ARM | RUS |

Պետությունը կարող է նույն գնով սեփականաշնորհված հողերը կամ օբյեկտները հետ վերցնել

14.04.19 | 19:30

Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հարցը: Այդ ինստիտուտի ներդրման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով: ԵԽԽՎ ամբիոնից օրերս Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված է, այլև ըստ էության 2015 թվականից Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է: Ըստ վարչապետի՝ ՄԻԵԴն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է այդ մեխանիզմի մասին իր կարծիքը և արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Կարո՞ղ է այս մեխանիզմը գործել Հայաստանում, և ի՞նչ ճանապարհներ կան:

Որքանով ես հասկանում եմ, խնդիրը հետևյալն է: Այդ մեխանիզմը, որը փորձում են ներդնել, ոչ թե համապատասխանում է միջազգային չափանիշներին ու Եվրոպական կոնվենցիային, այլ կարող է չխախտել Եվրոպական կոնվենցիան կամ չհակասել դրան: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով հստակ երաշխավորվում են մարդու որոշակի իրավունքներ, և պետությունը միջազգայնորեն պարտավորվել է այդ իրավունքները չխախտել: Բայց լինում են դեպքեր, երբ Եվրոպական դատարանն ուղղակի չի քննում այդ գործերը, որովհետև ինքը համարում է, որ դա չի համապատասխանում այդ կոնվենցիայի այդ իրավունքին: Օրինակ՝ եթե հարկեր պետք է վճարվեն, և հարկերը պետությունը շատ է հաշվարկել, մարդիկ գնում են դատարան, չեն բավարարվում, դիմում են ՄԻԵԴ, ասում են, որ պետությունը հարկային հարաբերությունnերում սխալ հաշվարկ է կատարել, Եվրոպական դատարանը չի քննում այդ տիպի խախտումները, հարկային օրենսդրության հարցերին փորձում է չխառնվել, որովհետև դա պետության ու իր քաղաքացիների հարաբերությունն է:

Ես կարծում եմ, որ եթե խոսքը գնում է միջազգայնորեն համաձայնեցված գործընթացի մասին, եթե Հայաստանը պարտավորություն է ստանձնել, իմ կարծիքով, դա այն մասին է, որ պետք է կոնվենցիայով երաշխավորված իրավունքները չխախտվեն: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը՝ որպես պետություն, չի կարող այնպիսի օրենքներ ընդունել և կիրառել այն օրենքները, որոնք իր պետական շահից են բխում: Սա շատ հետաքրքիր գործընթաց է, և ճիշտ կլինի, որ ավելի հրապարակային լինի, որպեսզի կարողանան ավելի լայն քննարկումների արդյունքում այնպիսի օրենք ընդունել, որը հետագայում հնարավոր չլինի վիճարկել: Եվրոպական կոնվենցիայով կա ամրագրված սեփականության իրավունքի երաշխավորությունը: Ըստ կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի օգտվելու իր գույքից: Հետևաբար, պետությունն առաջինը պետք է օրենք ընդունի, որը պետք է կարգավորի պետական որոշ հարաբերություններ:

Մի պահ ենթադրենք՝ անձն ապօրինի հարստացել է: Դա երկու տարբերակով կարող էր լինել՝ առաջինը՝ ապօրինի հարստանալ, այսինքն՝ ինչ-որ ձևով գումարներ է վերցրել պետությունից կամ կաշառքներ է ստացել, միջոցներ է դիզել: Մյուս տարբերակը՝ ինքը կարող էր հարստանալ հարկեր չվճարելու դեպքում: Իմ կարծիքով՝ եթե պետությունը շեշտը դնում է ապօրինի հարստանալու և հարկեր թաքցնելու վրա, ինքը կարող է միջազգային հանրությանը ներկայացնել, որ 20 տարի ՀՀ-ն եղել է այնպիսի պետություն, որտեղ կոռուպցիա է եղել, և բյուջեից մեծ թվով ապօրինի գումարներ են թալանվել, և պետությունն ընդունում է օրենք: Պետությունը չի քննում այդ գործերը որպես հանցագործություններ, բայց համարում է, որ այդ գործերով պետական բյուջեից թաքցվել են հարկեր, դրա համար էլ որոշակի օրենք է ընդունվում: Եվ եթե քաղաքացին համապատասխանում է այդ օրենքի չափանիշներին, խնդիր չկա, բայց եթե չի համապատասխանում, ստացվում է, որ ինքն այդ քաղաքացուց հարկ է վերցնում: Այսինքն՝ ենթադրենք մարդն ունի 10 հատ դղյակ, չի կարողանում ապացուցել, թե որտեղից իրեն այդ գումարները, հետևաբար, պետության մոտ կասկած է առաջանում, որ դրանք ոչ օրինական ճանապարոհով են ստացվել: Իսկ դղյակի տերը չի կարողանում նաև ցույց տալ, որ համարժեք հարկեր է վճարել: Հարցնում են՝ համարժեք հարկեր վճարե՞լ եք պետությանը, նա չի վճարել, հետևաբար, այստեղ ռիսկ կա, որ ապօրինի է հարստացել: Այդ օրենքով այդ ունեցվածքի, օրինակ, 70 տոկոսը համարվում է պետության սեփականություն: Այսինքն՝ համարվում է, որ դու ինչ-որ ձևով հարստացել ես ու հարկեր չես վճարել, և պետությունը քեզանից դա որպես հարկ է վերցնում:

