ARM | RUS |

Փողերի լվացում, կոռուպցիա, լուրջ ցանց, այդ թվում միջազգային կառույցներ. Ինչպես է ոչնչացվում անտառը

22.07.19 | 10:15

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Անտառային ոլորտում պետք է արմատախիլ անել կոռուպցիոն համակարգը իր բոլոր պերիֆերիաներով, այլապես ոչինչ չի ստացվելու….

Նախ ողջունում եմ ապօրինի հատումների վերաբերյալ հնչեցված պաշտոնական հայտարարությունները, մասնավորապես ապօրինի հատումները չհանդուրժելու, դրանց իրականացման դեպքում պատիժների խստացման մասով: Բայց սա ՛՛գործի՛՛ միայն մի փոքր հատվածն է ու, եթե այս ՛՛մտրակը՛՛ չհամադրվի ՛՛բլիթով՛՛, ինչպես նաև զուգահեռ որոշ այլ գործողություններով, ապա բացասական հետևանքները իրենց սպասել չեն տալու:
Անտառամերձ համայնքներում ՛՛անտառի՛՛ գործով զբաղվողների խմբերը տարիների ընթացքում կազմավորված և ոսկրացած հանցավոր համակարգի երևացող հատվածն են, ընդորում նրանց միջոցով էլ հենց արտայտվում է համակարգի դժքոհությունները կամ մեսիջները:
Լուծումները պետք է լինեն կոմպլեքսային:

Անտառից ապօրինի ձևով ՛՛օգտվողների՛՛ համար միառժամանակ պետք է կիրառվեն սահմափակումների և խթանման հնարավորինս ճկուն մեխանիզմներ: Պետք է օրվա հացի խնդիր լուծող շերտը առանձնացվի հանցավոր կազմակերպված ցանցից, և մեկ օր շուտ նրանց առաջարկվի գումար վաստակելու կոնկրետ ալտերնատիվ տարբերակներ: Այն ինչ որ ակտիվորեն իրականացվում է մարզպետի կողմից: Ուղղակի պետք է որոշակի մոտեցումներով աշխատել, որոնց մասով այս նյութում չեմ անդրադառնալու…

Վերջին օրերին Իջևանի դեպքերի ընթացքում բողոքին մասնակցող քաղաքացիներից մեկը հայտարարություն արեց, թե ինչու ՛՛նրանց՛՛ կարելի է հատել անտառը, իսկ իրենց ոչ կամ աճուրդով վաճառվող թանկ հատատեղերը իրենց հասանելի չեն, և ուրեմն ինչ… Այս մեսիջներին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ի ցույց են դնում զուգահեռ ընթացող այսպես կոչված ՛՛օրինական՛՛ հատումները: Եվ եթե քաղաքական կամք է դրսևորվում արգելելու բոլոր ապօրինի հատումները, ապա դա պետք է վերաբերվի բոլորին:

