ARM | RUS |

Թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում ՀՀ նկատմամբ տարվող քաղաքականությունը կձևավորվի նոր իշխանությունների քայլերից հետո. Ալ. Բոժկո

27.05.18 | 21:19

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում ուշադիր հետևելու են, թե ինչպիսի զարգացումներ են լինելու Հայաստանում, ինչպես են երիտասարդ բարեփոխողները փորձելու իրականություն դարձնել իրենց խոստումները, ինչպես են լուծելու տնտեսական և ներքին խնդիրները: Եվ արդեն դրանից դատելով՝ կձևավորվի Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը, և այս բևեռների կողմից աջակցության մակարդակը կներկայացվի նոր իշխանությունների այս կամ այն քայլից հետո:

-Պարո՛ն Բոժկո, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը բնութագրվում է նաև որպես ձեռքբերում ժողովրդավարացման ճանապարհին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս են հիմա Հայաստանի իշխանություններն ընկալվում աշխարհի տարբեր կենտրոնների կողմից։

-Երբ մենք խոսում ենք այսօրվա իշխանությունների մասին, երևի թե առաջին հերթին նկատի ունենք Նիկոլ Փաշինյանին և նրան հետևողներին:

Կարծում եմ՝ Արևմուտքում նրանց ընկալում են որպես հավակնոտ երիտասարդ մարդկանց խումբ, որն իր առջև նպատակ է դրել բարեփոխելու բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը՝ աշխատատեղերի բացակայություն, ծանր տնտեսական վիճակ՝ շուրջ 7 միլիարդ դոլար արտաքին պարտք, որը կազմում է ՀՆԱ-ի 66 տոկոսը, մասսայական արտագաղթ, որի հետևանքով վերջին քսան տարիների ընթացքում երկրից արտագաղթել է մոտ մեկ միլիոն մարդ, Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմ, չլուծված ղարաբաղյան հիմնախնդիր… Երկիր, որտեղ թագավորում է օլիգարխիան, իսկ կոռուպցիան իր արմատներն է գցել բոլոր ոլորտներում՝ արդարադատության մարմիններից մինչև սանիտարական նորմերը ստուգող գերատեսչություն: Ինչպես տեսնում ենք՝ երիտասարդ հեղափոխականներն իրենց առջև բարդ խնդիր են դրել, և ակնհայտ է, որ Արևմուտքում հասկանում են, որ շատ դժվար խնդիր է դրված նրանց առջև, և դրա համար էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներում արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ օժանդակելու բարեփոխումների հարցում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է հաշվի առնել, որ այս երկիրը խանդով է վերաբերվում ցանկացած փորձի, որը կարող է սասանել իր մենաշնորհային դիրքը ցանկացած հետսովետական երկրում, այդ թվում՝Հայաստանում: Եվ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հարցականի տակ է դնում Հայաստանում օլիգարխիկ համակարգի մենաշնորհային կարգավիճակը, որը գերիշխում է նաև Ռուսաստանում, ապա ակնհայտ է, որ դա կառաջացնի որոշակի անվստահություն իր ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ, չնայած հավաստիացումներին, թե Հայաստանը հավատարիմ կմնա իր «մեծ քրոջը»:

- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ աշխատանք է սպասվում Հայաստանի նոր իշխանություններին այդ կենտրոնների հետ համագործակցության ընթացքում:

- Կարծում եմ՝ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում ուշադիր հետևելու են, թե ինչպիսի զարգացումներ են լինելու Հայաստանում, ինչպես են երիտասարդ բարեփոխողները փորձելու իրականություն դարձնել իրենց խոստումները, ինչպես են լուծելու տնտեսական և ներքին խնդիրները:

Եվ արդեն դրանից դատելով՝ կձևավորվի Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը և, հետևաբար, կներկայացվի աջակցության մակարդակը նոր իշխանությունների այս կամ այն քայլից հետո:

Կարծում եմ, որ միջազգային հանրության համակ ուշադրությունը կդառնա որոշակի խթան հայաստանյան իշխանությունների համար, որը կփորձի աշխատել արդյունքներ ունենալու համար: Բայց թե ինչպես նրանց դա կստացվի, կտեսնենք մոտ ապագայում:

Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Ռուսաստանը ցանկանալու է հավատարմության նոր ապացույցներ Հայաստանից, մասնավորապես՝ այս կամ այն միջազգային հարցերում համաձայնեցված քվեարկության ճանապարհով, որոնք Ռուսաստանն իր համար սկզբունքային կհամարի: Չէ՞ որ Սոչիում Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած հանդիպմանը Պուտինն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի գործողությունների կոորդինացիայի կարևորությունը արտաքին քաղաքականության ոլորտում:

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար դա կլինի իր կողմից հայտարարված դեմոկրատական արժեքներին նրա հավատարմությունը ստուգող յուրահատուկ մի բան: Հայաստանի վարչապետը մի կողմից ստիպված է լինելու հաշվի առնել իր ստրատեգիական գործընկերոջ ճնշումը, մյուս կողմից՝ փորձելու է Արևմուտքին ցուցադրել հեղափոխական իր թիմի դրական իմիջը:

-Հայաստանը կարո՞ղ է կոմպլեմենտար քաղաքականություն վարել:

-Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանը, իմ կարծիքով, նա հետագայում էլ կփորձի վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, ինչն արել է մինչ հիմա: Կարծում եմ, որ հռետորաբանության մեջ հիմա արդեն ազգային շահերի հետ կապված առաջնահերթություններն ավելի արտահայտիչ կդառնան: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը իրենց դիրքավորում են որպես համաժողովրդական հույսերը և ակնկալիքներն արտահայտողներ: Ամեն անգամ դա փորձելու են շեշտել: Դա կարտահայտվի նաև Հայաստանի այն ներկայացուցիչների աշխատանքներում, որոնք ներգրավված են ԵԱՏՄ և ՀԱՊԿ վերազգային կառույցներում, որոնց Հայաստանը փոխանցել է իր ինքնիշխանության մի մասը: Դրա դիմաց Հայաստանը պահանջելու է այդ կառույցներից, որ իր շահերն ավելի շատ հաշվի առնվեն տնտեսական կամ անվտանգային հարցեր դիտարկելիս, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության համատեքստում:

Մենք կարող ենք դառնալ ականատեսները չլուծված խնդիրների՝ նոր կառավարության կողմից թարմ մոտեցումներով լուծմանը: Դրա հաստատումն է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Ես շատ լավ ճանաչում եմ նոր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին որպես փորձառու, խոհուն դիվանագետի, և մեկ անգամ չէ, որ նրան տեսել եմ աշխատանքի ընթացքում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նա ևս իր հերթին փորձելու է մաքսիմալ ամբողջությամբ օգտագործել իր փորձը Հայաստանի արտաքին քաղաքականության համակարգը մոդեռնացնելու համար: Չեմ բացառում նաև Արտաքին գործերի նախարարությունում կարևոր պաշտոններում երիտասարդ, էներգիայով լի դիվանագետների նշանակումը, որոնք այդ իրավունքն ունենալը մեկ անգամ չէ, որ ապացուցել են: Կարծում եմ, որ մենք ականատես կլինենք նաև մի շարք դեսպանների կանչին, որոնք դիվանագիտական ծառայությունն օգտագործում են իրենց բիզնեսի համար: Դա քաղաքակիրթ աշխարհում համարվում է անընդունելի մի երևույթ:

- Հայաստանյան հեղափոխությունը նաև ուշադրության արժանացավ հետխորհրդային երկրներում: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս այն ընկալվեց հետխորհրդային երկրների կողմից, այն ուսուցողակա՞ն, օրինակելի՞ մոդել կարող է լինել տարիներ շարունակ նույն մարդկանց կողմից ղեկավարվող երկրների համար:

-Կարծում եմ, որ թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանը ստացել է մեծագույն հնարավորություն ոչ միայն փոխել իր պատմությունը, զարգացման պարադիգման, այլ նաև՝ բարեփոխումները հաջող անցկացնելու դեպքում դառնալ օրինակ հետսովետական երկրների համար: Հատկապես, որ ուկրաինական «Արժանապատվության հեղափոխությունը» չկարողացավ վերացնել մեզ մոտ եղած օլիգարխիկ համակարգը, որը համարվում է բազմաթիվ չարիքների պատճառ ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև այլ հետսովետական երկրներում: Դրա համար կուզեի, որ ձեր երիտասարդ հեղափոխականները հաշվի առնեին Ուկրաինայի դառը փորձը և դրանից անեին համապատասխան հետևություններ: Հատկապես ներքին արմատական փոփոխությունների համար Հայաստանի դեպքում ձևավորվել է բարենպաստ արտաքին քաղաքական ֆոն: Ռուսաստանը, որը ներքաշել է պատերազմի մեջ Վրաստանին և Ուկրաինային, հիմա զբաղված է Դոնբասում և Սիրիայում եղած հակամարտություններով, ինչպես նաև իր նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներով և դժվար թե որոշի միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Իր հերթին Արևմուտքը խորը շահագրգռված է բարեփոխումներով հետսովետական երկրներում, և ամեն անգամ փորձելու է աջակցել Հայաստանին այս ճանապարհին, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ անցած տարի Հայաստանի և Եվրամիության միջև կնքվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը: Կարևոր է նաև, որ Հայաստանն այս պահին, բարեբախտաբար, չունի սուր ներքաղաքական հակամարտություն նախկին և ներկայիս իշխանություններ միջև, որը կարող էր ապակայունացնել իրավիճակը:

Այս ամենը, անկասկած, օգնելու է երկիրը բարեփոխելուն, սուր սոցիալական խնդիրները լուծելուն, բիզնեսի առողջացմանն ու ակտիվացմանը: Իսկ դա, իր հերթին, կարող է ոչ միայն կանգնեցնել հայերի մասսայական արտագաղթը, այլ նաև կարող է ստեղծել պայմաններ Հայաստան վերադարձողների համար, նրանց, որոնք հեռացել են երկրից՝ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու համար:

Ապագա բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին նոր իշխանությունների համար առաջին և իսկապես դժվար փորձությունն է լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելը: Եթե Նիկոլ Փաշինյանին և իր կողմնակիցներին հաջողվի դա անցկացնել մոտ ժամանակներում, ապա դա հնարավորություն կտա կտրուկ փոխել Ազգային ժողովը՝ դրա շնորհիվ ապահովելով բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրական աջակցություն: Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր քաղաքական կոնյունկտուրայի կշռադատումներից ելնելով, փորձի խոչընդոտել արտահերթ ընտրություններին՝ տեղափոխելով այն, օրինակ, մյուս տարի, ապա իրավիճակը երկրում զգալիորեն կբարդանա:


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44