Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարեփոխումները ժողովրդի համաձայնությամբ պետք է իրականացնել, մի փոքր անհասկանալի է:
«Ժողովուրդն ընդհանրապես ունենում է սոցիալական բնույթի խնդիրներ, որոնք, ըստ էության, չափազանց ակնհայտ ու պարզ են՝ աշխատանք, վարձատրություն և գործունեություն ծավալելու հնարավորություն: Սոցիալ տնտեսական կյանքը այնքան բարդություն ունի, որ պետք է հանգամանալից ուսումնասիրել և դրանց հիման վրա քաղաքականություն մշակել: Ժողովրդի հետ քննարկել, նրա համար հաճելի քայլեր անելը լավ բան է, բայց դա դեռ չի նշանակում բարեփոխումների հաջող ընթացքի ապահովում:
Ժողովրդի հետ արդեն քննարկված է, նա հասկանում է հնարավորինս էժան գնով սպառել գազ, էլեկտրաէներգիա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և կարևորեց բարեփոխումները մասնագիտական հենքի վրա իրականացնելը:
Ամեն դեպքում, Վարդան Բոստանջյանը կարևորեց և դրական համարեց, որ ներկայումս հանրապետությունում գոյություն ունի բավական զգաստ վիճակ` գողության, թալանի առումով: «Իհարկե, դա լավ է, բայց կնճռոտ խնդիրների լուծում է անհրաժեշտ, իսկ դրանք լուծում են մարդիկ, ովքեր մասնագետ են: Ինչպե՞ս կարող է ցանկացած հանդիպած մարդ խնդիր լուծել»,-ասաց նա:
Վարդան Բոստանջյանը նշեց, որ երեք կամ չորս ամսվա ընթացքում տնտեսությունում նկատելի հաջողություն ունենալը ջրի վրա գրած մի բան է: «Ես կարծում եմ, որ լավագույն դեպքում հաջողությունների շեմը`ինստիտուցիոնալ, իրավական առումներով, կարող ենք տրորել առնվազն երեք տարի հետ: Բնակիչերին, միամիտ մոտեցումներ ունեցողներին պետք է ասել, որ չսպասեն, թե վաղը միանգամից երջանկության մեջ են գտնվելու` թե՛ աշխատանքի, թե՛ եկամուտի, թե՛ կենսաթոշակի առումով»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ ժամանակը պատասխան կտա բարեփոխումների, կադրային քաղաքականության վերաբերյալ: «Ես լիրիկական պահեր եմ նկատում. ովքեր մասնակցել են հեղափոխական շարժմանը, նրանց հանձնարարվում են այնպիսի գործեր, որոնք ամենայն հավանականությամբ ի զորու չեն անելու: Մենք օգնած կլինենք ասելով Նիկոլ Փաշինյանին` վարել ճիշտ կադրային քաղաքականություն: Իմ կարծիքով՝ այն կադրերի վրա, որոնց մեջքին ծանր բեռ է դրված, չեն էլ իմանում այդ բեռի չափը, որովհետ կշեռքի ինստիտուտի, բեռի ծանրության վերաբերյալ, իմ կարծիքով, խորը պատկերացումներ չունեն»,- ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15