ARM | RUS |

Գերեվարված Կարեն Ղազարյանի խնդիրը պարզ խնդիր չէ, բայց մենք մեր բոլոր դիվանագիտական ջանքերը կշարունակենք գործադրել, որ հարցը լուծենք. Նիկոլ Փաշինյանը՝ Նոյեմբերյանում.tert.am

28.11.18 | 13:18

Կարծում եմ՝ այս ընթացքում տեղի ունեցած ամենակարևոր գործերից մեկն այն էր, որ շատ արագ մեր կառավարությունը ձեռնամուխ եղավ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի շինարարությանը, դա հանրապետական նշանակության խնդիր էր: «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց քաղաքական ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ճանապարհի ոչ բարվոք լինելը խոչընդոտ էր զբոսաշրջության զարգացմանը: Մանավանդ որ 6 մայրուղին էլ գտնվում էր շինարարության փուլում,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ զբոսաշրջության աճ է եղել: Նա նշեց, որ շինարարությունը դեռ շարունակվելու է, և Վրաստանը մեզ կապող երկու ճանապարհները պետք է լինեն փայլուն վիճակում:

«Դա կխթանի զբոսաշրջությունը և փոքր ու միջին բիզնեսի զարգացումը նաև Իջևանում, Նոյեմբերյանում, այլ համայնքներում»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ կառավարության մի որոշման ևս, ըստ որի՝ սահմանից ներկրվող ապրանքների ծավալները մեծացրել էն: Սակայն մատնանշեց, որ արդյունքում ահազանգեր է ստանում մաքսային մարմիններից, որ ապրանքները վերավաճառվում են:

«Ստեղծում ենք հնարավորություն, որ մարդկանց սոցիալական բեռը թեթևանա, բայց շատ վատ կլինի, եթե պարզվի, որ այդ հնարավորությունը չարաշահվում է: Եթե այն չարաշահվում է, նշանակում է, որ ստիպված կլինենք արդեն այդ չարաշահումների դեմ պայքարենք, և կստացվի, որ մենք մի X պահի պետք է կանգնենք այդ հնարավորությունը սահմանափակելու առաջ,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ չարաշահել այդ հնարավորությունը՝ մաքսանենգ ճանապարհով ապրանքներ Հայաստան ներկրելու համար,- Մաքսանենգ ճանապարհով ապրանք ներկրողը գողանում է մեզնից, ձեզնից, մեր երկրից, ապրանք ներկրողը պետք է հարկ վճարի, մաքսատուրք, որից պետք է ֆինանսավորվի մեր բանակը, որից պետք է գոյանան մեր բյուջեի միջոցները, որից արդյունքում պետք է բարձրանան մեր թոշակները»:



Փաշինյանը նաև նշեց, որ յուրաքանչյուրը պետք է իր վրա աշխատի, հեղափոխությունը պետք է մարդկանց մտքերում լինի: «Մենք ուզում ենք՝ Նոր Հայաստանում հին ձևերո՞վ ապրենք: Չի լինի այդպիսի բան, կկորցնենք մեր հնարավորությունը»,- ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք մինչև Բագրատաշենի անցակետ ճանապարհները կառուցելու են: «Դա խթանելու է փոքր և միջին բիզնեսը: Տուրիստների հոսք է լինելու: Շատ լավ կլինի, որ Տավուշի մարզը պատրաստ լինի այդ իրադարձությանը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք նաև փոփոխություններ են անելու, որոնք գուցե որոշ գործարարների համար ցավոտ լինեն: «Գազալցակայաններում պետք է լինեն հանրությանը հասանելի զուգարաններ: Գազալցակայանները միլիոններ են աշխատում, դրանց մեծ մասը չարաշահումներ են արել, ստվերային շրջանառություն են ունեցել: Ալարել են գոնե պատշաճ մակարդակի լվացարաններ ունենալ: Դա է մտածողությունը․ մարդն իր սեփական գրպանի համար միլիոններ է աշխատում, բայց զլանում է հանրային շահի համար երկու կոպեկ ավելի ծախսել»,- ասաց նա՝ նշելով, որ նայելով այդ գազալցակայանների լվացարաններին՝ մտածում ես տերերին օգնելու մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այսօրվանից ասում է, որ պետք է գազալցակայաններում լվացարանները միջազգային չափանիշներին համապատասխանեն: «Այսօրվանից սկսե՛ք, որովհետև դա նաև օրենքի պահանջ է, ձեր պարտականությունն է հանրության առաջ»,- ասաց նա:

