Վաղը լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ինչպես ամեն ապրիլի 24-ին, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի որևէ կետում, որտեղ կա հայություն, կլինեն հիշատակի արարողություններ, երթեր, բողոքի ակցիաներ: Միլիոնավոր հայեր իրենց հարգանքը կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին, ու միաժամանակ հերթական անգամ ցավի և անարդարության ձայնը կբարձրացնեն աշխարհի առաջ:
Սա արդեն վերածվել է մի արարողակարգի, որը կարծես թե այլևս տասնամյակներ է տեղի ունենում ինքնաբերաբար: Ու այդ իրողությունը նաև լիովին հասկանալի է, ինչ-որ տեղ նաև դա ազգային ենթագիտակցության և ինքնապաշտպանական բնազդի մի դրսևորում է, եթե կարող ենք ասել՝ առողջ դրսևորում: Բայց՝ երևի թե նաև կիսատ դրսևորում: Կիսատ, որովհետև արարողակարգային մասը մենք պարտաճանաչորեն, սրբորեն կատարում ենք մի քանի տասնամյակ, իսկ ահա գիտակցականի, ստեղծագործականի մասում մենք թերանում ենք ակնհայտորեն:
Մեր թերացման ամենաակնառու դրսևորումը հայկական պետականության որակն է: Որակ, որը ներկայումս, մեղմ ասած, թույլ չի տալիս մեզ մեր տեղն ու դերն ունենալ համաշխարհային կյանքում, գործընթացներում, տարբեր բնագավառներում ունենալ մեր ոչ թե անհատական, այլ հավաքական ներդրումը որպես միջազգային անցուդարձի սուբյեկտ: Իսկ դա հենց այն մասն է, որով մենք կարող ենք ամբողջացնել արդարության համար մեր պահանջը:
Միայն ուժեղ պետականությամբ է հնարավոր լուծել ազգային, պետական կարևոր խնդիրները՝ լինեն դրանք բարոյա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, թե ռազմական հարթության վրա: Ուժեղ պետականությունը պետք է լինի այն գործիքը, որով հայությունը պետք է սպասարկի իր տարաբնույթ խնդիրներն ու նպատակները: Մրցունակ պետականությունը, որը իր արժանի տեղն ու դերը կունենա համաշխարհային կյանքում: Եվ եթե մենք նույնքան պարտաճանաչ և հետևողական գտնվենք այս հարցում ևս, ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողակարգերում, ապա իրականությունն արդեն շատ արագորեն կդառնա լիովին այլ:
Եվ այստեղ, իհարկե, խնդիրը միայն պահանջումը, ճանաչումն ու հատուցումը չէ: Այլ իրականությունը նշանակում է ընդհանրապես այլ հարաբերություններ աշխարհի հետ, այդ թվում՝ Թուրքիայի: Եվ առաջին հերթին, մրցունակ Հայաստանի պարագայում հենց Թուրքիան է շահագրգռված լինելու և նախաձեռնողը լինելու Հայաստանի հետ այլ որակի և բնույթի հարաբերությունների հաստատման՝ ի տարբերություն ներկայիս ամբարտավան կեցվածքի:
Եվ ուրեմն՝ ապրիլի 24-ները, լինելով հիշատակի օրեր, վերջիվերջո պետք է դառնան նաև հիշեցման օրեր՝ համազգային հիշեցման, որ ժամանակակից աշխարհում ազգերի և ժողովուրդների ամենակենսունակ գործիքը դա պետականությունն է, և ուրեմն՝ համահայկական ջանքերը պետք է ուղղվեն հենց այդ գործիքի արդիականացմանը, ժամանակակից, ուժեղ տնտեսությամբ, արդար կառավարմամբ պետության ձևավորմանը, որը կունենա իր ծանրակշիռ ձայնն աշխարհում:
19:28
18:55
18:19
16:23
16:08
13:33
13:19
13:02
11:46
11:36
11:11
11:11
10:47
10:23
10:09
09:44
09:23
09:02
18:29
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03