Վերոնշյալի պատճառահետևանքային կապի մասով մի փոքր անդրադարձ կատարեմ վերջին տարիների ընթացքում ինչ է կատարվել:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք կոպիտ սխալներ թույլ տրվեցին՝ ֆետիշացնելով անտառը փայտի բիզնեսի տեսանկյունից դիտարկելու գաղափարը: Պարոն Կ. Կարապետյանի վստահելի ՛՛ուղեղները՛՛ մինչ այդ ներկայացրել էին, որ եթե ՀՀ անտառների բնական վերաճի (ըստ երևույթի նկատի են ունեցել տարեկան ընթացիկ աճը) մեծությունը բազմապատկում են անտառի ընդհանուր մակերեսի հետ, ապա ստացվում է, որ տարեկան անտառը ավելանում/աճում է 400-500 հազար խմ-ով: Հնչեցվում էին այնպիսի մտքեր, թե միևնույն է անտառը կտրվում է, և այդ գործընթացը պետք է օրինականացնել, որի արդյունքում որոշակի ֆինանսական հոսքեր կարելի է ապահովել: Այսինքն պետք էր ապօրինի, էկոլոգիական աղետալի վիճակի հասցնող հատումները օրինականացնել և ամեն բան տեղն էր ՛՛ընկնելու՛՛…
Արդյունքում ՛՛բիզնեսի՛՛ ջատագով Կ.Կարապետյանը հետևություններ էր արել, որ կարելի է խնամքի, սանիտարական և անտառվերականգնման հատումների անվան տակ հաստատել 96-98 հազար խմ-ով ՛՛կոմերցիոն՛՛ հատատեղեր և դրանք վաճառել աճուրդով: Մասնագիտական հատումները, որոնց գեր նպատակը անտառի առողջացման և աճի բարելավմանն են ուղղված (մասնավորապես խնամքի հատումների մասով) աճուրդների արդյունքում վաճառվում էին իրավաբանական անձանց, որոնք մինչ այդ պահը չունեին որևէ նմանատիպ փորձառություն: ԲՆ նախկին նախարար պարոն Ա. Մինասյանի հետ հանգամանալից քննարկելուց հետո, չնայած վարչապետի և նրա այսպես ասած ՞՞սանիկների՛՛ պնդումներին, նա ՛՛կանգնեց՛՛ մինչև 18000 խմ փայտանյութի մթերման վրա, որը մեր կողմից միայն նախնական ուսումնասիրություններով էր հատկորոշվել և անհրաժեշտ էր իրականցնել նաև լրացուցիչ դաշտային ուսումնասիրություններ: Ընդհուպ այդ մասին հայտարարվեց անտառի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը (նայել 1:25 րոպեից, https://www.youtube.com/watch?v=Hc_oir_r-jw): Բայց նախարարի փոփոխությունից հետ ՛՛չգիտես ինչու՛՛ հատումները/բնափայտի մթերման ծավալները հասցվեցին 44279խմ-ի : Արդյունքում իմ կողմից հատկորոշվեցին բազմաթիվ խախտումներ ինչպես հատատեղերի հատկացման, այնպես էլ դրանց իրականցման, իրավական ակտերի հետ հակասությունների, մասնավորապես խնամքի և սանիտարական հատումների կարգի հետ, ընդհուպ հատատեղեր էին հատկացվել մի քանի տարի առաջ հատումներով դեգրադացված տարածքներում, արդյունքում այդ տարածքներում ունենք ոչնչացված անտառներ /նկարներ 1,2,3,4,5,6,7/: Այս նկարներում ոչնչացված անտառներն են ձեր իրական դեմքը այ՛ հների մեջ հին ու ահել, նորերի մեջ նոր ու ջահել… մի փոքր էլ կերպարանափոխվեք տեսնենք ինչ է ստացվելու….

ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՅՆ Է, որ այդ ապօրինի գործընթացները շարունակվեցին նույնիսկ հեղափոխությունից հետո: ՆՈՒՅՆԻՍԿ Վարչապետ պարոն Ն. Փաշինյանի համապատասխան հանձնարարականից հետո, մասնավորապես սանիտարական հատումների մասով ոչինչ չփոխվեց (ի կատարումն վարչապետի մոտ 2018 թվականի օգոստոսի 08-ին կայացած՝ ՀՀ անտառային ոլորտի զարգացման ծրագրի մասին խորհրդակցության արձանագրության 3)ա կետի №02/24.10/[475227] հանձնարարականի):

2018 թվականի «օրինական» հատումները «մարսելուց» հետո նույն ոգևորությամբ անցել էին գործի: Նախարարությունում այդ ամենը քննարկելուց հետո պարզ դարձավ, որ մարդիկ չեն ցանկանում դադարեցնել այդ գործընթացները:

