Շվեյցարական հատուկ ծառայությունները 2019 թվականի օգոստոսին Դավոսում, որտեղ անցկացվում է ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը, վնասազերծել են ռուսական հետախուզության երկու ենթադրյալ լրտեսի: Այս մասին գրում է շվեյցարական Tages-Anzeiger պարբերականը: Պարբերականի տվյալներով` անվտանգության մարմիններն անցած տարվա օգոստոսին ուշադրություն էին դարձրել երկիր ժամանած երկու ռուսաստանցու վրա: Նրանցից մեկը հայտարարել է, որ ինքը սանտեխնիկ է աշխատում: Ռուսաստանցիները պատրաստվում էին Շվեյցարիայում մնալ երեք շաբաթ, բայց ժամանման հստակ պատճառ չեն կարողացել նշել: Այդ ամենը կասկածներ են առաջացրել իշխանությունների մոտ: Բացի այդ, երկու «զբոսաշրջիկներն» էլ ունեցել են ռուսական դիվանագիտական անձնագրեր: Այս փաստը հաստատել են նաև տեղի ոստիկանությունում: Պարբերականը գրում է, որ ռուսական կողմը սպառնացել է դիվանագիտական հետևանքներով, եթե ենթադրյալ լրտեսները ձերբակալվեն: Այն հարցին, թե սանտեխնիկներն ինչու դիվանագիտական անձնագրեր ունեն, Բեռնում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակը նշել է, որ այդպիսի անձնագրեր միայն Արտգործնախարարության աշխատակիցները չէ, որ ստանում են: Պարբերականի աղբյուրների տվյալներով` ռուսաստանցիները Դավոսում կարող էին գաղտնալսման կամ հաքերային հարձակման ծրագիր մշակել հունվարյան Համաշխարհային տնտեսական համաժողովի համար: Սակայն օրերս ֆինանսիստ Ուիլյամ Բրաուդերը հայտարարել է, որ ռուսաստանցիների ենթադրյալ թիրախն ինքն է եղել: Նա կարծում է, որ դա կապված է իր ջանքերի հետ` հետաքննել իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահը, ինչպես նաև ռուսական իշխանություններին նրա մահվան համար մեղադրելու հետ: «Անցյալ ուրբաթ ինձ հետ կապվել են շվեյցարական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և տեղեկացրել են, որ իմ անվտանգությանը վտանգ է սպառնում, և այդ վտանգը գալիս է Ռուսաստանից»,-պատմել է Ուիլյամ Բրաուդերը: Մագնիտսկին մահացել է 2009թ-ին, Ռուսաստանի քրեակատաողրական հիմնարկներից մեկում (նա կալանավորվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով): Հետաքննության տվյալներով՝ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել: Նրա հարազատներն ու գործընկերները, ինչպես նաև Վաշինգտոնը պնդում են, որ իրավաբանը մահացել է ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով, ինչն արվել է կանխամտածված: Hermitage Capital-ն էլ հայտարարել է, որ նրա մահվան ետևում կանգնած են այն ռուս պաշտոնյանները, որոնց բազմամիլիոնանոց խարդախությունները Մագնիտսկին «ջրի երես էր հանել»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15