«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Նրա իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին` արձանագրելով, որ զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից: Իսկ երեկվա որոշումը վերաբերում է միայն փոխհատուցմանը: Նրա` Բուզանդի 13 հասցեում գտնվող տունն այսօր մեղադրյալի աթոռին գտնվող Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք փոխանցվել է պետությանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարելի է դասել բացառիկների թվին մի քանի պատճառներով: Նախ` այդ գումարն ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը, և երկրորդ` դատարանի եզրակացության մեջ շեշտված է կոնկրետ դատավորի` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի անունը:
Մասնավորապես, եզրակացության մեջ ասվում է. «…Դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել` այդպիսով խախտելով մարդու` արդար դատաքննության իրավունքը»: Սա աննախադեպ է այն առումով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:
Այն ժամանակ իրավաբանական համայնքը վստահ էր, որ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, սակայն, ինչպես միշտ, այս անգամ ևս դատավորի սխալ վճռի հետևանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները, և նա հրաժարական տվեց միայն հեղափոխությունից հետո:
Ընդ որում, հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ում տուժողների շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ի սկզբանե պահանջել էր 10 մլն եվրո փոխհատուցում, սակայն գումարն իջեցվել է ՄԻԵԴ-ի կողմից և դարձել 1.5 մլն եվրո:
Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արման Մկրտումյանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն չհաջողվեց: Զրուցեցինք այն ժամանակ Երևանի քաղաքապետ աշխատած Երվանդ Զախարյանի հետ, որի անունը ևս շոշափվում է փաստաթղթերում: Նա հայտնեց որ ինքը երկրում չէ, անձամբ ծանոթ չէ` ինչ որոշման մասին է խոսքը, սակայն նշեց. «Տրամաբանությունը ցույց է տալիս` եթե քաղաքացիները վիճարկել են քաղաքապետի որոշումը առաջին ատյանի դատարան, որ քաղաքապետարանը ճիշտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ ծանոթ չեմ որոշմանը և այլ բան չեմ կարող ասել»:
Հավելենք, որ դեռևս 2016 թվականին` Մկրտումյանի մասով առաջին որոշումից հետո, այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նախ անցանկալի էր որակել դատավորների մասով նման որոշումները, ապա նշել, որ դատարանները վերափոխեման կարիք ունեն:
Փաստորեն, արդեն քանի տարի է` բոլորն այդ են ասում, բայց մինչև հիմա ոչինչ չի ստացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
10:02
20:05
19:56
19:05
17:04
16:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47