ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Կառավարությունում տեղի ունեցած ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ երկրորդ նիստին, ասաց, որ նիստին մասնակցելու համար իրենց ոչ մեկը չի դիմել: «Բայց ես մասնակցում ՀՀԿ անունից ԱԺ-ում ֆրակցիաների կողմից կազմակերպված աշխատանքային խմբի աշխատանքներին»,-ասաց նա և նշեց, որ իրենք ևս առաջարկներ ունեն, որոնք կներկայացնեն խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբին, որի հերթական նիստը նշանակված է հուլիսի 4-ին:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարությունում ընթացել է ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ երկրորդ քննարկումը, և ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ քննարկման ընթացքում 2 որոշում են ընդունել:
«1-ին՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, 2-րդ՝ որոշում կայացվեց անցողիկ շեմի հետ կապված, ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար, այսինքն՝ 4 ու 6 տոկոս»,- ասել է նա:
Դավիթ Հարությունյանը վաղ համարեց գնահատել, թե իշխանությունը ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին կարողանում է կոնսեսուս ապահովել, թե ոչ:
Ինչ վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և անցողիկ շեմը նվազեցնելու որոշումների մասին իր անձնական կարծիքին, ապա նախկին նախարարը նշեց, որ շեմը նվազեցնելը պետք է որոշակի նպատակ հետապնդի, և պետք է հասկանան, թե ինչի համար է դա արվում:
«Դա չի կարող լինել ինքնանպատակ: Որպես կանոն՝ խորհրդարանական պետություններում որոշակի ընտրական շեմը հնարավորություն է ստեղծում ապահովել ավելի կայուն մեծամասնություն, ինչը, կարծում եմ, արդարացված է այն պարագայում, երբ չկան բազմաթիվ կայացած կուսակցություններ: Ես պետք է հասկանամ, թե ինչն է խնդիրը, որտեղից է ծագել մտահոգությունը, որպեսզի կարողանամ հստակ արձագանքել»,-ասաց նա:
Իսկ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգի վերաբերյալ նա ասաց, որ համամասնականի թերությունների մասին բազմիցս խոսել է և կարծում է, որ այս պահին մտահոգությունները փարատված չեն, թեև պատրաստ է լսելու, թե ինչով է այդ դիրքորոշումը պայմանավորված:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15