ARM | RUS |

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում նախաճգնաժամային իրավիճակ ունենք». Էդուարդ Աբրահամյան

08.03.19 | 21:42

Հարցազրույց «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրոատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի համալսարանի Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանի հետ

– Պարոն Աբրահամյան, Դուք դասվում եք այն մասնագետների շարքին, որոնք ուշի ուշով հետևում են Եվրասիայում և, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի և Սև ծով-Կովկասյան լայն տարածաշրջանում տեղի ունեցող անվտանգային միջավայրի էվոլյուցիային։ Մասնավորապես, ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս ռազմաքաղաքական կոնֆիգուրացիան ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Սևծովյան տարածաշրջանում Կերչի միջանցքում տեղի ունեցած միջադեպից հետո։

– Նախ պետք է հստակ արձանագրել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու անկայունության ստեղծումը Ուկրաինայի Արևելքում 2014 թվականից սկսած, այսպես կոչված, կինետիկ ռեակցիայի գլոբալ անվտանգային միջավայրի նկատմամբ։ Դրա հետևանքով Եվրոպական անվտանգային միջավայրը լիբերալ գործընկերային միջավայրից վերափոխվեց հակամարտային, մրցակցային միջավայրի՝ բերելով իր հետ համապատասխան խաղի կանոններ և տրամաբանություն։ Հետևաբար՝ համագործակցային այդ win-win ալգորիթմը լոկալ և գլոբալ խաղացողների միջև, հանձինս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, փոխվեց՝ դառնալով քաղաքականություն զրո հաշվով (zero-sum game), որտեղ գործում է ակնհայտ պարտվողի և հաղթողի տրամաբանությունը։

Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կողմից Ռուսաստանը՝ ի պատասխան վերջինիս միջազգային իրավունքի կողմից դատապարտելի և չհանդուրժող, ապակառուցողական և արևմտյան հանրության միասնությունը խարխլող, հարևանների նկատմամբ ագրեսիվ և մանիպուլյատիվ գործողությունների հետևանքով, միջազգային ահաբեկչության հետ հավասար՝ ճանաչվեց սպառնալիքի աղբյուր։ Իր կողմից, ՆԱՏՕ-ի զսպմանն ու պաշտպանությանն ուղղված համալիր ռազմավարական միջոցառումները Մոսկվայի կողմից ճանաչվեցին սպառնալիք Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի միջև հակամարտության ամենաինտենսիվ թատերաբեմերից մեկը դարձավ Սևծովյան տարածաշրջանը, որի ռազմավարական արևելյան թևն է հանդիսանում Կովկասը։

Կերչի դեպքերից հետո հակամարտային ֆոնն ավելի ինտենսիվ դարձավ, քանի որ ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներ, որոնք, եթե նախկինում ավելի պասիվ դիրք էին զբաղեցնում ՆԱՏՕ-ի մշտական պարեկային սևծովյան նավատորմի ստեղծման հարցում, այդ դեպքից հետո, օրինակ` Բուլղարիան, էլ ավելի ակտիվ դերակատարություն ստանձնելու ցանկություն հայտնեցին։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ սևծովյան նավատորմի գաղափարը կարծես թե առաջնահերթություն է դառնում ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտունակությունը բարձրացնելու, պաշտպանական հնարավորությունները ընդլայնելու և Վրաստանին ու Ուկրաինային ժամանակակից մահաբեր զինատեսակներով սպառազինելու հետ մեկտեղ։ Այդ համատեքստում ոչ միայն ավելի հաճախակի են դառնում ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավերի մուտքը Սև ծովի ջրային տարածքներ՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ համատեղ, ռոտացիոն կարգով (ըստ Մոնրոյի 1936 թվականի կոնվենցիայի, ոչ սևծովյան երկրների համապատասխան տոննաժ ունեցող ռազմական նշանակության նավերը կարող են Սև ծովի ջրերում լինել միայն 21 օր), այլ նաև Վրաստանի և Ուկրաինայի ափերին՝ օրինակ՝ Փոթիում և Միկոլաևում ՆԱՏՕ-ի ռազմածովային նավատորմի սպասարկման համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը միտված քաղաքականությունը։

