Քանիցս անդրադարձել եմ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, դեռ երբ դրանք կարգավորված չէին եւ առճակատում կար, եթե չասենք՝ թշնամանք, ներքին բախումները հաճախ ճակատային գծերի էին վերածվում: Երբ դրանք կարգավորման ընթացք էին բռնել ու բանակցային ուղի կար: Հասարակության համար կարևոր է ներքաղաքական կյանքի մասին տեղեկություն ստանալը, կարևոր է նաև այդ կյանքում տեղ գտած երևույթների վերլուծությունն ու մեկնաբանումը: Հասարակության քաղաքական կյանքը հետազոտելու և ընկալելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև ընդդիմության տարբերակումը կառուցողական և ապակառուցողական կամ ոչ կառուցողական տիպերի: Առաջինը ոչ միայն հակադրվում է իշխող քաղաքական ուժին և նրա քաղաքականությանը, այլև առաջարկում է այդ քաղաքականության իրականացման սեփական այլընտրանքային ծրագիրը, որը, այդ ընդդիմադիր ուժերի համոզմամբ, նախընտրելի է իշխող ուժի քաղաքականությունից և առավելագույն չափով համապատասխանում է հասարա-կության շահերին: Ընդդիմության այս տիպի լավագույն օրինակը «Նորին գերազանցության ընդդիմությունն» է Մեծ Բրիտանիայում, որը «ստվերային կառավարության» միջոցով մեծ դեր ունի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Առաջարկելով իրական այլընտրանք՝ կառուցողական ընդդիմությունը կարող է դրա շնորհիվ իր շուրջ համախմբել բնակչության ստվար հատվածներին: Քաղաքակիրթ հասարակություններում միայն կառուցողական այլընտրանքի առաջադրումը կարող է բարձրացնել ընդդիմադիր ուժի հեղինակությունը և մեծացնել այդ ուժի՝ իշխանության գալու հավանականությունը: Ապակառուցողական դիրքորոշումն արդյունավետ չէ, քանի որ այլընտրանքային քաղաքական ծրագրի առաջադրման անկարողությունը վկայում է այդ ուժի պրոֆեսիոնալիզմի և երկարաժամկետ ծրագրերի բացակայության մասին և հետևաբար այդքան էլ գրավիչ չէ: Ապակառուցողական ընդդիմությունը հաճախ զբաղվում է պարզապես հասարակության զգացմունքների և կրքերի թեժացմամբ, սոցիալական լարվածության, սոցիալական կոնֆլիկտների առաջացմամբ՝ չունենալով գործողությունների որևէ հստակ ծրագիր: Յուրաքանչյուր մակարդակում հարկավոր է որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ, որոնք թույլ կտան չափել տվյալ երկրում ընդդիմության ազդեցության մակարդակը: Երաշխիքները ներառում են՝ կազմակերպությունների ազատություն և միավորումներ, արտահայտվելու ազատություն, քվեարկելու իրավունք, պետական գործիչների միջև հասարակության աջակցության համար պայքար/մրցակցություն, տեղեկատվության այլ ընտրանքային աղբյուրներ: Հաջորդ մակարդակներում որոշակի երաշխիքներ են ավելացված. ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն առկա է, ընտրովի պաշտոնին հասանելիությունն ու կառավարության քաղաքականության վրա ազդեցությունը՝ հնարավոր։
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03