ՀՅԴ խմբակցությունը հայտարարություն է, որտեղ ներկայացված է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հետազոտությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին։
«Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական անվտանգության տեսանկյունից կարևորագույն գործոններից է, որի արդյունավետ և առողջ կենսագործունեությամբ մեծապես պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական, բյուջետային կայունությունը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունը, հասարակության ունակությունը հոգ տանել իր անդամների մասին մինչև խորը ծերություն։
Այդ համակարգի բարեփոխման և ավելի արդյունավետ դարձնելու հարցը ցանկացած երկրի կարևորագույն մարտահրավերներից է։ Նման բարեփոխման գործընթացը ամենաերկար ռազմավարական ծրագրային քաղաքականությունն է, որը կարող է պետությունը ընդունել մի քանի տասնամյակների հաշվարկով։
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը նույնպես կարիք է զգում բարեփոխման։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հանրային մեծ ուշադրությունը Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը սիրով Ձեզ է ներկայացնում իր հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրներին և լուծման այլընտրանքային ուղիներին։
Խնդիրը առավել կարևորվում է այն հանգամանքով, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայումս կիրառվող համակարգի առաջին և սկզբունքային ընդդիմախոսն է։ Դեռ 2000-ական թվականների սկզբից Դաշնակցության ներկայացուցիչները ինչպես երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում մշտապես հայտնել են իրենց տեսակետը սույն բարեփոխումների վերաբերյալ։
ՀՅԴ սկզբունքային դիրքորոշման մասին նախ և առաջ լավատեղյակ են մեր ընդդիմախոսները՝ սույն համակարգի նախաձեռնողներն ու իրականացնողները։
Այդ պատճառով այսօր կարևորում ենք նաև համապատասխան տեղեկատվության տրամադրումը մեր հանրությանը՝ վերջինիս զերծ պահելով ապատեղեկատվությունից և ոչ հավաստի տեղեկություններից։ ՀՅԴ որևէ գործիչ երբեք չի հայտարարել սույն համակարգին կուսակցության աջակցության մասին։ Ավելին՝ սույն համակարգի Դաշնակցության քննադատությունը ունի խոր արմատներ, հիմնված է մասնագիտական լուրջ վերլուծության և սկզբունքային դիրքորոշման վրա։
Հույս ունենք, որ սույն հրատարակությունը նոր առիթ կտա Կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքական ուժերին և լայն հանրությանը՝ վերանայել և բարեփոխել ներկայումս իրականացվող քաղաքականությունը։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել այդ թեմայով խորհրդաժողով, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:
Կից ներկայացվում է ամբողջական վերլուծությունը»։
18:46
18:22
18:22
18:01
17:44
17:33
17:12
17:11
17:01
16:56
16:42
16:18
16:01
15:45
15:22
15:09
14:53
14:21
14:05
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32