ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հասարակության, ժողովրդի, թեեւ փոքր, բայց կայուն մի հատվածը, անվանենք` արվեստասեր, անկախ` ժամանակների արժեհամակարգային ձեւախեղումներից, պահպանում է իր հավատարմությունը դասական արժեքների նկատմամբ… Մարդկանց այս խմμի մեծագույն հպարտությունը ազգային մշակույթն է, մեծագույն երազանքը` սեփական ստեղծագործությամμ այդ մշակույթի մաս կազմելը, մեծագույն հոգսն ու նպատակը` այդ մշակույթը պահպանելը, զարգացնելը, հաջորդող սերունդներին փոխանցելը: Ժողովրդի այս հատվածի, կուզեք` անվանեք նաեւ սերուցք, քանակով ու որակով էլ բնորոշվում է տվյալ ազգի կենսունակությունը տվյալ ժամանակում: Եվ այս հատվածն էլ կազմում ու
պահպանում է տեսակը: Տեսակ ապահովող անհատների նկարագիրը հավաքականության մեջ ձեւավորում է ազգային
դիմագիծ, իսկ նրանց հոգեկերտվածքին բնորոշ ընդգծված հատկանիշներն են հավատարմությունը եւ ազատությունը.
հավատարմությունն այն ամենի նկատմամբ, ինչը ժառանգել են Աստծուց, Բնությունից, Հայրենիքից, Ընտանիքից, ինչը բնութագրում է իրենց ազգային եւ անհատական տեսակը եւ
հաճախ անվանվում է ավանդույթ, եւ ազատություն` իրենց ժառանգածը իրենց տաղանդի եւ առաքելության ծիրում
իրենց ընտրությամբ նոր դրսեւորումների տեսքով յուրովսանն ներկայացնելու եւ հաջորդող սերունդներին փոխանցելիքը
միայն իրենց հատուկ նոր արժեքներով հարստացնելու. այն, ինչը հաճախ անվանում ենք ասելիք, նոր խոսք… Թեւավոր խոսք է` երμ թնդանոթներն են խոսում, մուսաները լռում են: Շրջադասենք` երμ թնդանոթները լռում են,մուսաներն արթնանում են… 1945 թվականին ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաստատված խաղաղությունը բարեբեր սկիզբ դարձավ նաեւ Հայաստանի մշակութային
կյանքում կարեւորագույն մի հաստատության գործունեության համար. հիմնադրվեց Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:Բուհի հիմնադրման 70-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված հանդիսությունները պատշաճ լուսաμանում
գտան նաեւ ՙԿրթություն՚ շաμաթաթերթում: Գնահատանքին, պարգեւատրումներին, շնորհավորանքներին զուգահեռ` ներկայացվեց μուհի տարեգրությունը, եւ կրկին վեր հառնեց այս կաճառի (1994-ից` կաճառների) հսկայական դերը մեր
մշակույթի անդաստանում: Այդ օրերին ըստ արժանվույն գնահատվեց նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի գործունեությունը… Մեկ կարճ նախադասությամμ` 22 տարի` անփոփոխ ռեկտոր,
հիմնադրման օրվանից ցայսօր… Հաստատությունն ինքն է այդ գործունեության փառահեղ վկան …Պատմությունը մեզ երես է տվել: Ու այնքան, որ մենք հաճախ ինքներս ենք
մեր երեսը շրջել մեր պատմությունից: Ի՛նչ ազգեր, լեզուներ, երկրներ, ասես, որ չենք հնարել` իμրեւ թե Հայկական
