ARM | RUS |

Եվրասկեպտիկների առաջընթաց՝ ԵՄ-ում․ ի՞նչ պետք է սպասի Հայաստանը

28.05.19 | 22:38

Աջակողմյան եվրասկեպտիկ ուժերն էապես ամրապնդում են իրենց դիրքերը Եվրոպական խորհրդարանում, եվրոպամետները՝ լրջորեն զիջում են, չնայած Եվրոպական միությունը պահպանելու կողմնակիցները նոր գումարվելիք խորհրդարանում ևս կունենան մեծամասնություն։

Մայիսի 23-26-ը ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված ընտրությունների արդյունքում հաղթել է քրիստոնեա-դեմոկրատների բլոկը, որը Լիբերալների ու ժողովրդավարների ալյանսի, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների հետ կկարողանա պահպանել մեծամասնությունը նոր գումարման խորհրդարանում։ Ներկայումս եվրոպագետներն ակտիվորեն քննարկում են, թե ինչպիսի կոալիցիա է ձևավորվելու և որ ուժերի միջև։

Ի դեպ, եթե քրիստոնեա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների պատգամավորական մանդատների թիվը կպակասի 80-ով, ապա Լիբերալների ու ժողովրդավարների ալյանսը 40-ով կավելացնի իր տեղերը գումարվելիք խորհրդարանում։ Կանաչներն իրենց ներկայությունը կավելացնեն 18 պատգամավորական մանդատով։

«Եվրոպան՝ հանուն ազատության ու ուղիղ դեմոկրատիայի» բլոկը, որի կազմում են եվրասկեպտիկ «Այլընտրանք Գերմանիայի համարը», իտալական «Հինգ աստղերի շարժում», բրիտանական Brexit կուսակցությունը, ավելացրել է 14 տեղ։ «Եվրոպա ազգերի և ազատությունների» բլոկը, որի մաս են կազմում ֆրանսիական «Ազգային միավորումը», իտալական «Լիգան», հոլանդական Ազատության կուսակցությունը՝ 20 տեղ։ Ազգայնականներն ու եվրասկեպտիկները, ըստ Ռոյթերզ լրատվական գործակալության, կարողացան իրենց ներկայությունն ընդլայնել Ֆրանսիայում և Իտալիայում ստացած բարձր ցուցանիշների շնորհիվ։ Եվրախորհրդարանի այս կազմն աշխատելու է մինչև 2024 թվականը։

Եվրախորհրդարանը կիսելու է ԵՄ կառավարման իր լիազորությունները Եվրոպական խորհրդի հետ, ձևավորելու է բյուջետային հանձնաժողով, վերահսկելու է եվրահանձնաժողովի գործունեությունը։ Եվրախորհրդարան ամենաշատ պատգամավոր է ուղարկելու Գերմանիան (96՝ 751-ից), Ֆրանսիան (74), Իտալիան ու Մեծ Բրիտանիան (73-ական՝ յուրաքանչյուր երկրից), Իսպանիան (54), Լեհաստանը (51)։ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում դեռ շարունակում են թարմացվել ընտրությունների արդյունքները։

Համաեվրոպական եռօրյա ընտրությունների վերոնշյալ արդյունքներից Հայաստանի Հանրապետությանը պետք է հետաքրքրի այն քաղաքականությունը, որը կթելադրի նոր գումարվելիք խորհրդարանն Արևելյան հարևանության և, մասնավորապես, «Արևելյան գործընկերություն» ծրագրի ուղղությամբ, մի ծրագրի, որը վերջերս տոնեց իր տասնամյակը։ Ըստ մի շարք հեղինակավոր եվրոպագետների և եվրոպական ԶԼՄ-ների՝ Եվրոպական խորհրդարանի այն պատկերը, որն ուրվագծվում է այսօր, հուշում է եվրասկեպտիկ տրամադրությունների և միտումների խորացում։

Մեզ հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին դա Հայաստան-Վրաստան եվրոպական ձգտումների համար այդքան էլ դրական հանգամանք չորակեց։

Ըստ նրա՝ այս ընտրություններից առաջ բոլոր հարցումները կանխատեսում էին եվրասկեպտիկ տրամադրությունների ամրապնդում, չնայած առանց նույնիսկ հարցումների էլ՝ պարզ էր, որ վերջին տարիներին ԵՄ-ում կան նման տրամադրություններ, քանի որ բոլոր գործընթացներն այդ միտումների խորացման մասին էին փաստում։

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքներն այս տարածաշրջանի համար ուշագրավ էին հենց այդ կանխատեսումների ֆոնին, քանի որ խորհրդարանում այդ ուժերի ներկայացվածության ընդլայնումը նշանակում է ավելի ցածր հավակնոտ ծրագրեր ԱլԳ գոտում։

