Ապրիլի 26-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդունեց ՄԱԿ-ի հումանիտար գործերով համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենին և ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA), Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Գաբրիելյանն անդրադարձավ ՄԱԿ-ի հումանիտար գործերով համակարգման գրասենյակի հետ համագործակցությանը, վերջին տարիների ձեռքբերումներին.
-Մեր համագործակցությունը վերջին տարիներին նոր փուլ է թևակոխել, հանդիպումներին ու բանակցություններին հաջորդել են լուրջ առաջացընթացներ: Դուք հանդիպումներ եք ունեցել նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի, Փրկարար ծառայության տնօրենի հետ՝ քննարկել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի արտաքին որակավորման, ներքին կարողությունների զարգացման և Հայաստանում աղետի գոտում գործողությունները համակարգող կենտրոնի մասնագետների (OSOCC) դասընթացների անցկացման հարցերը:
Վ. Գաբրիելյանը նաև նշեց, որ այս տարվա փետրվարի 24-ին «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագրի ստորագրման մասին, ըստ որի՝ աղետների դեպքում, ՀՀ ԱԻՆ–ը՝ որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում և արտահանում:
Անդրադարձ եղավ նաև ապրիլյան առաջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ բազմաթիվ միջազգային կառույցներ են պատրաստակամություն հայտնել օգնություն ցուցաբերել փախստականներին, սակայն այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է և օգնության կարիք դեռևս չի զգացվում:
Մ. Վասսենը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ պետք է ամեն ինչ անել ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունները գործնականում ցույց տալու և օգատործելու համար:
- Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին, տանել համապատասխան աշխատանքներ՝ հումանիտար օգնության կազմակերպման հարցերում մեր կարողությունները ներկայացնել, -նշեց Մ. Վասսենը:
Վ. Գաբրիելյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց օգնության պատրաստակամության համար, նշեց, որ բոլոր առաջարկները և հարցերը պատրաստ են քննարկել՝ երկկողմ շահավետ արդյունքի հասնելու նպատակով:





12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47