ARM | RUS |

Աչքս կոխեք մի այնպիսի ուժ, որն ունակ է հենց այսօր պետության ղեկը վերցնել

23.07.16 | 16:16

«Ո՞ւր են մեր երկրի տղամարդիկ»՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԱԽ քարտուղարն ու մյուս դեմքերը, ինչո՞ւ որեւէ կերպ չեն արձագանքում հուլիսի 17-ից երկրում ծայր առած «հակաոստիկանական» օպերացիային: Այս հարցն է հնչում գրեթե բոլոր մարդկանց շուրթերից, քանի որ «քաղաքական կլիմայի» թեկուզ աննշան փոփոխության ժամանակ սովոր էին նրանց տեսնել ամբիոններից մատ թափ տալուց: Թերեւս, բացառություն է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը որոշեց խախտել լռությունն ու կառավարության նիստի ժամանակ մտահոգություն հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: Դա սեփակա՞ն նախաձեռնությամբ էր, թե՞ ներիշխանական կոլեկտիվ որոշում, դժվար է ասել: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն անընդունելի է համարում երկրի առաջին դեմքերի, ինչպես նաեւ օլիգարխիայի այս պահվածքը, որոնք, նրա խոսքով, այսքան տարի «դավադիտ արեցին» ժողովրդին իրենց ապաշնորհ կառավարմամբ, իսկ այժմ ընդհատակ են անցել ու ձայն չեն հանում:

- Ես կարող եմ ասել մի բան՝ այս բոլոր խնդիրների գլխավոր պատճառները երկուսն են՝ դեռեւս 1991 թվականից սխալ կառավարման սկզբունքներով ձեւավորված պետական կառավարման համակարգը եւ, երկրորդ՝ գրեթե բոլոր ասպարեզներում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, թե քաղաքական, քաղաքացիական, առկա բացասական ընտրասերման սկզբունքը: Սա սերմանեցին ամբողջ պետությունում, այդ թվում եւ Արցախում, ես Արցախը չեմ տարանջատում Հայաստանից: Եթե նայեք շուջբոլորը, կտեսնեք, որ ջրի երես են դուրս գալիս, որպես կանոն, անարժանները: Մենք կակոկրատական (անարժանների իշխանություն) երկիր ենք կառուցել այս տարիների ընթացքում, եւ դա արտահայտվում է բոլոր ոլորտներում, անգամ, որքան էլ զարմանալի է, բիզնես կառույցներում: Դրանք իրենց առաջ մեկ նպատակ են դնում՝ շահույթի ավելացում, իսկ անարժաններով ուղղակի բիզնեսով շահույթ չես ապահովի: Մենք հիմա գտնվում ենք վերնախավային ճգնաժամի մեջ, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են վերնախավ, կապ չունի, թե այդ անձը որտեղ է գտնվում՝ ընդդիմադիր, թե իշխանական ճամբարում, ընդհանրապես ընդունակ չէ վերլուծել աշխարհում ընթացող վտանգավոր պրոցեսներն ու դրանց ազդեցությունը ՀՀ-ի վրա: Անգամ լայաղ չեն անում հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ղեկավարած երկրում, ինչ է կատարվում ստվերում, եւ Հայաստանն ինչ գլոբալ պրոցեսների մեջ է ներքաշվում: Սա պարզապես ողբերգություն է կամ ողբերգության հասնող անտարբերություն:

- Պրն. Մեսրոբյան, դատելով իշխանությունների անցած օրերի պահվածքից, կարելի՞ է ասել, որ գործող համակարգը հասել է իր «կրախին»:

