ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատերազմ-խաղաղություն թեմային՝ նշելով, որ երկիրն իր բոլոր համակարգերով ու ենթահամակարգերով պետք է համապատասխանեցնել պատերազմող երկրի չափանիշներին։ Պագամավորի գրառումը՝ ստորև․
«Ապրիլյան պատերազմի հերթական տարելիցը կրկին հանրային-քաղաքական օրակարգ է բերել պատերազմի ու խաղաղության թեման։ Անշուշտ, բոլորիս վերջնանպատակն է հարատև խաղաղության հաստատումը և մեր բոլոր հարևանների հետ խաղաղ գոյակցումը։ Սակայն քանի դեռ դա տեղի չի ունեցել, պատերազմի վտանգը մշտապես ուղեկցելու է մեզ՝ ոչ խաղաղություն-ոչ պատերազմ իրադրությունում ապրողներիս։
Եվ ուրեմն չափազանց կարևոր է, թե ինչպիսի վերաբերմունք մենք ունենք ոչ միայն խաղաղության, այլև պատերազմի հանդեպ։ Մեր դիսկուրսում կա դիրքորոշում, որը պայմանականորեն կարելի է կոչել պատերազմից վախվորած մոտեցում՝ այն իմաստով, որ մեր երկիրն ունակ չէ դիմակայելու պատերազմի սպառնալիքին, որ մենք ի վիճակի չենք լինելու հաղթել հնարավոր պատերազմում։ Այս մոտեցումն անշուշտ ունի որոշակի օբյեկտիվ հիմք, քանի որ դրա կրողները մտավախություն ունեն, որ մեր պետական կառավարման համակարգի, ընդհանուր առմամբ պետության կայացվածության ներկայիս պայմաններում շատ դժվար կլինի դիմակայել հնարավոր պատերազմում։
Այս մոտեցումը որքան էլ ունենա օբյեկտիվ հիմքեր, այդուհանդերձ որոշակիորեն պարտվողականություն է կրում իր մեջ։ Եթե մենք ապրում ենք իրավիճակում, երբ պատերազմը գրեթե անխուսափելի է, մենք պետք է փոխենք մեր մոտեցումը պատերազմի հանդեպ։
Մենք պետությունն ամբողջությամբ՝ իր բոլոր համակարգերով ու ենթահամակարգերով, պետք է համապատասխանեցնենք պատերազմող երկրի չափանիշներին։
Մեր տնտեսությունը պետք է լինի պատերազմող երկրի տնտեսություն, մեր գիտությունը պետք է լինի պատերազմող երկրի գիտություն, մեր հանրային կենսագործունեության բոլոր ենթահամակարգերը պետք է համապատասխանեն պատերազմող երկրի չափանիշներին։ Դա նշանակում է, որ պատերազմը, որքան էլ դա ոչ ականջահաճո հնչի, պետք է դարձնել պետության, տնտեսության շարժիչ ուժ, զարգացման խթան, աշխատանքի մոտիվացիա։
Տարբեր ժամանակներում այդպես վարվել են աշխարհի շատ երկրներ՝ կարողանալով պատերազմի մեջ գտնվելով՝ զարգացնել իրենց տնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունն ու այլ համակարգերը։ Այլ խոսքով՝ պատերազմը պետք է սպառնալիքից վերածել հնարավորության՝ ավելի ուժեղ պետություն, ավելի հզոր տնտեսություն ու ավելի բարձր բարոյական արժեքներ ունեցող հասարակություն կերտելու հնարավորության»։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02