Ադրբեջանում գերեվարված բերդավանցի Կարեն Ղազարյանի թեմային անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ հասկանում է բոլորի զգացմունքները: «Ես գիտեմ, որ Բերդավանի ժողովուրդը մտավախություններ, հարցեր ունի՝ կապված սահմանի պաշտպանության մակարդակի հետ: Ես անպայման մեր Զինված ուժերի ներկայացուցիչների հետ մեկ անգամ ևս հարցը կքննարկեմ: Եթե անհրաժեշտություն լինի հավելյալ միջոցներ ձեռնարկելու, կձեռնարկենք»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի նկատառմամբ՝ Կարեն Ղազարյանի խնդիրը պարզ չէ: Նա հիշատակեց՝ Ադրբեջանը «կիսապաշտոնական» առաջարկ է արել, որ գերիներով փոխանակվեն:

«Թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, շատ հումանիտար առաջարկ է, և ինչու՞ պետք է մենք հրաժարվենք այդ առաջարկից: Իրականում այդքան էլ հարցը պարզ չէ, քանի որ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են՝ մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, որովհետև նրանք երկու քաղաքացի են սպանել, ընդ որում իրենց տան մեջ: Այստեղ հարցը հետևյալն է, իսկ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնվե՞ն , որ ոճրագործներին Արցախի Հանրապետությունը վերադարձնի Ադրբեջանին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշատակեց Ռամիլ Սաֆարովին, ում Ադրբեջանում ազգային հերոս դարձրին: «Նրանք այդ ոճրագործներից երկու հերոսներ են սարքելու: Մենք ուզու՞մ ենք այնպիսի ուղերձ հղել, թե հանգիստ մտեք հայերին սպանեք, երկու տարի նստեք, հետո կվերադարձնենք, կդառնաք հերոս: Մենք սրա հետևանքները ցանկանու՞մ ենք կրել»,- ասաց նա՝ նշելով, որ մենք Ադրբեջանի նման չենք․ «Վերջերս պատահաբար հայ-թուրքական սահմանը հատած երիտասարդին հումանիտար մղումներով հետ տվեցինք ծնողին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը տեղյակ է, որ վարկած կա, որ մտել են Կարեն Ղազարյանենց տուն և առևանգել նրան: «Դրա ապացույցները դեռ չկան,- ասաց նա՝ նշելով,-Բայց եթե լինեն, ապա մեր դիրքերը բանակցային գործընթացում առավել կուժեղանան»:

Ըստ նրա՝ Դուշանբեից հետո օպերատիվ կապ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Այդ ալիքի միջոցով մենք Կարենի հարցով զբաղվել ենք և հիմա զբաղվում ենք: Մենք մեր խոսակցությունը շարունակում ենք, որպեսզի վերադարձնենք: Բայց նրանք հրաժարվում են դա անել, ասում են, որ մենք համաձայն ենք 3-ը 3-ի հետ փոխանակմանը: Սա ամենևին էլ պարզ հարց չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ մենք մեր բոլոր դիվանագիտական ջանքերը կշարունակենք գործադրել, որ հարցը լուծենք,-Ադրբեջանն է, որ դա դարձնում է աշխարհաքաղաքական հարց, իրականում դա պարզ, հումանիտար հարց է, ինչպես մենք Թուրքիայի քաղաքացուն վերադարձրինք, այնպես էլ Ադրբեջանը պետք է Կարենին վերադարձնի: Դա հուշում է մարդկային ամենապարզ, պրիմիտիվ տրամաբանությունը»:



tert.am


Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ...

17:27

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների հետ

Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարների...

17:16

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի ուսանողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ազատ մնալու...

17:05

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

Արմեն Գրիգորյանն ու Իրեն Ֆելինը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ...

16:33

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. ՊՆ-ից հայտնում են՝ նրանց կյանքին վտանգ...

16:05

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած պատվիրակության հետ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսի գլխավորած...

15:36

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն...

15:05

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական պատճառները

Հեղուկ գազի գինը Հայաստանում բարձրացել է. տնտեսագետը նշում է հիմնական...

14:06

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը....

13:33

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին. ՄԻՊ

Բռնություն գործադրելու դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին...

13:02

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը

Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն...

12:24

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության հարցը

Միաբանների ժողովում չի քննարկվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների կարգալուծության...

12:06

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողով է գումարվել

11:46

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

11:26

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել. Աշոտյան

Քանի կնունք, հարսանիք, որքան հաց, գինի և զրույց ենք կիսել....

11:02

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 1-ից երթևեկության փոփոխություն կլինի Երևանի...

10:36

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:12

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56