Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու նախկին 3-ի փոխարեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանն ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Նա հայտնեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ, բայց մինչ այդ հանրային քննարկում է կազմակերպվել, որպեսզի կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց առաջարկները։
«Հիմնական փոփոխությունները վերաբերում են խաղի կանոններին։ Ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է։ Բոլոր կուսակցությունները հունիսին պատրաստվում էին այս ընտրակարգով ընտրություններին գնալուն, կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի»,- ասաց նա։
Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6 տոկոս։
«Նաև զինծառայողների համար պետք է լինեն ավելի շատ հնարավորություններ՝ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, քանի որ սահմանափակ են, որպեսզի ավելի տեղակացված որոշում կայացնեն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։
«Նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ Օրինակ՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա նախկին 5-ի փոխարեն»,- ասաց նա։
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նաև հայտնեց, որ ԸՕ բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ։
«Այս երկու մարմինները փորձառու են, և իրենց կարծիքը շատ կարևոր է։ Այդուհանդերձ, այս փոփոխություններով, որոնք առաջարկվում են, իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող ԸՕ-ի վերաբերյալ, որոնք նախկինում ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համատեղ առաջարկներում եղել են»,- նշեց Դ․ Իոաննիսյանը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02