«Այսինքն՝ այս պատկերը նշանակում է, որ ավելի հավակնոտ ծրագրեր այս երկրներին չի առաջարկվելու այն դեպքում, երբ երկրներից ոմանք իրենց զարգացման ուղին կապել են եվրոպական կառույցների հետ, սակայն ԵՄ-ն, փաստորեն, նախկինում ևս այս ծրագրով հստակ հեռանկար չէր տրամադրում ԱլԳ երկրներին, վերջին տարիներին այդ ծրագիրը տրանսֆորմացվեց ինդիվիդուալ երկկողմ համագործակցության վրա հիմնված ակնկալիքների վրա։

Կարծում եմ՝ մարտահրավերները, որոնք ուներ այս ծրագիրը, կպահպանվեն, գուցե փոքր-ինչ ավելի սրվեն, սակայն չի վերանա ընդհանրապես ԵՄ հետաքրքրությունն այս ծրագրի ուղղությամբ։ Կարծում եմ՝ ծրագիրը կշարունակի գոյություն ունենալ, գուցեև անակնկալներ մատուցի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա, ըստ նրա, դրամատիկ փոփոխություններ չեն լինի Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ամեն դեպքում այնքան հավակնոտ չեն, օրինակ, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի դեպքում։

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կիրականացվի, ավելի մտահոգիչ է վիզային դյուրացման բանակցություններում հաջողություններ արձանագրելու հարցը, որում կա և՛ հայկական, և՛ եվրոպական գործոն, և ԵՄ-ի կողմից այս հարցում պահանջները գուցե ավելի սուր դրվեն։

Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտի կարծիքով՝ այս ընտրություններից հետո լուրջ բացասական ակնկալիքները՝ ԵՄ տապալում՝ տասնյակ տարիներ կամ մի քանի տարի անց, որոնք հիմնված են սոցհարցումների արդյունքների վրա, չափազանցված են։ Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ նախկին ուժերը պահպանում են իրենց մեծամասնությունը, և մյուս կողմից՝ ընդհանուր առմամբ նախկին միտումները բոլոր ուղղություններով պահպանվելու են զգալի դիմադրությամբ։

Փորձագետի համոզմամբ՝ ավելի էական է լինելու ԱՄՆ ազդեցությունը՝ ԵՄ-ի նկատմամբ կրճատելու ցանկություն ունեցող ուժերի ազդեցությունը և այդ ուղղությամբ ջանքեր կլինեն։

Նրա կարծիքով՝ զուգահեռաբար՝ որևէ փոփոխություն չի լինելու ընդլայնման քաղաքականության հարցում, այսինքն՝ կրկին չի տրվելու անդամակցության հեռանկար այն երկրներին, որոնք դա ցանկանում են և շարժվում են այդ ուղղությամբ. այս հարցում եվրասկեպտիկների ազդեցություն ակնկալվում է։

«Մենք մշտապես ասել ենք, որ առանձին երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը, ապա՝ ԵԽ-ի կողմից նույն գործընթացը, մի փոքր կուշանա այս ամենի արդյունքում, և առավել ակտիվ ընթացքի մեջ կհայտնվի աշնան ամիսներից սկսած, բայց էական փոփոխություններ չեն լինի, քանի որ դա երկկողմ համագործակցության համաձայնագիր է, բարդությունների այս ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանից չեմ ակնկալում։

Կարծում եմ՝ խորհրդարանի այս պատկերն արտացոլվելու է արտաքին քաղաքականության գլոբալ ուղղություններով։ ԱլԳ երկրների համար կարևոր պետք է լինի, թե ինչպիսին են լինելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ այդ հարաբերություններով է պայմանավորված ԱլԳ երկրների համագործակցության և հավակնությունների մակարդակը ԵՄ-ի ուղղությամբ:

Մասնավորապես՝ Հայաստանի, որը չնայած իր ինտեգրացիոն վեկտորի, ԱլԳ-ից ստանում է ավելին, քան, օրինակ, Ուկրաինան և Վրաստանն իրենց հավակնություններին համապատասխան։ Շատ հարցեր կան, որոնց ԱլԳ-ն պատասխան չի կարողանում տա,լ և այդ հարցերը քննարկվեցին վերջերս ԱլԳ տասնամյակի միջոցառումների առիթով։ Կարծում եմ՝ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն և վերանայվեն, և դա հասկանում են ԵԽ-ում ներկայացված բոլոր ուժերը»,- ասաց Ստյուարտը։

Վիզային դյուրացման բանակցությունների հարցով վրացի և եվրոպացի փորձագետների դիրքորոշումները համընկնում են։ Ըստ գերմանացի քաղաքագետի՝ այդ երկխոսությունը մեկնարկից հետո մի փոքր կարող է երկարաձգվել, քանի որ դրան պատրաստ չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն։


Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության

10:35

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք. Աբրահամյան

Ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, դուք էլ՝ արժեզուրկ և...

10:17

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի ձախողված փորձ է․ ՊՆ մամուլի քարտուղար

ԶՈւ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը բանակի դեմ տեղեկատվական գրոհի...

09:33

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց...

09:09

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55