Բացի այդ, ակտիվ սպառազինման և ծովային ու ցամաքային հատվածներում մշտական ներկայությանը համահունչ ծրագրված է Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի սևծովյան դաշնակիցների և գործընկերների ռազմածովային հնարավորությունների մեծացում և լայնածավալ բազմազգ զորավարժությունների ինտենսիվացում և քանակական առումով ընդլայնում։

Այսպիսով, Հյուսիս-Ատլանտյան և Սևծով-Կովկասյան տարածաշրջանի համար, բացի, ըստ էության, Թուրքիայից և Հայաստանից, Ռուսաստանը ռազմաքաղաքական և տնտեսական անվտանգության համատեքստում դիտարկվում է՝ որպես տարածաշրջանի կայունությանն ու ավտանգությանը սպառնացող ուժ, որի ռազմաքաղաքական արդյունավետ զսպումն ու հիբրիդային, կիբեր և տեղեկատվական հարձակումների չեզոքացումն ու համաչափ հակահարվածը դիտարկվում է ռազմավարական առաջնահերթություն կոլեկտիվ Արևմուտքի կողմից։

– Պարոն Աբրահամյան, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական զարգացումներից հետո Ձեր հարցազրույցներից մեկում անդրադարձել էիք ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին՝ նոր իրավիճակում դրական ակնկալիքներ հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։ Վերջին ամիսներին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը մեր արտաքին քաղաքական ամենաքիչ քննարկվող ոլորտն է։ Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համապատասխան միջոցառման մասնակցությունից հետո։

– Թերևս, 2014 թվականից սկսած Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների դինամիկան անկում է ապրել։ 2008-ից՝ աստիճանաբար, իսկ 2014-ից՝ արդեն ակնհայտ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ընդհանուր կոնտեքստը սկսեց պայմանավորված լինել հայ-ռուսական հարաբերություններով և Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքավորմամբ։

Ուկրաինական դեպքերի հետևանքով առաջացած Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունն ակնհայտորեն իր ազդեցությունն է թողել և շարունակում է թողնել Հայաստան-ՆԱՏՕ օրակարգի, գործընկերային հարաբերությունների բովանդակային և նորմատիվ միջավայրի վրա։ Դիցուք՝ գրեթե բոլոր Հայաստան-ՆԱՏՕ ծրագրային կամ ռազմավարական փաստաթղթերում նախկինում հստակ շեշտվում էր Հայաստանի եվրաինտեգրման և արևմտյան ռազմաքաղաքական կառույցների ճարտարապետությանն ինտեգրվելու Երևանի իմպերատիվ առաջնահերթությունը, ապա վերջին շրջանի IPAP-ի գործողությունների ծրագրում կամ հայտարարություններում նման ձևակերպումներ չկան։ Բացի ժամանակին Արթուր Բաղդասարյանի, որպես ԱԺ խոսնակ, նախադեպային հայտարարությանը, ով 2006-ին գերմանական մամուլին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամակցությունը, պաշտոնական Երևանը երբեք դրանից առաջ և դրանից հետո չի հայտարարել Հայաստանի՝ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին անդամակցելու մասին։ Փաշինյանն իր հերթին՝ արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը նպատակ չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, երևի թե նպատակ ունենալով սրանով իսկ մեղմել ռուսական կողմի սիմպտոմային չափից դուրս նյարդային վարքագիծը, ինչն ավելի շուտ լավ մշակված ճնշման ձև եմ ես դիտարկում, քան թե անկեղծ մտահոգություն։

Չնայած դրան, մինչև վերջին շրջանը հայկական պաշտոնական կողմը միշտ ընդգծել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության առանցքային կարևորությունը, որպես երկրի անվտանգության կարևոր ռազմավարական բաղադրիչ։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում, սակայն, նման ձևակերպմամբ հայտարարություն այլևս չի հնչում՝ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանի անվտանգային միջավայրն այնքան հագեցած, բավարարված և բալանսավորված է, իսկ Հայաստանն այնքան հուսալիորեն պաշտպանված, որ Երևանն այդ կարևոր բաղադրիչին նման կարևորություն, առավել ևս, ռազմավարական նշանակություն այլևս չի տալիս։ Չնայած հայաստանյան որոշ պաշտոնյաներ մինչ օրս ընդգծում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների հայաստանյան չափաբաժինը՝ որպես Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ գործըներության օրինակ՝ Կոսովոյում առաքելությունը կամ Աֆղանստանում 2015-ից գործող Վճռական Աջակցության առաքելությունը: Ակնհայտ է, որ դաշինքի գլոբալ առաջնահերթությունների փոփոխման հետ մեկտեղ և նոր հակամարտային աշխարհակարգի ձևավորման համատեքստում՝ դաշինքի խաղաղապահ առաքելությունները մղվեցին հետին պլան, և առաջնային նոր նախագծերն ու ծրագրերը օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմանափակումներ մտցրեցին Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության պարադիգմայի մեջ։

