ARM | RUS |

Որոշում կայացնողների ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա, այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց ակտիվ մոտեցումներ. Վարդան Ոսկանյան

26.05.19 | 21:15

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ դժվար թե Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի: Նա, Tert.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իր վերլուծությունը վերջին շրջանում ԱՄՆ-Իրան լարվածության վերաբերյալ, նշեց, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանի համար:

«Իրանն այդ տարածաշրջանի հզորագույն պետություններից է: Միացյալ Նահանգներն էլ գերտերություն է: Նրանք կխուսափեն պատերազմից: Հնարավոր է՝ լոկալ միջադեպեր գրանցվեն»,- ասաց նա՝ նկատելով, որ զինուժի կենտրոնացումը տարածաշրջանում արդեն այդ վտանգը պարունակում է:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հիմա Իրանն ու ԱՄՆ-ն արբանյակների մակարդակով բախման մեջ են՝ հիմնականում Մերձավոր Արևելքում: «Պետք է նշել, որ շատ դեպքերում Միացյալ Նահանգները պատերազմում է իր դաշնակիցների միջոցով: Այս դեպքում խոսքը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մասին է: Հետևաբար, խնդիրը բարդանում է: Դրա համար կարծում եմ, որ հիմա լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելը չափազանց շուտ է, և դրա հավանականությունը փոքր է»,- ասաց նա:

Իրանագետը նաև նկատեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տարվող գործընթացը տիպաբանորեն նման է Հյուսիսային Կորեայի հետ տարվող գործընթացին, որի վերջնարդյունքը կողմերի հանդիպումն ու բանակցությունն էր:

«Բայց չեմ կարծում, որ իրանցիները հիմա տրամադրված լինեն բանակցելու Միացյալ Նահանգների հետ: Իրանցիների պահանջը շատ բնական է: Նրանք Միացյալ Նահանգներին կոչ են անում վերադառնալ Միջուկային համաձայնագրի շրջանակներ, համաձայնագրի, որը միջազգայնորեն ընդունված փաստաթուղթ է, և որը միակողմանիորեն խախտել է Միացյալ Նահանգները: Հետևաբար, երկկողմ բանակցությունները թեև չպետք է բացառել, բայց դրանց հավանականությունն էլ չափազանց փոքր է»,- ասաց նա:

Հիմա, ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանի քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. սպասել ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններին, իսկ այս ընթացքում դիմանալ լարմանը:

«Թրամփի ադիմինիստրացիայի պահանջներն Իրանի համար անընդունելի են: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների դիքորոշումը միտված է մեկ հիմնական խնդրի՝ Իրանի ներսում իշխանության փոփոխության: Դրան հասնելը, կյանքը ցույց է տալիս, որ անհնար է: Նրանց երկրորդ ցանկությունը Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության սահմանափակումն է, դուրս մղումը Սիրիայից և այլ վայրերից, որտեղ նա ունի հզոր և շատ դեպքերում նաև կայունացնող դեր»,- ասաց նա:

Իրանագետը քիչ հավանական համարեց, որ Եվրամիությունը կփորձի ազդել Իրան-ԱՄՆ լարվածության վրա, կողմերին հետ կբերի միջուկային համաձայնագրի կատարմանը: Նկատեց, որ հիմա այնտեղ առավել շատ կենտրոնացած են իրենց ներքին խնդիրների վրա:

«Այստեղ կան այլ խաղացողներ ևս, ինչպես օրինակ, Ռուսաստանն է: Հաշվի առնելով վերջին հանդիպումները (նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ արտգործնախարար Սերգոյ Լավրովին հանդիպումը)՝ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները բանակցում է Ռուսաստանի հետ նաև Իրանի հարցով: Ցավոք, տեղեկատվությունը շատ սակավ է, չենք կարող ասել՝ ի՞նչ համաձայնության են եկել, կամ արդյոք եկել են, թե՝ ոչ»,- ասաց նա:

Վարդան Ոսկանյանը համաձայնեց՝ Իրանի շուրջ զարգացումները կարող են ազդել կամ արդեն ազդում են Հայաստանի վրա: «Լարվածության մեծացումը չի բխում մեր շահերից՝ հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Միացյալ Նահանգների հետ էլ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ ցանկացած բարդ իրավիճակ բացում է նոր հնարավորություն, և կարծում եմ՝ մենք պետք է օգտվենք նաև այս առիթից»,- ասաց նա:

Նրա դիտարմամբ՝ եթե Իրանը տնտեսական խնդիրների առջև է կանգնում, ապա դրա հետևանքով մեզ համար առաջանում են և՛ ռիսկեր, և՛ բացվում են նոր հնարավորություններ: «Հայաստանի արժեքը Իրանի համար հիմա բարձրացել է, և մենք հիմա կարող ենք նրա համար լինել դեպի հյուսիս ելքի լավագույն դռներից մեկը՝ բարձրացնելով և՛ մեր աշխարհաքաղաքական դիրքը, և՛ քաղելով տնտեսական օգուտներ: Բայց ցավոք, մենք էլ հիմա մատնված ենք ներքաղաքական քաշքշուկներին, և՛ թե մեր հասարակության, թե՛ որոշում կայացնողների ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա: Այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց լուրջ և ակտիվ մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր պետության ապագան այս տարածաշրջանում, այն ապագան, որը պետք է լինի հզոր և ամուր տնտեսությամբ և քաղաքական հարթության մեջ ավելի ուժեղ դիրքերով»,- ասաց նա:


Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55