Այսօր Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին եռակողմ հանդիպումը: Բնականաբար, այս իրադարձությունն ավելի քան կարևոր է մեզ համար և մենք պետք է փորձենք համակողմանիորեն վերլուծել այս իրադարձությունն ու դրա հետևանքները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և մեր պետության անվտանգության ամենաառանցքային երաշխավորը` մեր բանակից և հայ զինվորից հետո: Իրանը մեզ համար բարեկամական պետություն է, որը մեր պետության անկախացումից ի վեր, շատ ու շատ առանցքային հարցերում է աջակցել մեզ և հայ-իրանական բարեկամությունն այս տարիների ընթացքում բազմիցս է ապացուցել իր բարձր մակարդակը, ամենատարբեր ոլորտներում, հարթակներում և ամենատարբեր հարցերի շուրջ: Այս երկու պետությունները, բացի մեզ համար բարեկամական պետություններ լինելուց նաև համաշխարհային ամենախոշոր խաղացողներից են, իսկ տարածաշրջանում նրանց «լիդերությունը» պարզապես կասկածից վեր է: Այս պարագայում, չափազանց կարևոր է վերոնշյալ պետությունների հարաբերությունների ցանկացած զարգացում, որը տեղի կունենա մեզ համար թշնամի հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերություններում: Պետք չէ մոռանալ, որ մեր պետությունը ևս գտնվում է նույն տարածաշրջանում և ճիշտ աշխատանքի և ստեղծված հնարավորությունների փոքր-ինչ ռացիոնալ օգտագործման պարագայում, շատ հանգիստ կարող էր նույն իրավիճակում ինքը լինել Ադրբեջանի փոխարեն: Սակայն այսօր ունենք այն` ինչ ունենք և կարծում եմ, որ չպետք է այս իրողությունն ընդունենք այնպես, որ կարծեք թե աշխարհը փուլ է եկել: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն նախ և առաջ ունի իր շահերը և առաջնորդվում է իր շահերով և իրավունք ունի գործընկերային հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Եթե այսօր Ադրբեջանի փոխարեն Հայաստանը չի սեղանի շուրջ, դա առաջին հերթին մեր մեղավորությունն է, որ չենք կարողացել օգտագործել մեզ բաժին հասած բոլոր հնարավորությունները: Սակայն, պետք է նշեմ, որ իմ խորին համոզմամբ, գոնե Իրանի պարագայում, սա այդքան էլ մեծ մասշտաբի համագործակցություն չէ, որովհետև Իրանը, հենց անձամբ իր շահերից ելնելով, հասկանում է, թե ո՞վ է Ադրբեջանն իր համար և հենց իր հետ կապված, ինչպիսի նկրտումներ ունի այդ պետությունը: Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած առանցքային խնդրի կամ հարցի պարագայում Իրանը մեր կողքին է կանգնած լինելու: Սակայն մենք չպետք է բավարարվենք հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակով և պետք է կարողանանք օգտագործել երկու երկրների բարեկամության զարգացման այն հսկայական պոտենցիալը, որը կա: Կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է սովորենք աշխատել և հնարավորություններից ավելին քաղել մեր պետության համար:
c
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55