Օբյեկտիվ, քանի որ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի գրեթե բոլոր նոր նախաձեռնություններն ադապտացված են նոր աշխարհակարգային միջավայրին և միտված են ամրապնդելու դաշնակիցների և դաշինքի հետ ռազմաքաղաքական առումով սոլիդար իրական գործընկերների պաշտպանունակության ամրապնդմանն ու Ռուսաստանի դեստրուկտիվ ոտնձգությունների ռազմավարական զսպմանը։ Հայաստանն ըստ էության չունի առարկայական քաղաքական դիալոգ Դաշինքի հետ, քանի որ Երևանը Ռուսաստանի ոչ միայն՝ պայմանագրային դաշնակիցն է՝ թե երկկողմ, և թե ՀԱՊԿ շրջանակներում, այլև՝ Ռուսաստանից չբալանսավորված համալիր-համակարգային և, հետևաբար՝ վնասակար կախվածության հետևանքով հանդիսանում է Ռուսաստանի տարածաշրջանի դեստրուկտիվ քաղաքականության սպասարկու և հենարան։ Այլ կերպ ասած, քանի որ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն համարվում է հակառակորդ կառույց, և վերջինիս կանխարգելիչ գործողությունները միտված են թույլ չտալու Ռուսաստանի ազդեցության և ռեգիոնալ ռազմաքաղաքական գերակայությունը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում՝ Հայաստանն իր դիրքավորմամբ պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումն ու չի կիսում ՆԱՏՕ-ի և վերջինիս իրական գործընկերների՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի, տեսլականը։

Հետևաբար՝ տարածաշրջանային անվտանգության առումով ՆԱՏՕ-ի և Հայաստանի տեսլականներն ու պայմանական շահերը չեն համընկնում, այլ նույնիսկ հակադրության մեջ են գտնվում միմյանց նկատմամբ, քանի որ ՆԱՏՕ-ի և այլ տարածաշրջանի գործընկերների դիրքորոշմամբ՝ Ռուսաստանը, որին հայկական քաղաքական էլիտան համարում է Կովկասում կոնստրուկտիվ և բալանսավորող ուժ, համարում են հիմնական դեստրուկտիվ և խառնակիչ (spoiler) ուժ, որը հավասարապես սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի սուվերեն որոշումներ կայացնելուն և բնականոն զարգացմանը։

Սուբյեկտիվ, քանի որ Ռուսաստանի հակաարևմտյան քարոզչության մասշտաբներն այնքան մեծ են, շարունակական և ընդգրկուն, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա մեծ բացասական ազդեցություն են թողնում՝ թե հասարակական լայն շերտերի, և թե թավշյա հեղափոխության հետևանքով նորացվող քաղաքական էլիտայի մտածելակերպի և աշխարհընկալունակության վրա։

Ռուսաստանի կողմից ներդրվող կեղծ տեղեկատվությունն ու պատումները Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իրական շահերի, նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ՝ Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի մասին, խեղված և բացահայտ մոլորեցնող տպավորություններ են ստեղծել Հայաստանում։ Նույնիսկ թշնամական վերաբերմունք, իսկ Վրաստանի և Ուկրաինայի հաջողությունները՝ որպես ձախողված կամ գրեթե կործանված երկրների իմիջ, որոնց մեղավորն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն են։

Այս ամենի հետևանքով՝ նույնիսկ ՆԱՏՕ-ի շաբաթները Հայաստանում անցնում են գրեթե աննկատ, իսկ դաշինքի վերաբերյալ իրական տեղեկատվության մասին ուղղակի ավելորդ է խոսելը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը պատշաճ կարևորություն չի տալիս Հայաստանի՝ աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական դաշինքի հետ հարաբերությունների հետ զարգացմանը։ Դա երևում է, ըստ էության, նոր իշխանությունների անտարբերության դրսևորմամբ թե 2018-ի Բրյուսելյան վեհաժողովի Փաշինյանի գլխավորած պատվիրակության օրակարգի բացակայությամբ, և թե Կառավարության ծրագրում ուղղակի ընդհանրացված, այլ միջազգային կազմակերպությունների հետ մեկ շարքում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների արձանագրմամբ։

