ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:
Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ:
Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15