ARM | RUS |

ՊՊԾ գնդի տարածքից մինչև ազատագրված տարածքներ

09.08.16 | 09:54

Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ Պավլիկ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» նամակ է հղել Հայաստանի իշխանությանը, որում հորդորում է Ղարաբաղի հարցում չգնալ տարածքների հանձնման: Նամակի փաստը բավականին հետաքրքրական է՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք:

Նախ՝ այդ համատեքստում արժե հիշել, որ ՊՊԾ գունդը գրավելուց մի քանի օր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, հանդես էին եկել ասուլիսով, որտեղ հայտարարել էին, որ Ղարաբաղի հարցում տարածքային զիջման գնալու դեպքում իրենք կդիմեն զինված ապստամբության: Այդ ասուլիսը տեղի էր ունենում մի տեղեկատվական միջավայրում, որտեղ բավականին հակասական տեղեկատվություններ էին շրջանառվում բանակցային գործընթացում առկա պլանների և դրանցում Հայաստանին պարտադրվող զիջումների մասին: Այդ տեղեկատվությունը շրջանառվում էր զգալիորեն ռուսական փորձագիտական աղբյուրներից:

«Հիմնադիր խորհրդարանի» այդ ասուլիսից հետո տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, թեև, կարծես, առնվազն հրապարակային մակարդակում, չէր եղել մի բան, որը կվկայեր տարածքների հարցում ասուլիսից հետո որևէ բեկումնային զարգացման մասին: ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ 14-15 օրերի ընթացքում, «Սասնա ծռերը» կամ ընդհատակում գտնվող նրանց թիմակիցները այդ գործողությունը որևէ կերպ չեն կապել տարածքների խնդրին, հասարակությանը կոչ չեն արել իշխանության վրա ճնշում բանեցնել՝ այդ հարցում որևէ ճակատագրական քայլից հետ պահելու համար: Այդ հանգամանքը ուշագրավ էր մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի և հնչած հայտարարության ֆոնին, և ներկայումս էլ այդ ֆոնին արդեն ուշագրավ է հուլիսի 31-ից հետո Պավլիկ Մանուկյանի նամակը իշխանություններին, որում նա կոչ է անում չգնալ տարածքային զիջման, չվտանգել Արցախի բնակչության, Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, հայ զինվորների անվտանգությունը:

Այն, որ բարձրացված խնդիրները կարևոր են՝ կասկածից վեր է, բայց հետաքրքրական է նաև, թե ինչու է տարածքների վերաբերյալ մտահոգություն և զգուշացում հնչում մինչև ՊՊԾ գունդը վերցնելը, վերցնելուց հետո այդ մասով փաստացի պահպանվում է լռություն, իսկ հուլիսի 31-ին զենքը վայր դնելուց մեկ շաբաթ անց էլ կրկին տարածքների վերաբերյալ մտահոգությամբ նամակ ուղղվում իշխանություններին: Ընդ որում, այդ ամենից զատ էլ՝ բավական անորոշ է, թե հատկապես ո՞ւմ նկատի ունի Պավլիկ Մանուկյանը իշխանություններ ասելով, եթե նկատի առնենք, որ «Սասնա ծռերը» զինված ապստամբություն էր սկսել այդ իշխանության դեմ, հայտարարել էր այդ իշխանության պայմաններում ռազմագերի դառնալու մասին, և ըստ այդմ՝ ենթադրվում է, որ նրանք չպետք է այդ իշխանության հետ կապեն պետական որևէ խնդիր:

Համենայնդեպս, այդ հանգամանքն էլ առաջացնում է մի շարք հարցեր, իրավիճակը խորքային առումով ընկալելու և գնահատելու անհրաժեշտություն, որովհետև իրադարձությունների զարգացումը կարծես թե մինչ այժմ ընթացել է ավելի շատ ստվերում, ավելի շատ անհասկանալի և անտեսանելի մոտիվատորներով ու դրդապատճառներով, քան այն ամենը, ինչ եղել է հանրության առաջ հրապարակային մակարդակում:

Իսկ հրապարակայնությունը, գործողությունների հասկանալիությունը, տրամաբանվածությունը, պատճառահետևանքային թափանցիկությունը հասարակական-քաղաքական նշանակության՝ այն էլ ճակատագրական և վճռորոշ բնույթի զարգացումներում, որոնք այդ ամենից բացի նաև կրում էն զգայականություն թելադրող գերլիցքեր, ունի հիմնարար նշանակություն և կարևորություն: Հակառակ դեպքում հասարակությունը մշտապես հայտնվում է դիտորդի կարգավիճակում: Իսկ այդ հանգամանքը՝ անկախ առկա գործընթացի բնույթից, այն նախաձեռնող սուբյեկտների մտադրությունների ազնվությունից, որևէ կերպ չի կարող նպաստել տվյալ գործընթացի հանրօգուտ բնույթին, տվյալ գործընթացում հասարակական շահի առաջմղմանը, արդյունավետ սպասարկմանը:

Ավելին՝ այդ գործոնների և հատկանիշների բացակայությունը որևէ հասարակական, պետական նշանակության գործընթացում շեշտակի բարձրացնում է դրա մանիպուլյատիվ «ներուժը» միայն, նպաստում այդ գործընթացով հասարակական գիտակցության և էմոցիաների մանիպուլյացիայի: Եվ այդժամ բացարձակապես հետաքրքիր չէ առկա սուբյեկտների մղումների անկեղծությունը, քանի որ լիակատար անկեղծությամբ հանդերձ, ինչը «Սասնա ծռերի» դեպքում, իհարկե, դույզն-իսկ կասկածի ենթակա չէ, և անձնազոհության գնացած այդ մարդիկ որևէ կերպ չտվեցին այդպիսի կասկածների տեղիք, այդ անկեղծությունը ակամայից դարձնում է այդ մտադրություններն ունեցող տարբեր անձանց ու խմբերի գործիք:

Միևնույն ժամանակ, այդ մանիպուլյատիվ խնդիրներին ու նպատակներին են զոհաբերվում նաև գաղափարները և ձևակերպված խնդիրները, որոնք առաջ են քաշվում այդ գործընթացում: Դրանք արժեզրկվում են և հանրային գիտակցության մեջ ևս ամրագրվում որպես մանիպուլյատիվ գործիքներ: Վերջին հաշվով՝ Հայաստանում մոտ երկու տասնամյակ հենց այդ միջոցով են արժեզրկվել հասարակական-քաղաքական պայքարի թե՛ ձևերը՝ մեթոդաբանությունը, թե՛ դրանում շրջանառվող գաղափարները:

Այդ առումով չափազանց զգույշ է պետք լինել Ղարաբաղի հարցում, քանի որ այդ հարցում եղած խնդիրներն ու գաղափարները անզգուշորեն արժեզրկելը կարող է լինել արդեն անդառնալի և այն վերջին նիշը, որից այն կողմ արդեն անկումը կլինի անկասելի:

1in.am


«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին  Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Էդմոն...

14:04

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․...

13:48

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների...

13:09

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի...

12:36

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ...

12:09

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․ Աբրահամյան

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․...

11:42

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

11:17

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով...

10:33

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է...

10:03

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել...

17:50

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ...

17:23

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

17:03

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․...

16:36

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են...

16:03

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է...

15:26

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան....

15:05

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. փաստաբան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված...

14:15

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը...

13:43

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին. «GALLUP»

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին....

13:18

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․...

12:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55