Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխությունների մասին:
«Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»:
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ: «Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասաց դեսպանը:
Խոսելով ընդդիմության քննադատության մասին, թե իշխանությունը փորձում է ստեղծել կախյալ դատական համակարգ, Պ. Սվիտալսկին արձագանքեց այսպես. «Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը համաձայն: Բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, մենք նկատի ունենք իրապես անկախ դատարան, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտությունից: Իշխանության ճյուղերի կատարյալ բաժանումը չափազանց կարևոր է մեզ համար: Ես որևէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, որ միտում կա թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանում»:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55