2019 թվականի գարնանը, հիմք ընդունելով հեռահար զոնդավորման և ԱՏՀ հենքով հատատեղերի ուսումնասիրությունների մտահոգիչ արդյունքները, հատման համար հրամանով ամրագրված անտառամասերում հատկորոշեցի, որ գործ ունենք ապօրինի գործընթացների հետ, մասնավորապես մի շարք էական թերություններ արձանագրվեցին, որոնք մասնավորապես կապված են հատատեղերի հատկացման իրավական և տեխնիկական անճշտությունների, անտառի լրիվության, ծառուտների հատման տարիքի, ստուգիչ փորձահրապարակների բացակայության, ծառերի վիճակի կարգը բնորոշող սանդղակի անտեսման, լանջի բարձր թեքության աստիճանի, նախկինում հատված տեղամասերի ընդգրկման և այլնի հետ: Որպես օրինակ նշեմ, որ համաձայն խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սանիտարական հատումները, որոնք ընդհանուր հաստատված հատատեղերի առյուծի բաժինն էին կազմում (որի մասով հետագայում մանրամասն կանդրադառնամ), նշանակվել էին հասուն և գերհասուն ծառուտներում, որոնք ավելի շատ անտառվերականգնման հատումների են ենթակա և բավականին լուրջ շինափայտային հատված ունեն և այլն (տեսանյութեր):

Մարդիկ զարմանում են, թե ինչու Հայանտառը մինչ օրս ֆիզիկական կադաստր չի վարում և անտառի որակական ու քանակակական փոփոխությունների դինամիկան չի ամրագրվում, պատասխանը շատ պարզ է. տարիներով որտեղ հնարավոր է եղել, կտրել են, որտեղ ուզել ՛՛թղթերի՛՛ վրա անտառ են տնկել, վարձակալության են տվել անտառածածկ տարածքը և ամրագրել, որ նպատակը անտառվերականգնումն է (Ծաղկաձորի հայտնի դեպքեր) և այլն:
Պատկերացնում եք թե ինչ բացասական ընկալումներ կան անտառմերձ համայքների բնակիչների մոտ այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի պետությունը անտառ վերաբերյալ:

Վարչապետը կառավարության վերջին նիստի ընթացքում հետաքրքվում էր նաև միջազգային հնարավոր միջոցների մասին, որոնք կարելի է ուղղել մարզի բնակչության խնդիրներին որոշ լուծումներ տալու նպատակով: Ուրեմն հիշեցնեմ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան լուրջ բյուջեյով ՄԱԿԶԾ կողմից իրականացվող «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի մասին, մասնավորապես ԳԷՖ(GEF)-ի կողմից տրամադրված մոտ 3 միլիոն դրամաշնորհի մասին, որի հիմնական մասը, այսպես ասած, ՛՛անարդյունավետ՛՛ ծախսվել է արդեն կոռուպցիոն ռիսկերով և իրենց տրամադրած, մեղմ ասած, անորակ ծառայություններով ՛՛հայտի՛՛ կազմակերպությունների ներգրավմամբ: Մասնավորապես անտառկառավարման պլանների մշակման և անտառվերականգնման միջոցառումների մասով: Դրանց արդյունքները պաշտոնապես չընդունվեցին իմ կողմից, քանի որ լուրջ անհամապատասխանություններ և թերություններ կային: Եվ քանի որ նախարարությունն է հանդիսանում ԳԷՖ/GEF/-ի գծով պատասխանատուն, ուստի խնդրեցի համապատասխան ընթացակարգով հետ բերել ՛՛վատնված՛՛ գումարները, քանի որ վճարումը իրականացվել էր առանց լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումների դրական կարծիքի: Ի միջայլոց այդ նույն կապալառուն և իր ղեկավարը զուգահեռաբար իրականացրել և իրականցնում են նախարարության համար մի շարք այլ խորհրդատվություներ, մասնավորապես Սևանա լճի մաքրման ենթակա անտառաշերտերի ՛՛բարձր որակով՛՛ քարտեզագրման ծառայությունը:

Տարիներ շարունակ առանձնակի խոշոր չափի ֆինանսական միջոցներ են լվացվում միջազգային և պետական բյուջեից անտառային ոլորտի ՛՛առողջացման՛՛ և զարգացման ուղղությամբ՝ կեղծ խորհրդատվական ծառայությունների մատուցման, անտառապատման/անտառվերականգնամն և այլն ծրագրերի տեսքով, իսկ ներկայումս պլանավորում են մյուս ՛՛հարվածը՛՛ . ՀՀ անտառածածկը 265000 հեկտարով ավելացնելու անիրատեսական և մեր երկրի հեղինակությանը հարվածող կեղծ պարտավորության ներքո: Գործում է բավականին լուրջ ցանց, որը ընդգրկում է պետական կառույցներ, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, այսպես կոչված անկախ փորձագետներ և նույնիսկ որոշ հասարակական կազմակերպություններ:

