է: Մենք մտածեցինք նոր կյանք ու տեսք տալ մրգին: Հայաստանում բանանի շուկայում տատանումները կտրուկ են լինում, եղել է դեպք, որ մեծ խմբաքանակը լավ չի վաճառվել: Էս դեպքում երկու բան պետք է անել՝ կամ հանգիստ նայել, թե ոնց է ապրանքը փչանում, երկրորդը՝ կյանքը երկարացնել»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է գործարարը:
Նա ու իր թիմն ընտրում են երկրորդ տարբերակը, նախ փորձում են Հայաստանում Էկվադորից ներկված բանանից ալկոլոհոլային խմիչք ստանալ, փորձել են օղու, գինու, կոնյակի արտադրությունը: Շատ թանկ էր: Փորձեցին չրի տարբերակը, փրկեցին մեծ քանակությամբ միրգ: Պրեմիում բանանի սորտից չ ստացած չիրն իր գնով մրցունակ չէ, Հայաստանում ու այլ երկրներում վաճառվող չիրը ստանում են 2-րդ, 3-րդ կագի սորտերից: Այս դեպքում էլ ընտրում են դժվար տարբերակը, այն որոշում են պատել 86 տոկոսանոց բնական ու մաքուր շոկոլադով: Պատրաստի հումքը ներկրել են: Փաթեթավորված ապրանքը սպասում է շուկա դուրս գալու:
«Պետք է միշտ մտածել, որ մենք աշխատում ենք ոչ թե 2 մլն-անոց, այլ 7 միլիարդանոց շուկայի համար: Կարծում եմ, սա պետք է լինի հայկական տնտեսության ու բիզնեսների գաղափարական հիմքերից մեկը»,-նշում է նա:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03