- Ես ուզում եմ մի միտում մատնանշել, որը ցույց է տալիս, որ մենք խնդիր ունենք մտավոր կարողությունների հետ: Արդեն քանի տարի է՝ խոսում ենք այն մասին, թե Ռուսաստանը պետք է քանդվի, Թուրքիան, ԵՄ-ն պետք է քանդվեն: Այ բալամ, մենք ի՞նչ գործ ունենք այդ տերմինների հետ՝ քանդվել եւ այլն: Եթե նայենք մամուլի նախորդ տարիների հրապարակումները, ապա կտեսնենք, որ Աստված գիտի, թե երբվանից երկրում առկա համակարգն էլ պիտի քանդվեր: Մենք նման կատեգորիաներով իրավունք չունենք մտածել, թե այս բանը քանդվում է կամ ճգնաժամի մեջ է: ՀՀ պետությունը, որն ստեղծվեց 1991-ին, ինքն արդեն կիսամեռած էր, եւ երբ պետական համակարգին լծվեցին անարժանները եւ սկսեցին եղանակ ստեղծել, ամեն ինչ ավելի խորացավ: Այս ձեւավորված համակարգը միշտ է խնդիրներ ունեցել եւ ունենալու, իսկ թե երբ է քանդվելու՝ այսօր, թե վաղը չէ մյուս օրը, դա էական չէ: Ամենավտանգավորն այստեղ մի բան է՝ համակարգն ունակ չէ, պատրաստ չէ երկարատեւ գործունեություն ծավալել որեւէ ոլորտում: Այս մի քանի օրվա դեպքերը նկարագրելիս գրեթե բոլոր ԶԼՄ-ները, գյուլլես, չեն կիրառի «ազգ», «ժողովուրդ», «հայ» բառերը: Անգամ բանը հասել է զավեշտի՝ մի քանի լրատվական կայքերում հրապարակումներ կարդացի, որտեղ գրված էր «Սարի թաղի քաղաքացիները եւ մյուսները»: Ինչ է՝ նոր պետությո՞ւն է ստեղծվել երկրում՝ իր քաղաքացիությամբ: Սա նշանակում է, որ ինչ-որ տարօրինակ խաղ է գնում։ Ավելին ասեմ՝ բոլոր կոսմոպոլիտները, ապազգային տարրերը ապրիլյան դեպքերից հետո հանկարծ սկսեցին խոսել «ոչ մի թիզ հողի» մասին: Ես չեմ հավատում դրանց: Վերցրեք եւ կարդացեք մինչապրիլյան պատերազմը նրանց հրապարակումները թե Ֆեյսբուքում եւ թե ԶԼՄ-ներում: Էդ ի՜նչ կոչեր էին հնչեցնում՝ «21-րդ դարի թուրքն ուրիշ է, մենք պետք է նրանց հետ հաշտվենք, փոխզիջում անենք»: Հիմա էլ բոլորը դարձել են «թունդ ազգայնական»: Սա նշանակում է, որ գլոբալ խաղ է գնում, գլոբալ՝ նշանակում է, որ Հայաստանը ներքաշվում է գերտերությունների եւ գերուժերի խաղերի մեջ: Փոխարենը մտածենք, թե որտեղից կարող է մեզ հարված հասցվել, տեսեք, թե ընկած ինչ հարցեր ենք քննարկում: Մենք ընդհանրապես բոլոր առումներով բոբիկ ենք, իսկ մտավոր բոբիկությունն արդեն զռռում է:

- Իսկ Սարի թաղում տեղի ունեցած անհնազանդությունը կարո՞ղ է պարարտ հող դառնալ ավելի ընդգրկուն պրոցեսների համար, կարո՞ղ է վերածվել հեղափոխության:

- Ինչ մենք տեսնում ենք՝ կրքերն ու հուզական պահերը, պետք է բաժանենք երկու մասի: Ազնիվ մարդիկ, բառի բուն իմաստով, «դավադիտ» են եղել իշխանությունների վարքագծից՝ դեռ 1991-ից սկսած: Ի դեպ, երբ ասում եմ իշխանություն, նկատի ունեմ նաեւ իշխանության մեջ եղած օլիգարխներին, որոնք նույնպես այս օրերին հայտարարություններ չեն անում: Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա «քաղաքացի» բառը, որը հիմա կիրառվում է, այնքան էլ անմեղ բառ չէ: Մենք հազիվ պրծանք 1917 թ. ռուսական հեղափոխության շորշոփից, եւ մեզ այժմ խելոք ձեւով տանում են 1783 թ. ֆրանսիական հեղափոխության շորշոփ, սկսել են գործածել այդ ժամանակների եզրույթները՝ քաղաքացի եւ այլն: Դրա համար եմ ասում՝ սա մեծ խաղ է, եզրույթներից արդեն իսկ զգացվում է խաղի ձեռագիրը: Ինչ վերաբերում է ընդհանրապես հեղափոխությանը, ուրեմն մենք էդքան չեղա՞նք, որ մի շարք պետություններ, որոնք նորագույն պատմությունում առանց իրար միս ուտելու եւ արյուն թափելու կարողացան իրենց պետությունների մեջ բեկում մտցնել, կտրուկ զարգացում ապրել, իսկ մենք՝ ոչ: Ես կրկին չեմ նշի այդ պետությունների անունները, քանի որ բերանս չորացավ նշելով: Մենք, ինչ է՝ պետք է անպայման գնանք ախմա՞խ ճանապարհով, արյուն հեղենք, հեղափոխություն անենք, որ դրա արդյունքներից վերջում օգտվեն սրիկանե՞րը: Դա՞ ենք ուզում:

