Այսօր Ազգային ժողովի նիստի հենց մեկնարկին ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հայտարարեց, որ Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային Ժողովի նախագահն ապահովում է ԱԺ-ի բնականոն գործունեությունը. «Ինչո՞ւ Դուք չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը՝ կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ-ի ¼-ի ստորագրություններ են հավաքվել, սակայն իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չի կարող գործել»:
«Դուք դեկտեմբերին հայտարարել եք, որ որևէ խնդիր չկա, հանձնաժողովը կգործի: Սակայն այդ հանձնաժողովը հիմա կազմ չունի: Եթե խորհրդարանի ինչ-որ հանձնաժողով չի գործում, նշանակում է, որ ԱԺ-ի ինչ-որ մարմին չի գործում, իսկ եթե դա այդպես է, նշանակում է ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը»:
Միրզոյանը նշեց, որ ինքը Մարուքյանի օգնության կարիքը բնավ չունի. «Կարծում եմ, որ որպես փորձված իրավաբան Դուք պետք է հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակներում ինչ պարտավոր էր ու կարող էր արել է: Մնացած ամեն ինչը քվեարկվում է ԱԺ նիստի ընթացքում, իսկ պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ: Մեղադրել ԱԺ նախագահհին պատգամավորների քվեարկեության այս կամ այն արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Եթե օգնություն եք առաջարկում, խորհուրդ կտամ դիմել իրավաբանների օգնությանը Ձեզ համար այս հարցը պարզելու համար»:
Մարուքյանը նշեց, թե Միրզոյանի պատասխանից կարելի է ենթադրել, որ վերջինս ցանկացել է, որպեսզի նման հանձնաժողովն ունենա կազմ, սակայն պատգամավորներն այլ բան են որոշել. «Ձեր խմբակցության ղեկավարը նախ ասաց, որ դեմ են քվեարկելու, հետո ասաց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Դուք որպես քաղաքական թիմի կարևոր անդամ, ԱԺ նախագահ, հայտարարել եք, որ քաղաքական խնդիր չեք տեսնում և հանձնաժողովը կարող է գործել: Դեկտեմբերի 5-ի ձեր հայտարարությունը կարևոր է, մարդը պետք է իր խոսքը հարգի: Իսկ երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ քաղաքական որոշմամբ է տապալվել հանձնաժողովի ձևավորումը: Հիմա Դուք ասում եք, որ պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության մեջ»:
Միրզոյանը ենթադրեց, որ Մարուքյանը լավ չի հասկացել Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածը. «Հակառակը՝ քաղաքական կամքը եղել է օժանդակել այս քննությանը: Մենք քաղաքական կամք ենք ունեցել մինչև վերջ գնալու: Վարչապետն ասաց, որ հանձնաժողովի ստեղծման հարցում իրավական խնդիր կա: ԱԺ-ն իրավասու չէ այդ հարցը քննել: Իսկ մեր հայտարարություններին մենք տեր ենք»:
Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ դեմ որոշումը կարող է արտահայտվել ինչպես դեմ քվեարկելով, այնպես էլ՝ ձեռնպահ քվեարկելով, կամ՝ քվեարկությանը չմասնակցելով: Նա նաև ասաց, որ իրենց դիրքորոշումը հիմնավորված է եղել օրենքների վրա։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15