լեռնաշխարհում գոյություն ունեցող, միայն թե չասենք հայեր, հայերեն, Հայաստան… Մեր պատմության հազարամյակները մեզանից ինքնակամ օտարել եւ դիտարկել ենք իμրեւ մեր ժողովրդի կազմավորմա՛ն շրջան (լավ էլ բառ ենք գտել` կազմավորում), որը, ըստ մեր վայ պատմաբանների, ավելի երկար է տեւել, քան մեր μուն պատմությունը… Գուցե
դեռ չի էլ ավարտվե՞լ… Այս վեհերոտությունը, որ մշտապես ուղեկցել է մեզ, տարբեր ժամանակահատվածներում,
երμեմն էլ` որպես հակակշիռ ազգային սնապարծության, պատճառ է դարձել օտարամոլության… Մեզ երես է տվել նաեւ մշակույթը: Ու այնքան, որ երμեմն-երμեմն մեզ թույլ
ենք տալիս մոռանալ մեծերին, անգամ` փոքրացնելով նրանց (ինչն ավելի վտանգավոր է, քան մոռանալը)…Հասել ենք նրան, որ դպրոցներում հայտնվել են վայ պատմաբաններից վատթար վայ ուսուցիչներ, որ վիճարկում են անգամ Րաֆֆու հայրենասիրությունը… Ահա ինչու մեր ժողովրդի մի ստվար հատված կարող է խելակորույս ծափահարել զավեշտ մատուցողներին եւ անհաղորդ մնալ իր կողքին ստեղծագործող իր ժամանակակից արվեստաμանին ու նրա արվեստին…
Այս խոհերը, սիրելի՜ ընթերցող, ընդունի՜ր իμրեւ նախաμան` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, անվանի գեղանկարիչ Արամ Իսաμեկյանի հետ մեր զրույցի… Թեեւ, խոստովանեմ, որ այն սոսկ նախաμան չէ, այլ հենց բուն
բովանդակությունը ոչ միայն մեր զրույցի, տարիների մեր ընկերության, այլեւ, նախեւառաջ, իր արվեստի, որի հետ շփվելով` ցանկացած արվեստասեր պիտի տպավորվեր հենց նման մտքերով ու զգացումներով… Առաջին հարցս կանխատեսելի է. ՙԿարծում եմ` դժվար է լինել ե՜ւ արարող,
ե՜ւ արարում կազմակերպող… նաեւ համոզված եմ, որ տաղանդին ու աշխատասիրությանը զուգահեռ` պատասխանատվության մեծագույն զգացողությունն է եղել հիմնական շարժիչ ուժը, որ կարողացել ես շարունակական հաջողություններ ապահովել զույգ գործունեությամբ…՚: ՙՎերամμարձ խոսքեր չեմ սիրում… Դժվարը` դժվար է, պաշտոնը, իհարկե, պատվաμեր, μայց նաեւ ստեղծագործող անհատի համար` անհարմար, որովհետեւ ստեղծագործելու ժամանակը ստիպված ես հասցնելու նվազագույնի… Այո՜, պատասխանատվության զգացումն է, որ քեզ մղում է կազմակերպական գործունեության, որտեղ քեզ թվում է, թե դու անընդհատ կորցնում ես, ե՜ւ ժամանակ, ե՜ւ եռանդ, անգամ`
առողջություն… երμեմն էլ կարծելով, թե գործդ անշնորհակալ է եւ չի գնահատվում… Սակայն, երμ հետադարձ հայացք
եմ գցում անցած ճանապարհիս, մանավանդ վերջին քսաներկու տարիներին, համեստություն չանեմ, իսկապես հսկայական աշխատանք է կատարվել եւ դրա արդյունքում ունենք կայացած ակադեմիա` իր ողջ μովանդակությամբ՚:
Բայց մինչ այդ Ակադեմիան դեռ պիտի հիմնադրվեր…
Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, երկու հիմնական բաժիններով` գեղանկարչության եւ թատերական, գոյատեւեց մինչեւ 1994 թվականը,ապա վերակազմակերպվեց` որպես երկու առանձնացված μուհ` Երեւանի գեղարվեստի ակադեմիա եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ…Այս գործընթացին ամենաակտիվ մասնակցություն ունեցավ 1976-ին Գեղարվեստաթատերականն ավարտած, 1979-ից բուհում դասավանդող, այն ժամանակ դեռեւս դոցենտ, 1990-ից, կոլեկտիվի պահանջով ու ընտրությամբ, բուհի պրոռեկտոր Արամ Իսաբեկյանը… ՙԱյն ժամանակ վարչական աշխատանքի փորձ չունեի, μայց կար ձգտում` անելու հնարավորը` մարդկանց հուսախաբ չանելու համար… Դժվար տարիներ էին. երկրաշարժ, պատերազմ, իհարկե, նաեւ հերոսական` Անկախություն, Ազատամարտ, պետականության վերականգնում, Արցախի ազատագրում… Բայց բուհի համար ոչ նպաստավոր… ուսանողների քանակը հասել էր նվազագույնի…՚:Եվ ահա 1994 թվականին կատարվեց
վերակազմավորումը, եւ սկսվեց Երեւանի գեղարվեստի ակադեմիայի գործունեությունը: Բնական էր, որ նորաստեղծ
հաստատության ղեկավարումը պիտի վստահվեր հենց Արամ Իսաբեկյանին…Եվ անցած քսաներկու տարիները` մեկը
մյուսի նկատմամբ, հաջորդաμար, որպես կանոն, ապահովեցին վերելք…ՙԴրանք եղել են, μառիս μուն եւ փոխաբերական իմաստով, Ակադեմիայի վերաշինության տարիներ. սկսած շենքերից, լսարաններից, հատուկ պատկերասրահի μացումից մինչեւ ֆակուլտետների եւ ամμիոնների ընդլայնումը, ուսումնական ծրագրերի վերանայումը,տեխնիկական վերազինումը, ասպիրանտական համակարգի ստեղծումը, նոր
առաջավոր հայացքների ու մեթոդների աստիճանական արմատավորումը, նույնիսկ հաստատության անվանափոխումը` ինստիտուտից ակադեմիայի...՚
ՙԱնշուշտ, կան նոր ծրագրեր, դեռեւս չիրականացված երազանքներ՚,- ասում եմ: ՙՄենք պարտավոր ենք հատուկ մոտեցում ունենալ արվեստի բուհերի նկատմամբ: Մեր վերաμերմունքը պիտի լինի մեր մշակույթին համապատասխան: Այս առումով` մենք դեռ հսկայածավալ անելիք ունենք… Ինչ վերաբերում է Ակադեմիային, երազանքներ շատ ունենք, μայց դրանք պարμերաμար ծրագիր են դառնում եւ ապա իրականություն` ըստ հնարավորությունների… Նոր ուսումնական մասնաշենքերի
կառուցում, նոր լաμորատորիաների կահավորում, նոր սարքավորումներով ու ձուլարաններով համալրում, Դիլիջանի
եւ Գյումրիի մասնաճյուղերի նոր զարգացումներ, նոր մասնաճյուղերի հիմնադրում եւ այլն եւ այլն…՚:ՙՔսաներկու տարի անց է՞լ երազանքները գերակշռում են իրականությանը՚:ՙԱմեն ինչ համեմատության մեջ է
տեսանելի. 1994-ին ունեինք կիսավեր մի մասնաշենք, միայն 150 ուսանող …այսօր ունենք բարվոք մասնաշենքեր,
ջեռուցում, կահավորում, միայն Երեւանում` շուրջ 1000 ուսանող… նոր մասնագիտացումների, պատկերասրահի,
լաμորատորիաների մասին արդեն ասացինք… Նշենք նաեւ, որ ՙԳեղարվեստի ակադեմիա՚ հիմնադրամի միջոցներով Փարիզում` Սենայի ափին, բավականաչափ գեղատեսիլ վայրում, վարձակալել ենք ընդարձակ արվեստանոց-բնակարան: Այս նույն թաղամասում Ռուսաստանն ունի չորս,
ԱՄՆ-ն` 12, Չինաստանը` 17 արվեստանոց: Հայաստանն ունի երկուսը` մեկը պատկանում է Նկարիչների միությանը, մյուսը` մեզ: Բայց, թվարկված եւ չթվարկված ձեռքμերումներով հանդերձ,երբ նաեւ ծանոթանում ես եվրոպական
