«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծում ներկայացված առաջարկությունը քաղաքական որոշ դրդապատճառներ ունի, իսկ իրավական տեսակետից թերի է. ԱԺ-ում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկին, որ Քննիչ հանձնաժողովը ժամանակավոր որոշ խոչընդոտների դեպքում նիստն ընդհատի, և ընդհատված նիստը շարունակվի, երբ վերանան այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նիստն ընդհատելու համար:
Փոխնախարարը նախ նկատեց, որ առաջարկություն եղավ կյանքի կոչել նախագիծը, որը հասանելի դարձավ իրենց երեկոյան, և ամբողջովին պատրաստվել, բնականաբար, հնարավորություն չունեցավ կառավարությունը:
«Այստեղ գործում էր նույն մեխանիզմն, ինչ-որ նախկին կառավարությունն էր, երբ նախագծերը բերում էր և հանձնաժողովներում առաջինից երկրորդ ընթերցման արանքում արագ փոփոխություններ անում, և պատգամավորները մշտապես բողոքում էին, որ չեն հասցնում արտահայտել իրենց դիրքորոշումը: Հիմա փաստորեն կառավարությունն է ընկել նույն դրության մեջ»,-ասաց նա:
Այնուհետև փոխնախարարը խոսեց քաղաքական դրդապատճառների մասին, թե ինչու է նման առաջարկ ներկայացվել. «Առաջարկը վերաբերում էր բացառապես այն իրադրությանը, երբ որ ԱԺ-ի կողմից երկրորդ անգամ վարչապետի ընտրություններ տեղի կունենան, և ընտրության օրը փաստորեն կխոչընդոտվի պատգամավորների քվեարկությունն ինչ-ինչ պատճառներով՝ արտակարգ իրավիճակների, թե այլ պատճառներով, և դրանից հետո կգա այն հետևանքը, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի:
Փաստորեն առաջարկը վերաբերում էր նրան, որ կանխվեր այս հնարավորությունը»,-հայտարարեց փոխնախարարը:
Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Այսինքն, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի առաջին իսկ հնարավորության դեպքում արտահերթ ընտրություններ իրականացնել, և դա էլ պայմանավորել այն հանգամանքով, որ վարչապետը հրաժարական տա և պայմանավորվածություն ձեռք բերի, որ ոչ մի քաղաքական ուժ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և հանկարծ դրժվի այս պայմանավորվածությունը, այլևս ժողովուրդը չի կարող պայքարել, որպեսզի իշխանությունը զբաղեցնի ժողովրդի ձայնը արտահայտող ներկայացուցիչը»:
Այնուհետև նա անդրադարձավ իրավական տեսանկյունից առաջարկի թերի «լինելուն: «Նախ ո՞վ է որոշու՝մ արտակարգ իրավիճակներն առկա են, թե առկա չեն, խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը, դրանում առկա է սպառնալիք, թե ոչ, այս հարցի որոշումը թողնված է միանձնյա ԱԺ նախագահին: Ո՞վ է որոշելու՝ քրեորեն պատժելի արարք է իրականացվել, եթե ոչ դատարանն՝ իր դատական ակտով»,-ասաց փոխնախարարը:
Վերջինս շարունակեց, որ եթե այդքան ծայրահեղ ենք նայում հարցին, ապա ինչ է լինելու, երբ խոչընդոտեն ԱԺ նախագահի գործունեությունը, որ նա հայտարարություն չանի: «Ինչպե՞ս ենք կարգավորելու. հարցեր են, որոնք բաց են թողնվում: Ասենք՝ պատգամավորներին խոչընդոտում են, կոնկրետ ուժին են խոչընդոտում, որ չեն թողնում նիստին մասնակցի, բայց նիստը իրավազոր է, այսինքն՝ մի ամբողջ ուժ չի կարող մասնակցել, ի՞նչ ենք անում այդ դեպքում, թողնո՞ւմ ենք՝ նիստը լինի, որը արդարացված չէ»,-ասաց նա և հայտարարեց, որ կառավարության դիրքորոշումը բացասական է, և ներկայացված առաջարկը՝ թերի:
«Բավական հարցեր կան ներառելու և լուծում տալու, իսկ քաղաքական դրդապատճառները թողնում ենք մի կողմ»,-հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02