Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում բուհական ուսանողներին եւ երիտասարդներին, որոնք հետեւողական են իրենց պահանջում՝ պաշտպանելու ազգային արժեհամակարգից բխող մայրենի լեզվի տիրապետումը, պահպանումը, զարգացումը եւ տարածումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Եվս մեկ անգամ արդեն անդրադառնալ նախագծին, որով նախարարությունն առաջարկում է ԲՈՒՀ-երում հայոց լեզվի, գրականության, պատմության դասավանդումը պարտադիրից դարձնել կամավոր, մեզ ստիպեց նախարար Արայիկ Հարությունյանը, նրա՝ բողոքի ակցիա անցկացնող երիտասարդների եւ ուսանողների հետ հանդիպման եւ հարցի քննարկման առաջարկի անհարկի մերժումը եւ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների հետ զրույցի ընթացքում դրսեւորած կեցվածքը: Պարզ դարձավ, որ նախարարին չի հետաքրքրում իր տեսակետի հետ չհամաձայնվողների կարծիքը եւ առաջարկները: Սա նախարարի այդօրինակ կեցվածքի միակ դրսեւորումը չի: Նախարարության կողմից օրակարգ է նետված եւ փորձ է արվում իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի եւ հաստատությունների դեմ՝ տարակուսանք եւ ընդվզում առաջացնելով հանրության շրջանում: Ինչու, օրինակ, ԿԳՄՍ նախարարությունը վերոհիշյալ նախագծի փոխարեն չներկայացրեց հայոց լեզվի եւ մյուս հայագիտական առարկաների ուսուցման նոր ռազմավարություն, որի քննարկման արդյունքում կարող էր առաջ գալ բարեփոխումների ամբողջական փաթեթ: Այո, բարեփոխումները հատվածական բնույթ չպետք է կրեն: Առավել եւս, որ դրանց իրականացումը կասկածի տակ է դնում ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը: Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հանձնարարել ԿԳՄՍ նախարարությանը. 1. Մշակել նոր ռազմավարություն, նրանում ներառել հայագիտական կրթության շարունակականությունը, սկսած նախակրթարանից մինչեւ բակալավրիատ եւ մագիստրատուրա: 2. Ձեռնամուխ լինել նոր պահանջներին համապատասխան դասագրքերի եւ մեթոդաբանական նյութերի մշակմանն ու հրատարակմանը 3. Ավագ դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում սահմանել հայագիտության ծրագրի դասակարգված /ըստ մասնագիտությունների/ պարտադիր ուսուցման բաղադրիչներ: 4. Հանրային քննարկուների արդյունքում ձեռքբերված մասնագիտական համաձայնությունը ամրագրել օրենքում: 21-րդ դարում կրթական համակարգին ներկայացվող պահանջները չեն կարող բավարարել, եթե բարեփոխումների ընթացքում չառանձնացվի կրթողի՝ ուսուցչի, դասախոսի սոցիալական կարգավիճակը, հասարակական դերը եւ արժեքը: Պետական բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը եւ պարգեւավճարները շեշտակի բարձրացնելուց առաջ, կառավարությունը պարտավոր էր դպրոցի ուսուցչին եւ ԲՈՒՀ-ի դասախոսին վարձատրել հասարակության առջեւ իր պատասխանատվության համապատասխան չափով: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր գոհունակությունը եւ զորակցությունն է հայտնում բուհական ուսանողներին եւ երիտասարդներին, ովքեր հետեւողական են իրենց պահանջում՝ պաշտպանելու ազգային արժեհամակարգից բխող մայրենի լեզվի տիրապետումը, պահպանումը, զարգացումը եւ տարածումը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03