Հետևաբար՝ փաստերն ու իրավիճակը թույլ է տալիս ենթադրելու, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մեջ որոշում կայացնող կամ դրա վրա ազդեցություն ունեցող անհատների գերակշիռ մասն ունի խեղաթյուրված կամ ոչ ամբողջական պատկերացումներ ՆԱՏՕ-ի ազդեցության, հնարավորությունների, առավելությունների և երկրների անվտանգության համար առարկայական նշանակության մասին։ Աշխարհի մի շարք մեծ, միջին և փոքր տերություններ, ինչպիսին են, օրինակ, Արգենտինան, Կոլումբիան, Ալժիրը, Պարսից ծոցի երկրները, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Ավստրալիան, Ճապոնիան և այլք, ընդգծված կարևորություն են տալիս ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանն ու նոր համատեղ ծրագրերի ընդունմանը, իսկ Հայաստանի համար, տպավորություն է ստեղծվում, որ այն ուղղակի մղվել է երրորդ պլան, չնայած այն փաստին, որ Դաշինքն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում կովկասյան տարածաշրջանի փխրուն անվտանգային միջավայրում՝ որպես կայունացնող գործոն։

Հետաքրքիր է, որ Իրանի միջուկային համաձայնագրի կնքման ֆոնին 2014 թվականից որոշ համարձակ իրանական առաջատար փորձագետներ անձնական զրույցների ընթացքում փորձում էին հասկանալ Հայաստանի միջնորդական ներուժը հետագայում Իրան-ՆԱՏՕ հնարավոր ներգրավվածության հեռանկարում։

Իսկ ներկայումս, փաստորեն, ունենք նախաճգնաժամային իրավիճակ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում և Հայաստան, որի մասին Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավելի հաճախ խոսում են՝ որպես նոմինալ և ոչ օպերացիոնալ գործընկերոջ մասին՝ հաճախ դնելով Բելառուսի հետ մեկ հարթության վրա։

– Հիմնավոր տեղեկություններ կան, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում վերջին շրջանում որոշ խնդիրներ կան։ Ավելին, հայկական կողմը, ըստ այդ տեղեկությունների, ինչ-ինչ պատճառներով խուսափում է կամ երկարաձգում IPAP 6-րդ ծրագրի նախապատրատումը, որն առանցքային դերակատարություն ունի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում։ Ի՞նչ կասեք այս տեղեկությունների մասին։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ծրագիրը պատշաճ ժամկետներում չնախապատրաստելը։

– Հայաստանյան նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների որոշ ոչ ադեկվատ հայտարարություններ՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության Հայաստանի մոտիվացիայի մասին, տպավորություն են ստեղծում, որ նորացված հայ քաղաքական էլիտան դեռևս ամբողջական պատկերացում չի կազմել` ինչ հնարավորություններ ունեցող ռազմաքաղաքական դաշինքի հետ գործ ունի։

Ժամանակակից պատերազմ վարելու, ռազմի դաշտում էֆեկտիվ զորքերի կառավարման մեխանիզմների տիրապետող և զինված ուժերին լայն ռեֆորմներ առաջարկող ռազմաքաղաքական դաշինքի հետ հարաբերությունները կարծես թե առաջնային իմպերատիվ չեն հանդիսանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության համար։ Մի կողմից՝ հասկանալի է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ ինտենսիվ դիմակայության մեջ գտնվելու համատեքստում, հատկապես՝ «Միջին և փոքր հեռահարության համաձայնագրի» երկկողմանի չեղարկումից հետո, շատ ավելի նյարդային իմպուլսներ է տալիս Արևմուտքի և, հատկապես, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի որևէ տեսակի կապերին։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի այդ «կամ-կամ»-ի այս յուրահատուկ, ոչ կշռադատված քաղաքականությունը ՆԱՏՕ-ի՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերին, հատկապես նոր՝ գործընկեր երկրի մարտունակությունը բարձրացնելուն ուղղված մի շարք ծրագրերին, այլընտրանք չի առաջարկում։

