Տնտեսագիտության թեկնածու Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սոցիալական ապահովության ոլորտում առկա խնդիրներին:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ թոշակների ու նպաստների համակարգերում կոռուպցիոն ռիսկերը խորանում են այն պարզ պատճառով, որովհետև առկա խնդիրները չեն լուծվում:
«Դրանք պարբերաբար հետաձգվում են այս կամ այն, հիմնականում անհասկանալի, պատճառներով, իսկ խորքային առումով համակարգը չի կառավարվում այն աստիճան արդյունավետ, որ ի հայտ եկած խնդիրներն ավելի արագ լուծվեն, և ժամանակ մնա նաև համակարգային բարեփոխումների համար»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ սոցիալական նպաստների համակարգը հիմնված է մարդկանց, ընտանիքների անապահովության գնահատման վրա: Ընդ որում՝ գնահատման գործիքն ամբողջ սոցիալական քաղաքականության հիմքում է, և այդ գործիքը, լինելով նշված քաղաքականության առանցքը, խնդրահարույց է, որովհետև այդտեղ գնահատումները կատարվում են անուղղակի մեթոդներով ու ցուցիչներով: Օրինակ՝ թե որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել տվյալ ընտանիքը, մեքենա գնե՞լ է, թե՞ ոչ, մաքսազերծում իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
«Սա չի կարող տալ օբյեկտիվ արդյունք, ինչի այլընտրանքն ուղղակի գնահատման մեթոդն է, երբ մարդկանց եկամուտներն ու նվազագույն ծախսերն են համադրվում, ինչն անհրաժեշտ է նրանց կենսապահովման համար, և որոշում են, թե տվյալ ընտանիքը մեկ շնչի հաշվով գոնե նվազագույն ծախսերին համարժեք եկամուտներ ունի՞, թե՞ ոչ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներդնել եկամուտների հայտարարագրման համակարգը, ինչի մասին իշխանությունները բազմաթիվ առիթներով նշել են ու կարևորել: Այդուհանդերձ փաստն այն է, որ նշված համակարգը չկա, և շարունակվում է կիրառվել անուղղակի գնահատման համակարգը»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:
Անդրադառնալով որոշ քաղաքացիների կողմից եկամուտները թաքցնելու խնդրին՝ տնտեսագետը նշում է, որ աշխարհում վաղուց կիրառվում է հետևյալ փորձը. համատարած հայտարարագրման պարագայում այլևս անհնար է դառնում որևէ մեկի կողմից եկամուտների թաքցնումը:
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55