«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե հավատալու լինենք հակաիշխանական (ոչ թե ընդդիմադիր, որովհետև ընդդիմադիր լինելը ենթադրում է նաև սեփական ծրագրերի և գաղափարների առկայություն) քարոզչամիջոցներին, ապա այս օրերին իշխանությունները գործի են դրել ռեպրեսիվ ողջ համակարգը և զբաղված են բացառապես քաղաքական հետապնդումներով: Տրամաբանությունն էլ իբր հետևյալն է. հեղափոխական իշխանությունները չեն կարողացել կատարել ժողովրդին տված խոստումները, գրեթե բոլոր ոլորտներում հետընթաց է (համենայն դեպս՝ խոստացված թռիչքաձև զարգացումը չկա), իշխանությունների վարկանիշն օրեցօր ընկնում է, ու դա կանխելու համար ամեն օր նորանոր ձերբակալություններ են տեղի ունենում: Հակաիշխանական «վերլուծաբաններն» անգամ վստահություն են հայտնում, թե որքան իշխանությունների վարկանիշն ընկնի՝ այնքան ավելի շատ նախկին պաշտոնյաներ կազատազրկվեն: Մի խոսքով՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը վերածվել է համատարած բռնաճնշումների:
Դեռ մի կողմ թողնենք այն, որ նախկինում առանցքային պաշտոններ զբաղեցրածները՝ բոլորն առանց բացառության, մուլտիմիլիոնատերեր են ու չգիտես որտեղից այնքան ահռելի հարստություն էին կուտակել, որ նախկին նախագահի թիկնազորի պետն, օրինակ, «մոռացել էր» 4 միլիոն դոլար հայտարարագրել (չի բացառվում, որ իսկապես էլ մոռացած լիներ նման մանրուքը): Մի կողմ թողնենք այն, որ նախկիններն իրենց կուտակածից միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ տասնյակ քարոզչամիջոցներով ժողովրդին ցույց տալու համար, թե ինչպես են այսօրվա իշխանություններն, օրինակ, մի քանի տասնյակ հազար դոլար «շռայլում բյուջեից»: Անդրադառնանք սեփական վարկանիշը փրկելու համար ձերբակալություններ իրականացնելու մեղադրանքին:
Եթե դա ճիշտ է՝ ստացվում է, որ իշխանություններն ինչքան շատ նախկին պաշտոնյաների պատասխանատվության ենթարկեն, այնքան իրենց վարկանիշը կբարձրանա: Այսինքն՝ ժողովուրդն այնքան զզված է նախկիններից, որ ցանկացած մեկին ցանկացած հոդվածով «նստացնելը» դրական կգնահատվի: Սա, համաձայնվեք, նախկինների «վարկանիշի» ամենաճշգրիտ գնահատականն է: Եվ այդ գնահատականն, ի դեպ, հենց նախկինների ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներն են տալիս: Ուրիշ բան, որ իշխանություններին սեփական վարկանիշը բարձրացնելու այդ տարբերակը բացարձակապես պետք չէ, որովհետև բազմաթիվ ոլորտներում իսկապես ահռելի դրական փոփոխություններ են եղել, և դրանք պատշաճ ձևով ներկայացնելը բավական է՝ իշխանությունների առանց այն էլ բավականին բարձր վարկանիշն ավելի բարձրացնելու համար:
Մյուս կողմից էլ՝ այո, հասարակության զգալի մասն իսկապես պահանջում է «բոլորին բռնել» ու «թալանածը ետ բերել»: Եվ հենց այս հարցում է, որ նախկինները սխալվում են՝ կարծելով, թե իրենց թշնամին Նիկոլ Փաշինյանն է: Ոչ, իրենց Փաշինյանը չի հեռացրել, ժողովուրդն է հեռացրել, ու իրենց դատաստանը Փաշինյանը չի պահանջում, ժողովրդի մի մասն է պահանջում: Ընդ որում՝ պահանջում է ոչ թե զուտ նախանձից (որ արժեցող-չարժեցող միլիոններ են կուտակել, իսկ իրենք օրվա հացի կարոտ են մնացել), այլ որովհետև թալանված միլիարդներով այսօր կարելի էր որակապես այլ Հայաստան ունենալ, այսինքն՝ նախկիններն ըստ էության պետությունն են մսխել, ու դա է, որ չի ներվում նրանց:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02