Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում երկուշաբթի քննարկումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի վերաբերյալ: Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, օրինագիծը քննարկվել է խորհրդարանում և ստացել դրական արձագանքներ, այն աջակցել են երկրի երկու հիմնական կուսակցությունները:
Ավստրալիայի խորհրդարանում առաջին անգամ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը և Ավստրալիայի կողմից ցեղասպանությունից փրկված որբերին և այլ վերապրածների ցուցաբերված առաջին խոշոր միջազգային մարդասիրական օգնությունը ճանաչելու մասին առաջարկը:
Փաստաթղթի համաձայն՝ ի թիվս այլ կետերի նախատեսվում է, որ Ավստրալիան ճանաչի «Հայոց ցեղասպանության որբերին և այլ վերապրածների, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնություններին, այդ թվում՝ հույներին և ասորիներին այդ ժամանակ նորաստեղծ Ավստրալական Դաշնության կողմից ցուցաբերված արտակարգ մարդասիրական ջանքերը»:
Ինչպես նշում են հանձնախմբում, քննարկումներն ի վերջո կհանգեցնեն քվեարկության, որով Ավստրալիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Փաստաթուղթը, որ ներկայացվել է Ավստրալիայի կողմից առաջին միջազգային մարդասիրական օգնության տրամադրման համատեքստում, հստակ ձևակերպում է պարունակում Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:
Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթի հեղինակներն Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի անդամներ Տրենտ Ցիմերմանն ու Ջոն Ալեքսանդրն են:
«Հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին և նրանց օգնության եկած հայերին՝ մենք ուղերձ ենք հղում, որ 1915 թվականին սկսված իրադարձությունները երկրորդական իրադարձություն չեն պատմության մեջ, քանի որ, եթե մենք թաքցնենք ճշմարտությունը, եթե չճանաչենք հայերի դեմ գործված չարիքը, մենք պարզապես կաջակցենք այսօր և ապագայում նրանց, ովքեր կարծում են, որ կարող են մերժել մարդու ամենակարևոր իրավունքը՝ կյանքի իրավունքը»,- ասել է փաստաթղթի հեղինակ Ցիմերմանը:
«Թույլ տվեք ինձ ամենասկզբից ասել, որ պարզ և հստակ է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին հայերի սպանությունը ցեղասպանություն էր: Այս օրինագիծը հպարտություն է բերում Ավստրալիայի պատմությունն ուսումնասիրող ուսանողներին՝ իմանալ, որ մեր նախնիները տեսել են աշխարհի մյուս կողմում մարդկանց տառապանքը և համախմբվել ու ձեռք մեկնել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածներին»,- իր ելույթում ասել է համահեղինակ Ջոն Ալեքսանդրը:
«Ես երկար ժամանակ կոչ եմ արել խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես ուրախ եմ, որ այսօր այս օրինագծի քննարկմամբ մենք նշանակալից քայլ ենք անում դեպի այդ նպատակը՝ ճանաչելով Ավստրալիայի առաջին խոշոր միջազգային մարդասիրական օգնությունը»,- հավելել է նա:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02