Իհարկե, այդ օրենքը պետք է լինի հստակ, բոլոր մանրամասնություններով, որպեսզի եթե քաղաքացին վիճարկի, գնա դատարան, ռիսկեր չլինեն: Քաղաքացին կարող է այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկել, կարող է դիմել ՄԻԵԴ, ներկայացնելով, որ պետությունն իր քաղաքացիներից մեծ ծավալներով հարկեր է վերցնում: Բայց պետությունն ասում է, որ սա անցումային փուլ է, մենք փորձում ենք ժողովրդից խլածը ինչ-որ առումով հետ բերել: Ես մտածում եմ, որ եթե այստեղ լայն քննարկում լինի, գործընթացին ներգրավվեն նաև միջազգային հեղինակություն ունեցող, եվրոպական դատարանի լավ մասնագետներ, որպեսզի կարողանան օրեսնդրության բոլոր բացերը լրացնել, խնդիր չի լինի: Հետագայում, իհարկե, այդ բողոքները գնալու են ՄԻԵԴ, իսկ առաջին բանը, որը ՄԻԵԴ-ն անելու է, նայելու է, թե արդյոք այս օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Եթե համապատասխանում է, այսինքն՝ պետությունն իր պետություն լինելու լիազորություններից է օգտվում՝ ի շահ հանրության, այստեղ խնդիր չի լինելու: Օրենքը երեք չափանիշ պետք է ունենա՝ պետք է ի շահ հանրության լինի, չպետք է այդ գումարների մասով չափից ծանր բեռ դրվի քաղաքացու վրա, նաև պետք է սեփականության իրավունքից զրկումը լինի համարժեք, այսինքն՝ փոխհատուցմամբ: Պետք է ՄԻԵԴ համար ընկալելի լինի, որ ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրության համար օրենքներ է կիրառում, քանի որ ռեալ կասկածներ կան, որ նախկինում 20 տարի շարունակ կոռուպցիոն ճանապարհներով մարդիկ գումարներ են ստացել: Այդտեղ նաև պետք է շատ լայն լիազորություններ տան, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա ներակայացնել, թե ինքը նախկինում ինչ է աշխատել, որ այդքան գումար է ստացել: Եթե ինքը չի կարողանում ապացուցել, գոնե բանավոր ներակայացնել, թե որտեղից իրեն այդքան ունեցվածք, և իր, օրինակ, հորեղբայրն էլ այդ տարիներին եղել է ասենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, այստեղ արդեն կասկած է առաջանում: Այդ դեպքում արդեն ՄԻԵԴ-ը չի չասի, որ մարդուց սեփականությունն ապօրինի է վերցվում:

Ներդրումների վրա այս գործընթացը կարո՞ղ է բացասական ազդել, որովհետև նման մեկնաբանություններ կան:

