Դատելով մայիսի 8-ին վարչապետի քվեարկությանը դիրքորոշումների վերաբերյալ ՀՀԿ պատգամավորների հայտարարություններից՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկողները մեծ հավանականությամբ լինելու են ՀՀԿ, այսպես ասած, ոչ քաղաքական թևի ներկայացուցիչները: Քաղաքական թևի ներկայացուցիչները, համենայնդեպս՝ գրեթե բոլորը, հայտարարում են, որ չեն փոխել իրենց դիրքորոշումն ու դեմ են քվեարկելու, ինչպես մայիսի 1-ին: Իսկ Սամվել Ալեքսանյանը, օրինակ, հայտարարում է, որ կողմ է քվեարկելու Փաշինյանին:
Իհարկե, առայժմ դժվար է անել միարժեք եզրակացություն և գտնել օրինաչափություն, սակայն հաշվի առնելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ-ն կդառնա նոր կառավարության և վարչապետի ընդդիմություն, հնարավոր է եզրակացնել, որ, այսպես ասած, ոչ քաղաքական թևը կարող է աստիճանաբար հեռանալ կուսակցությունից: Այդպիսի պահվածքը կլինի նաև տրամաբանական և արդեն օրինաչափ հայաստանյան ներքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից, քանի որ այդ թևը քաղաքականության մեջ այնտեղ է, որտեղ իշխանությունն է: Եվ եթե ՀՀԿ-ն իշխանություն չէ, ապա բնականաբար այդ թևը ՀՀԿ չէ:
Իհարկե, սա դեռ կտեսնենք, սակայն թերևս հնարավոր է ասել, որ դուրս գալով կամ հեռանալով ՀՀԿ-ից՝ այդ թևն իհարկե չի դառնալու նոր իշխանության մաս: Դա պետք չէ նրանց կամ եթե անգամ նրանց պետք է, պետք չէ նոր իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին: Նախ՝ ամբողջ հարցը եղել է հենց այն, որ իշխանություն պետք է չլինի առաջին հերթին հենց այդ ոչ քաղաքական թևը, որտեղ օդիոզ կերպարները, գործարարները կամ օլիգարխներն են: Ըստ այդմ՝ նրանց հետ դաշնակցելը Նիկոլ Փաշինյանի հանդեպ կառաջացնի հանրային հարցեր:
Մյուս կողմից՝ նրանց հետ պայմանավորվելը անխուսափելի է: Նախ՝ նրանք շարունակելու են լինել մանդատ կրող և քվեարկողներ, իսկ վարչապետ Փաշինյանին, որը չունի դե յուրե կայուն մեծամասնություն, կարևոր է ամեն մանդատի աջակցությունը: Բացի այդ, կա տնտեսական հարթության վրա խնդիր, և զուտ կառավարման արդյունավետությունը պահանջում է, որ վարչապետը պայմանավորվի նրանց հետ՝ հաշվի առնելով նրանց շարքում խոշոր խաղացողների առկայությունը:
Տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչի շուրջ կարող է լինել պայմանավորվածությունը, ինչ փոխզիջումով կամ համաձայնությամբ, խաղի ինչպիսի կանոնների շուրջ: Վերջին հաշվով դա սկզբունքային հարց է ընդհանրապես՝ տնտեսության և քաղաքականության տարանջատումը, ինչը, սակայն, պահանջում է բնականաբար սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ:
Մյուս կողմից՝ իհարկե կա սեփականության կուտակման օրինականության խնդիրը: Այստեղ բավականին բարդ է իրավիճակը, բայց պայմանավորվել պետք է, բոլոր դեպքերում: Դուրս կգա այդ շերտը միայն ՀՀԿ-ի՞ց, թե՞ աստիճանաբար նաև քաղաքականությունից՝ տնտեսական անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվելով այլևս միջամտել քաղաքականությանը: Հայաստանի համար դա համակարգային խնդիր է:
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55