Իրաքի արտաքին գործերի նախարարը ներողություն է խնդրել Իրանից՝ ցուցարարների կողմից Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանն այրելու համար, հաղորդում է Press TV-ն:
Մոհամմադ Ալի ալ Ալհաքիմն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Բաղդադը հավատարիմ է մնում արաբական երկրում իրանական դիվանագիտական առաքելությունների և նրանց աշխատակիցների պաշտպանությանը:
Աղբյուրը գրում է, որ տեղական իշխանությունները դեռևս չեն հայտնում հարձակման զոհերի ճշգրիտ թիվը, որը հանգեցրել էր Նաջաֆում պարետային ժամ մտցնելուն:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին դատապարտել էր հարձակումը և կոչ էր արել Իրաքի կառավարությանը «պատասխանատու, վճռական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ապակառուցողական գործակալների և ագրեսիա հրահրողների դեմ»:
Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը պատասխանատու է իրանցի դիվանագետների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել էին Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանք կարծում են, որ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին: Հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել էին գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:
Բաղդադում բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։ Նշվում է, որ Իրաքում հոկտեմբերի 1-ից շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, տուժել է 15 000 մարդ:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15