Լիտվայում կիրակի ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից մեկում տեղադրված ռումբի մասին ահազանգը չի հաստատվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանության բաժանմունքին: «Կեղծ հաղորդագրություն տարածած կասկածյալը բերման է ենթարկվել»,-նշել է ոստիկանությունը: «Ռումբի մասին հայտնած անձը քաջ ծանոթ է ոստիկանությանը: Դա պայթեցնելու սպառնալիքով նրա արդեն յոթերորդ կեղծ հաղորդագրությունն է»,-պարզաբանել են բաժանմունքում: Այսօր՝ տեղական ժամանակով 07:00-ին, Լիտվայում բացվել են շուրջ 2 հազար ընտրատեղամասեր, որոնք կգործեն մինչեւ 20:00-ն: Ընտրելու իրավունք ունեցող 2,472 մլն քաղաքացիները (բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2.8 մլն) ընտրում են երկրի նախագահին ինը թեկնածուներից: Փորձագետների կարծիքով եւ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն՝ նախագահական մրցավազքում ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիթանաս Նաուսեդան, 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն եւ 48-ամյա վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնավարում է երկրորդ ժամկետով եւ երրորդին չի կարող հավակնել: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե կիրակի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի դա անել, երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22