շատ այլ երկրների համապատասխան հաստատություններին, պարզ գիտակցումես, որ դեռ ահագին գործ կա անելու. մանավանդ` ներդրում…՚:
Ժամանա՞կն է փոխվում, թե՞ մարդիկ...Ե՜վ ժամանակը, որ մարդկանց, եթե ոչ հոգեկերտվածքը, ապա գրեթե ողջ
կենսակերպն է պայմանավորում, ե՜ւ մարդիկ, որ իրենց գործունեությամբ բովանդակում են ժամանակի նկարագիրը... Ու էսպես, ասես, կախարդական մի շրջան կազմած, թեեւ ժամանակը` մարդկանց, մարդիկ էլ ժամանակն են կերտում, բայց ո՜չ ժամանակը մարդկանց, ո՜չ էլ մարդիկ են ժամանակին
բավարարում... Եթե թվարկելու լինենք անցած դարի ամենաμազմազμաղ մեր մտավորականներին, առաջին հերթին պիտի հիշենք Հովհաննես Թումանյանին: Ու նաեւ հիացմունքով նշենք, թե ինչպես էր հասցնում տվյալ ժամանակում ազգի
համար ամենից կարեւոր գրեթե բոլոր գործերով զμաղվել... Այսօր ժամանակը, ասես, կարճացել է... Կամ էլ մեր
սերն է պակասել... Մարդկային հարաբերությունները մեզանում օրավուր նեղանում, եւ մարդիկ, մարդու իրավունքների տարփողման հետ, ասես, ուղիղ համեմատական, դառնում են ավելի մեկուսի, ինքնաμավ, անձնասեր... Վերջին անգամ ե՞րμ ենք հենց այնպես, առանց
առիթի, այցելել մեր μարեկամին կամ ընկերոջը... Կես դար առաջ այդպես չէր. բոլոր հանգստյան օրերին, եւ ոչ միայն
հանգստյան օրերին, այցելում էինք միմյանց, նույնիսկ թեւավոր խոսք էր դարձել` μա մարդ մենակ հաց կուտի՞...
Բոլորս էինք խորովածի մեծ վարպետ ու սեղանապետ... Այսօր մեր զավակները խորոված անել գիտե՞ն... Իսկ սեղանապետներին վաղուց փոխարինել են հանդիսավարները:
Արամ Իսաμեկյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմμերի 26-ին, Երեւանում, հայ նշանավոր արվեստաμան, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդվարդ Իսաμեկյանի եւ անվանի նկարչուհի, մանկավարժ Արփենիկ Նալբանդյանի ընտանիքում... Այս դեպքում լիուլի գործել է Աստվածաշնչյան իմաստությունը` պտուղը ծառից է ճանաչվում, ծառը` պտուղից... Ավելորդ չի լինի նշել նաեւ, որ Արամի քեռին ԽՍՀՄ
ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանն էր... ՙՄեր տունը արվեստանոց էր... Եվ ոչ միայն այն պատճառով, որ շուրջ բոլորը նկարներ էին, արվեստի տասնյակ գործեր, գրքեր, գրքեր
անհամար... այլեւ` որպես մի յուրատեսակ Վերնատուն, որտեղ ամեն երեկո, որպես կանոն, հավաքվում էին ժամանակի երեւելիները` գրողներ, դերասաններ, նկարիչներ, բեմադրիչներ...Իմ մանկությունն անցել է այդ երեկոների տպավորությունների ներքո, սնվել ծնողներիս ընկերների` անվանի արվեստագետների եւ նրանց ընտանիքի անդամների հետ μազմաթիվ հուշերով... Հայրս ուզում էր, որ ես երաժիշտ
դառնամ: Դաշնամուր էի նվագում, սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Բայց ես նվագել չէի սիրում: Ինձ հրապուրողը դարձյալ նկարչությունն էր... Մայրս մահացավ, երμ 12 տարեկան էի... Բնականաբար, մոտ մեկ տարի չգնացի դպրոց, չնվագեցի, եւ դա եղավ սահմանագիծը...