- Բայց երկրում դեմոկրատական եղանակներով, օրինակ՝ ընտրություններով, իշխանափոխություն տեղի չի ունենում։ Այդ պատճառով է ժողովուրդն ապավինում ոչ դեմոկրատական մեթոդներին եւ մտածում հեղափոխություն անելու մասին:

- Ես դա հասկանում եմ, բայց այստեղ մի վերապահում ունեմ: Աչքս կոխեք մի այնպիսի ուժ, որն ունակ է հենց այսօր պետության ղեկը վերցնել իր ձեռքն ու ոչ միայն երկիրը ոտքի հանել, այլ նաեւ զարգացնել: Աչքս խոթեք պրոֆեսիոնալներով լի նման մի ուժի: Ընդունենք՝ դեմոկրատական, մաքուր ընտրություններ եղան, որն իրականում հեքիաթ է, աշխարհում նման բան չի կարող լինել: Բայց, ենթադրենք, այդ հեքիաթը մեր երկրում իրականություն դարձավ, եկան նորերը, որոնք կառավարման գործից հեռու են: Այդ ժամանակ ո՞ւմ վրա ենք մեղքը գցելու: Եվ եթե մենք շարունակենք այդ ցասումը չվերահսկել առողջ բանականություն ունեցող մարդկանց կողմից, սա կլինի դասական հեղափոխություն՝ դասական արյունահեղությամբ ու ողբերգությամբ: Դա՞ ենք ուզում: Ես կրկնում եմ՝ ցույց տվեք ինձ այն թիմը, այն ուժը, որը պատրաստ է հենց հիմա վերցնել երկրի ղեկը: Օրինակ՝ ո՞վ է լինելու էկոնոմիկայի նախարարը… չկա նման պլան, ու ահա այսպես անպատրաստ ուզում են հեղափոխություն անել: Ես փոփոխություններին երկու ձեռքով կողմ եմ, բայց ո՛չ բոբիկ վիճակում, ոչ մի բան չպատրաստած: Այ, սա է մեր խնդիրը: Այն, որ ներկա համակարգը եւ վերնախավը, մեղմ ասած, ադեկվատ չեն ներկա մարտահրավերներին, դա միանշանակ է, ես դա չեմ էլ քննարկում: Բայց երբ նրանք գնացին, ովքե՞ր են գալու, ո՞ր պաշտոններում են նշանակվելու: Ինձ կոնկրետ անուն-ազգանուն ասեք: Հայաստանում, ըստ հաշվարկների, մոտավորապես 500 հոգանոց պրոֆեսիոնալների թիմ է հարկավոր, որ կարողանան առանց ցնցումների երկրի ղեկը վերցնել, բայց մենք նույնիսկ 5 հոգի չունենք: Մի իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ տաքսու վարորդը խամ է, չի կարողանում մեքենան քշել, նրան ընտանիքով շպրտում ենք մի կողմ եւ ուզում ենք նստել մեկ այլ խամ վարորդի մեքենա՞: Մի բան էլ՝ եկեք պիտակավորումը թարգենք՝ ծախու, տեռորիստ, ԿԳԲ-ի ագենտ եւ այլն: Թարգեք, ի սեր Աստծո: Դա պիտակավորողների մտավոր կարողությունների վերջնագրի մասին է խոսում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47