Ուստի «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն» արդեն իսկ բավարար չէր Հայաստանի համար, ուր մնաց՝ այդ կենսական ռեֆորմներին միտված փուլային փաթեթների նախագծման և հաստատման դադարեցումը։

Ավելին՝ կա հիմնավոր ենթադրություն, որ «Ռուսաստանին չնյարդայնացնելու» նպատակով այս տարի Հայաստանը, հնարավոր է, չմասնակցի ՆԱՏՕ-ի ընդհանուր ծրագրային գործողությունների մաս կազմող մի շարք զորավարժությունների, այդ թվում՝ ԱՄՆ-Վրաստան «Արժանի գործընկեր 2019» բազմազգ ամենամյա զորավարժություններին։

Հետաքրքիր է, սակայն, որ Հայաստանի ՆԱՏՕ-ից աստիճանաբար հեռացմանը դաշինքի հետ համատեղ միջոցառումների և բազմազգ զորավարժություններին մասնակցելու առումով՝ նկատելիորեն ակտիվացել են Բելառուսն ու Ղազախստանը։ Այս երկրները, անշուշտ, ընտրության առաջ են կանգնել՝ Կրեմլին չնյարդայնացնե՞լ, թե՞ առաջնորդվել պետական շահերով, և կարծես թե ընտրել են երկրորդ տարբերակը։

Ընդհանուր առմամբ, Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները մի շարք արևմտյան փորձագետներ առավել քան մշուշոտ են համարում՝ հաշվի առելով Հայաստանի չափից դուրս ռազմաքաղաքական ինստիտուցիոնալ ինտեգրումը Ռուսաստանի ռազմաքաղաքական ուղեծրում՝ որպես Արևմուտքի շահերի դեմ ուղղված գործիքակազմ։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որն այժմ վաշինգտոնյան Դոնալդ Թրամփի եվրոատլանտյան քաղաքականության վրա ազդեցություն ունեցող ուղեղային կենտրոններից մեկում առաջատար ու ազդեցիկ փորձագետ է, Հայաստան-ՆԱՏՕ ներկայիս պասիվ և փաստացիորեն փակուղային հարաբերությունների պատճառներից մեկը մատնանշեց հաճախ տեղ գտնող հայաստանյան քաղաքական էլիտայի ինքնախաբեությունը՝ կապված իր իսկ պետական շահերի, Ռուսաստանի դերի և ՆԱՏՕ-ի հնարավորությունների փոխկապակցման կոնտեքստում։

Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, կորցրել է ռազմաքաղաքական գլոբալ և տարածաշրջանային կոնֆիգուրացիաները սթափ գնահատելու և իր շահերը արդյունավետ համադրելու ունակությունը։ Այդօրինակ արտաքին քաղաքական դրսևորումներից մեկն է Հայաստանի՝ Ռուսաստանի հովանու ներքո, սիրիական արկածախնդրության մեջ ներգրավվելը։ Գլոբալ միտումների և հակամարտային աշխարհակարգի դրսևորումների ու միջավայրի ոչ ադեկվատ ու անբավարար գնահատման վտանգավոր հետևանքները, հնարավոր է, որ կտեսնենք մոտ ապագայում։

Սակայն հավատարիմ մնալով իմ լավատեսությանը՝ պետք է նշել, որ ցանկության և համարձակ ու հետևողական աշխատանքի շնորհիվ՝ հնարավոր կլինի վերականգնել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի հարցում ինքնուրույն որոշումներ կայացնելու որոշակի էլեմենտներ՝ ամենից վեր դասելով Հայաստանի Հանրապետության բուն անվտանգային շահերը։


Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք բերում. ՔՊ-ականը՝ ընտրություններին ընդառաջ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին

Հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են, այլև՝ ներսից, բայց մենք դրսից մարդ չենք...

15:04

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ...

14:44

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

14:22

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական...

14:05

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Միքայել Սրբազանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական...

13:49

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի հետ

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի մշակույթի նախարարի...

13:25

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին. Ասլանյան

Ինձ կալանավորելով` ՀՀ-ում սկիզբ դրվեց տոտալ իշխանազավթման արատավոր գործընթացին....

12:46

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է

Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված...

12:33

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան...

12:06

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և...

11:42

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին. արաբագետ

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին....

11:16

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (Տեսանյութ)

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370...

10:46

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55