Խնդիրները շատ են:

Վարչապետի որոշումը ողջունում եմ, բայց զուգահեռ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել լիազորված պետական մարմնի բոլոր օղակներում:

Թափուկի և սանիտարական հատումների մասին էլ ևս մեկ անգամ նշեմ, որ.
1. Թափուկը քանակությունը անտառի բնականոն աճի ընթացքում կարող է լինել մոտ 2-4 տոկոս, որը ըստ էության արդեն ՛՛հավաքվել՛՛ է անտառից: Իսկ իրականում (հիմնական դեպքերում) այն իրենից ներկայացնում է սոցիալական հատում բնակչությանը վառելափայտով ապահովելու համար:
2. Սանիտարական հատումներ – բացի ակնհայտ հիվանդություններով և վնասատուններով վնասված ծառերի հատումներից, որոնց հատման նպատակահարմարությունը գնահատվում է հատուկ սանդղակով, մնացած դեպքերում այն իրենից ներկայացնում է կեղծ հիմքերով կոմերցիոն հատումներ:

Մեկ այլ գրառմամբ Այսեր Ղազարյանը նշել է.

Տեղադրում եմ Իջևանի ԱՏ մասնաճյուղի նույն անտառամասի 2018-2019թթ անտառհատման դինամիկան արդեն օպտիկական, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների ինֆրակարմիր, կարմիր և կանաչ ՛՛գույների՛՛ համադրմամբ: Այստեղ անտառը հիմնականում մուգ կարմիր երանգով է: Դեղին եզրագծով պոլիգոնները որպես օրինակներ են ընդգծված , որոնցում ինտենսիվ ծառահատումներ են իրականացվել, և դրանց գունային երանգին համասեռ այլ տարածքներ ևս ինքնուրույն կարող եք հատկորոշել …


Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

18:52

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց...

18:35

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի...

18:16

Դաշնամուրի նախկին գործարանում գազի արտահոսք է եղել. փլուզումից ոտքի վնասվածքով մեկ տուժած հոսպիտալացվել է. Երևանի փրկարարական վարչության պետ

Դաշնամուրի նախկին գործարանում գազի արտահոսք է եղել. փլուզումից ոտքի վնասվածքով մեկ տուժած...

18:01

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է...

17:52

Տուժել է 137, զոհվել՝ 10 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Տուժել է 137, զոհվել՝ 10 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

16:45

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների...

16:32

Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի

Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ցուցակում չի լինի

16:05

Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

15:33

Երկրի ղեկավարին բացարձակ չի հետաքրքրում Կաթողիկոսը երեխա ունի, թե՝ ոչ. նման հարցադրումները հրապարակից պետք է դուրս նետվեն. Արշակ արքեպիսկոպոս

Երկրի ղեկավարին բացարձակ չի հետաքրքրում Կաթողիկոսը երեխա ունի, թե՝ ոչ. նման հարցադրումները...

15:06

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալլաս

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով....

14:46

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն...

14:25

Ռուսաստանի չորս օդանավակայան վերացրել է ինքնաթիռների վայրէջքի սահմանափակումները

Ռուսաստանի չորս օդանավակայան վերացրել է ինքնաթիռների վայրէջքի...

13:02

Վարչապետի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ՝ տեղյակ չեմ, բայց դա հերձվածողության դասական օրինակ է. Արշակ Սրբազան

Վարչապետի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ՝ տեղյակ չեմ, բայց...

12:35

Փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա տուժած

Փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը. կա...

12:04

«Առինջ մոլ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հոսպիտալացվել է

«Առինջ մոլ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հոսպիտալացվել...

11:08

«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

«Արզնի կաթնամթերք»-ի 3 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել...

10:52

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

10:44

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է...

10:19

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է զգուշացնում

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտն է...

09:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56