Ոչ, ներդրումների վրա դա չի կարող ազդել, որովհետև պետությունը սրանով ներդրողներին չի վնասում և ներդրողների դեմ որևէ բան չի անում: Հակառակը, գողացողների դեմ է պայքարում: Եթե անգամ որևէ ներդրող եկել ու Հայաստանում բիզենս է արել, ինքը դա կարողանալու է ցույց տալ: Ինձ չի թվում, որ այդ օրենքը լինելու է այնպես, որ դու պարտավոր ես այդ ներդրած 10 մլն դոլարն էլ ցույց տալ: Եթե կարողանում է դրա կեսը ցույց տալ, դա կարող է բավարար լինել, և որևէ ներդրող, որևէ ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ չի վնասվելու: Բայց եթե, օրինակ, մեր օլիգարխ ներդրողները կանգնեն նման խնդրի առաջ, իրենք գոնե պետք է կարողանան ապացուցել, որ շուկայական համարժեք գներով են, օրինակ, ձեռք բերել այս հողը կամ տարածքը, այսքան ներդրում են կատարել և այլն: Եթե օլիգարխ գործարարները ժամանակին ինչ-որ անձանց կաշառքներ են տվել և հասել են ինչ-որ բաների, այդ օրենքում պետք է լինի մեխանիզմ, որ այս դեպքերն էլ ինչ-որ կերպ հաշվարկվեն, և ողջամիտ գումար առաջարկվի: Եվ եթե անձը համաձայնվում է վճարել, պայմանագիրը կնքվում է, և գործն ավարտվում է: Եթե ոչ, գնում են դատարան, դատարանում արդար վճիռ պետք է կայացվի: Ինձ թվում է՝ հնարավոր է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ որևէ իրական ներդրող խնդիր չունենա: Իսկ այն գումարները, որոնք գողացվել են պետությունից, գողացվել են հարկերի ձևով, կարող են հետ բերել: Առավել ևս, նոր ներդրողներին սա ընդհանրապես չի սպառնում, սրանով պետությունը վերցնում է այն, ինչ պատկանում է իրեն ու իր ժողովրդին:

Այս մեխանիզմների շրջանակներում սեփականաշնորհման գործընթացին կարո՞ղ են անդրադարձ կատարել: Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից սեփականաշնորհված տարածքների հարցը ևս շատ է քննարկվում:

Այո, կարող են անդրադառնալ, թե որքանով է օրինական եղել և ինչ ձևով է սեփականաշնորհումն իրականացվել: Այստեղ ընդհանրապես խնդիրներ չեն առաջանա: Օրինակ, եթե մեկը կոպեկներով գործարան է սեփականաշնորհել, հետո վաճառել է մեկ այլ անձի արդեն թանկ գնով, չգիտես, թե որտեղից այդ նույն անձը հարստացել է, որովհետև ենթադրենք այդ գործարանի ողջ երկաթեղենն է վաճառել, այս հարցերին էլ պետք է անդրադարձ լինի: Այստեղ ընդհանրապես միջազգային խնդիր չկա, որովհետև պետությունն ընդունում է օրենք, և այդ օրենքը հիմա է ազդում քաղաքացու վրա: Կան կարծիքներ, որ հնարավոր է ամբողջ օրենսդրությունը փոխելու կարիք լինի, այդպիսի խնդիր չի կարող լինել, հիմիկվա օրենքով է դա կարգավորվում: Բազմաթիվ անձինք կարողացել են գյուղատնտեսական հողամասեր սեփականաշնորհել կամ մենք գիտենք, որ գյուղապետերին ու օլիգարխներին պատկանում են հազարավոր հեկտար հողատարածքներ: Սրանց էլ պետք է անդրադարձ լինի, շատ հեշտ է լինելու: Պետությունը յուրաքանաչյուր քաղաքացու, ենթադրենք, տվել է 3000 կամ 10 հազար քմ հող, մեկ էլ հանկարծ մեկը վերցրել է 20 մլն քմ: Եվ այդ կոպեկներով գնված հողամասերը արդեն փաստում են, որ ոմանք արտոնյալ կարգավիճակում են եղել: Օրենքի ուժով պետությունը կարող է հարցերը լուծել, մենք հենց հիմա նման օրենսդրություն ունենք՝ Պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենք, և պետությունն ուղղակի իրենցից այդ նույն գնով կարող է այդ հողերը վերցնել: Չի ասում, որ խլում է, այլ նույն էժան գնով ձեռք է բերում, որովհետև սա պետական հանրային շահ է: Ընդ որում, պետությունն այստեղ կարող է իր երկրորդ լիազորությունն օգտագործել: Հողային օրենսգրքով դրույթ կա, որ եթե դու այդ հողամասը վերցրել ես ինչ-որ կարիքի համար, բայց չես օգտագործում, պետությունն իրավունք ունի այդ հողամասը քեզանից հետ վերցնի: Եվ որևէ մեկը չի կարող դիմել Եվրոպական դատարան ու ասել՝ անարդար է:


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55