Տասնչորս տարեկանում արդեն գիտեի,որ պիտի զμաղվեմ նկարչությամμ... Իմ կյանքը շատ μարդ է եղել... Հայրս
ավանդապաշտ մարդ էր, չի ճգնել օգնել, աջակցել ինձ... Չգիտեմ` դա խանգարե՞լ է ինձ, թե՞ օգնել... Նա միշտ ինձ
համար եղել է օրինակելի, բայց նաեւ սովորեցրել է մտածել, ապրել ու գործել ինքնուրույն... Այն, ինչ հիմա ես եմ սովորեցնում իմ զավակներին. միշտ ունենալ եւ չաղարտել սեփական դիմագիծը...Եթե մայրս չմահանար, միգուցե ես
գնայի Մոսկվա` քեռուս մոտ, ինձ ավելի շուտ եւ ավելի շատ կճանաչեին որպես նկարչի... Ո՞վ գիտե... Թեեւ, ինչպես
պատմությունը, այնպես էլ երեւի անհատի կյանքը, կենսագրությունը չեն սիրում եթե-ներ...՚:
Արամ Իսաբեկյանը Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը ավարտել է
1976 թվականին: 1976-1977 թվականներին ծառայել է բանակում: 1979 թվականից դասավանդում է նույն ինստիտուտում: 1990 թվականին արժանացել
է դոցենտի, 1992-ին` պրոֆեսորի կոչման: 1990-94 թվականներին եղել է Երեւանի գեղարվեստաթատերական
ինստիտուտի պրոռեկտոր: 1994 թվականից` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրումից առ
այսօր, Ակադեմիայի անփոփոխ ռեկտորն է: 1976 թվականից մասնակցում է ցուցահանդեսների: 1992 թվականից
Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՅՈՒՆԵՍԿՈ-ի` միջազգային ընկերության անդամ: 1993-98թթ. եղել է
Հայաստանի նկարիչների միության գեղանկարչության բաժնի վարիչ: 2002 թվականին դարձել է μնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս: 1999 թվականին
պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Ոսկե մեդալով: ՀՀ նախագահի հրամանագրերով` 2001 թվականին պարգեւատրվել է
Մովսես Խորենացի մեդալով, 2002 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման... Պարգեւատրվել է բազմաթիվ այլ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, ստեղծագործական մրցանակներով...
Արամ Իսաμեկյանի մեծ եղμայրը` Մհերը, որ ներկայումս բնակվում է ԱՄՆում, նույնպես նկարիչ է: Արամի որդին`
Մհերը, նկարիչ-դիզայներ է, դուստրը` Աննան` համակարգչային դիզայներ: Արամի կինը` Իրինան, μանասեր է, բայց դարձյալ աշխատում է արվեստի μնա- գավառում` մայրաքաղաքի ՙԷդվարդ Իսաբեկյան՚ սրահի տնօրենն է...
