Ազգային ժողովը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները, գործունեության ոլորտները հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով նշեց, որ ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ի ունեցած մշտական հանձնաժողովի, այս գումարման հանձնաժողովների թիվը 11-ն են, աճել են 2-ով:
«ՀՀ ԱԺ 7-րդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ-ի որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով: Այդպիսով՝ ի տարբերություն նախորդ գումարման, մշտական հանձնաժողովների թիվն ավելանում է երկուսով, որոնք են՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծվել և գործել է Ազգային ժողովի չորրորդ և հինգերորդ գումարումների ժամանակ: Այդ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ընդդիմադիր խմբակցությունների կողմից հիմնավորվել է նաև Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանում, սակայն Ազգային ժողովի որոշմամբ՝ այն միավորվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը, ըստ նրա, պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում՝ Իրանի և Վրաստանի հետ համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման անհրաժեշտությամբ:
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում են տասնմեկ մշտական հանձնաժողովներ՝ հետևյալ անվանումներով, գործունեության ոլորտներով և անդամների ընդհանուր թվով.
1) Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
2) Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր և կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),
3) Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
4) Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),
5) Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),
6) Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),
7) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր (15 անդամ),
8) Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),
9) Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),
10) Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ),
11) Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):
2. Գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
3. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու իրավասությունը պատկանում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին:
4. Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:
5. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրության համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասությունը պատկանում է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին:
6. Յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի խորհրդարանական վերահսկողության շրջանակն ընդգրկում է իր գործունեության ոլորտները կարգավորող օրենքների, ինչպես նաև այդ ոլորտներին վերաբերվող հարցերով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը:
7. Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման և մշտադիտարկման իրավասությունը պատկանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02