Էդվարդ Իսաμեկյանի եւ Արփենիկ Նալբանդյանի որդին` Արամ Իսաբեկյանը, քիչ է ասել, որ իր ծնողների գործի արժանի շարունակողն է, ընտանեկան փառահեղ ավանդույթների պահպանողն ու զարգացնողը: Այսօր, քիչ թե շատ հմուտ վրձնահարվածներով մենք փորձեցինք ներկայացնել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, կրթության
կազմակերպիչ, մշակույթի գործիչ Արամ Իսաբեկյանին... Բայց չէ՞ որ նա նշանավոր է զույգ գործունեությամբ` անվանի նկարիչ է, որի ստեղծագործությունները զարդարում են Հայաստանի եւ շատ այլ երկրների պետական ու մասնավոր բազմաթիվ հավաքածուներ: 1976 թվականից սկսած` Արամ Իսաբեկյանը մասնակցել է Հայաստանում, նախկին ԽՍՀՄ-ում եւ այլ երկրներում կազմակերպված ավելի քան 200 ցուց
ահանդեսների: Նրա ստեղծած դիմանկարները, նատյուրմորտները, բնանկարները, գծանկարները, գրաֆիկանացել են հայ եւ օտարազգի նշանավոր արվեստագետների դրվատանքին եւ վաղուց արվեստասեր հասարակության կողմից ընդունված են որպես բարձրարժեք դասական գործեր... 2010 թվականին` մեր ժամանակների նշանավոր նկարիչ Արամ Իսաբեկյանի քառասունամյա գործունեության առթիվ լույս տեսավ նրա ստեղծագործությունների ալμոմը, ուր ներկայացված են տարμեր շրջանների նկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, ծավալուն առաջաμանը, կյանքի ու
ստեղծագործության տարեգրությունը, գեղանկարչական գործերի կատալոգը (հեղինակներ` Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոμյան, Քնարիկ Ավետիսյան): Նշանավոր նկարչի ստեղծագործությանը ամենատարμեր առիթներով անդրադարձել են Հայաստանի, Սփյուռքի եւ արտերկրի բազմաթիվ պարμերականներ, հեռուստաընկերություններ: Արամ Իսաբեկյանը մի շարք երկրների գեղարվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր է, նկարիչների միջազգային ընկերակցությունների անդամ...
Իբրեւ նկարչի` նրա նկարագրի եւ վաստակի գնահատականը օրավուր դառնում է էլ ավելի ծանրակշիռ` սկսած այն պահից, երբ նշանավոր հայրը` Էդվարդ Իսաμեկյանը, մի առիթով Սերո
Խանզադյանի հետ զրուցելիս պատանի Արամի մասին ասաց. ՙԱ՜յ մարդ, կարգին նկարիչ է, ես էլ դժգոհում եմ...՚: Այդ ինքնադժգոհությունը, որ ավելի շուտ կատարելագործման ձգտում է եւ ոչ երμեք` μողոք, Արամին ուղեկցեց ողջկյանի ընթացքում... ՙԵս ընդհանրապես ինքնագոհ չեմ լինում... Իմ արածից միշտ դժգոհ եմ, ավելիին եմ ձգտում...
Սիրում եմ աշխատել... Եթե չաշխատեմ, կհիվանդանամ... Կամ պիտի նկարեմ, կամ պիտի զμաղվեմ Ակադեմիայի անսպառ հոգսերով... Դժգոհում եմ միայն ժամանակի պակասից, հատկապես այն դեպքերում, երμ մի քանի օր շարունակ
ձեռքս վրձին չեմ վերցնում...՚: Ես վաղուց էի ինքս ինձ խոստացել` մի անկեղծ խոսք ուղղել ընկերոջս եւ պարզապես ասել... μայց մինչ այդ խոսքս Քեզ ուղղեմ, սիրելի՜ ընթերցող,
եւ ասեմ. այս հարցազրույց-զրույց-ակնարկ-դիմանկար-էսսեն պարզապես հոգու պարտքի մարման մի փորձ է... Իսկ որ ես, Դու` ընթերցողդ, մենք` բոլորս հոգու պարտքեր ունենք նրանց
հանդեպ, ովքեր կազմում եւ պահպանում են մեր տեսակը, աներկμա է... Այդ պարտքը մարելը պարտադիր է հենց
մեզ համար: Ու հիմա արդեն, կարծես, կարող եմ անկեղծ խոսքս ավարտել եւ ընկերոջս պարզապես ասել` խոնարհվում
եմ քո մեծ տաղանդի ու արդեն իսկ հսկայական քո վաստակի առաջ:
ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27